Latest 10 episodes

Որպեսզի ամուսնությունը երջանիկ լինի, պետք է լավ քնել

Ֆլորիդայի համալսարանի գիտնականները համարում են, որ ամուր քունը ամուր ընտանիքի գրավականն է։ Ինչպես ցույց են տվել հետազոտությունները, եթե ամուսինները լավ են քնում, հաջորդ օրը ամուսնական կյանքից բավարարվածության մակարդակը բարձր է լինում։

Քունը կարևոր է ուշադրությունը տհաճ բաներից շեղելու համար։ Համաձայն վիճակագրության, միասին ապրող զույգերի երեք քառորդը  նշում են, որ քնի հետ կապված խնդիրները բացասական հետք են թողնում հարաբերությունների վրա։

Գիտնականները հետազոտել են 68 երիտասարդ զույգի։ Հետազոտությունը տևել է 7 օր։ Զույգերը ֆիքսում էին իրենց քնի ժամը։ Բացի այդ գնահատվում էր հարաբերություններից բավարարված լինելու մակարդակը, մի քանի ոլորտներում հարաբերությունների որակը (տնային գործեր, միասին անցկացվող  ժամանակ, կոնֆլիկտները հաղթահարելու ունակություն)։

Դրվում էր գնահատական 1-ից (ընդհանրապես գոհ չեն հարաբերություններից) մինչև 7 (շատ գոհ են)։ Պարզվել է, որ այն օրերին, երբ զույգերը ավելի երկար էին քնում, գնահատականը մեկ բալով ավել էր։ Ընդ դրում դա տղամարդկանց մոտ ավելի վառ էր  արտահայտված։

Today's most read news !
  • Ելենա Արշակյան.«Գեւորգը լուրջ վնասվածք ունի, որը սերիալում ցույց չենք տալիս»
  • Տղամարդը «Օդնոկլասնիկի»-ով էջմիածինցի ամուսնացած կնոջից պահանջել է սեքս անել իր հետ կամ նրա նկարները պոռնոնկար դարձրած կտարածի
  • Ուրիշի ընտանիքը քանդելիս Աննա Հարությունյանը չէր էլ պատկերացնում, որ այդ տղամարդը այլ կնոջ հետ կամուսնանա
  • Երկար դադարից հետո Սոնան Միշոյի հետ լուսանկար է հրապարակել
  • Ժանտախտ խրախճանքի հետևանքով
  • Պատգամավորը «արհեստական» է համարում Կրթության և գիտության նախարարության որոշումը
  • Ո՞ւմ է պետք այսպիսի պետությունը
  • ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանին հայկական պատվիրակության կողմից անդրադարձ կլինի դիվերսիոն ներթափանցմանը և Լապշինի գործին
Comments

Name: