Ինչն է ստիպում տղամարդկանց խոստովանել, որ սիրում են…

Ամերիկյան սոցիոլոգիական կազմակերպությունը հարցում է անցկացրել բազմաթիվ տղամարդկանց շրջանում՝ փորձելով պարզել, թե ինչ է ստիպում ուժեղ սեռի ներկայացուցիչների խոսել իրենց զգացմունքների մասին ու սեր խոստովաել իրենց նախընտրած կանանց: Ներկայացնում ենք պատմություններից մի քանիսը:

1. «Ուղղակի հասավ այն պահը, երբ նա դարձավ իմ համար մի ողջ աշխարհ։  Ես հասկացա որ պետք է դրա մասին ասեմ նրան և ասացի։ Խոստովանեցի, որ նա իմ համար ամեն ինչ է և ես սիրում եմ նրան». Մարկ, 26 տարեկան

2. «Մենք արդեն հանդիպում էինք կես տարի։ Այդ օրը մենք զբոսնում էինք նրա շան հետ։ Հետո նստեցինք նստարանին և նա ասաց, որ սիրում է իր շանը, իսկ ես ասացի, որ սիրում եմ նրան։ Սկզբում նա մտածեց, որ ինձ սխալ հասկացավ, բայց ես ասացի, որ նկատի ունեմ հենց այն, ինչ ասում եմ». Մարտին, 25 տարեկան։

3. «Նա պատրաստվում էր գնալ արձակուրդ մի քանի շաբաթով, իսկ ես մտածում էի, թե ոնց եմ նրան կարոտելու։ Ես մտածում էի, որ եթե նրա հետ ինչ-որ բան պատահի, հետո ես ողջ կյանքում փոշմանելու եմ, որ ոչինչ չխոստովանեցի նրան։  Եվ ես որոշեցի խոստովանել». Թիմ, 24 տարեկան։

4. «Դա եղավ նրա քրոջ հարսանիքի ժամանակ։ Նա հարսի ընկերուհիների հետ էր։ Երբ երիտասարդները սկսեցին խոսել սիրո մասին և ասել, թե ինչ է այն իրենց համար, ես նայեցի նրան և հասկացա, որ կցանկանայի այդ ամենը ասել նրան։ Եվ ես ասեցի», Քրիս, 25 տարեկան։

Today's most read news !
  • Դավիթ Աղաջանյանը, Մարինկա Խաչատրյանը, եւ Սիսիան Ստեփանյանը՝ սիրային եռանկյունում
  • Սպասել երրորդի՞ն… երկրորդ պատերազմն ընդհատվե՞լ է
  • Սոս Ջանիբեկյանն ու Արման Նշանյանը՝ մեկ հարկի տակ եւ ամուսնալուծված
  • Ովքեր են դուրս եկել «Դոմինո»-ից
  • Ալիևը երկու պատճառ ուներ այս գիշերվա հարձակման փորձի համար
  • Ինչպես չսպանվել սահմանին
  • Որ փոփոխությունը չլինեն միայն ազգանունները
  • Իրան՝ ճակատ, որը մնում է հետին պլանում. Milliyet, Թուրքիա
Comments
Loading...