Latest 10 episodes

Ինչպես պահպանել շրթունքների գեղեցկությունը

Մենք չենք չափազանցնի, եթե ասենք, որ շրթունքները դեմքի ամենավառ մասն են: Մենք միշտ նայում ենք խոսացող մարդու շրթունքներին, շրթունքների միջոցով արտահայտում մեր սերը:

Շրթունքների մաշկը շատ բարակ է և զգայուն, այդ պատճառով այն հատուկ խնամքի կարիք ունի՝ առավել ևս ամռանը: Առաջին հերթին հենց շրթունքների մաշկն է ծերանում՝ մատնելով կնոջ տարիքը: Որպես կանխարգելիչ ընթացակարգ խորհուրդ է տրվում կատարել պիլինգ: Շրթունքների լավ արյան շրջանառությունը պատասխանատու է նրա վառ գույնի համար: Որպեսզի դրանք այդպիսին լինեն հարկավոր է ամեն օր մերսումներ անել: Վերցրեք փափուկ սրբիչը և շրջանաձև շարժումներով մերսեք շրթունքներն ու դրանց շուրջը:

Դեմքի համար դիմակ պատրաստելիս մի մոռացեք նաև շրթունքների մասին: Շատ կարևոր է պատրաստել դիմակներ բնական բաղադրիչներից: Ամենալավ բաղադրիչը համարվում է ձիթապտուղը: Վերջինիս պարունակության շնորհիվ այն խոնավեցնում, փափկացնում և լավացնում է արյան շրջանառությունը, շրթունքների մաշկին տալիս առողջ տեսք:

Սնունդը նույնպես կարևոր դեր է խաղում: Ընդլայնեք ձեր սննդակարգը վիտամին B-ով հարուստ մթերքներով: Վիտամիններ A, C և E-ի, ինչպես նաև հանքային նյութերի պակասը՝ երկաթի և ցինկի, կարող է բացասաբար ազդել շրթունքների վրա:

Կարևոր է նաև բավարար քանակի հեղուկ օգտագործել, քանի որ ջրազրկումը միանգամից արտացոլվում է շրթունքների վրա: Մի խմեք շշից և ձողիկներից, այդ կերպով հեղուկ ընդունելը կարող է հանգեցնել կնճիռների առաջացմանը:

Կոսմետոլոգների խորհուրդով պետք է խուսափել մրգային դիմակներից: Ըստ նրանց, ցիտրուսային մրգերը, խնձորը, խաղողը պարունակում են թթուներ, որոնք չորացնում են նուրբ մաշկը: Շրթունքների մաշկը զուրկ է բնական ճարպային պաշտպանությունից:

Շրթունքների թեփոթումից խուսափելու համար, հարկավոր է միշտ ձեռքի տակ ունենալ բնական բաղադրիչներից կազմված բալզամ: Այն սնուցում է մաշկը, ստեղծում պաշտպանիչ շերտ և բարձրացնում մաշկի առաձգականությունը:

Today's most read news !
  • Ամուսնու անակնկալը Հռիփսիմե Ելինյանի 33-ամյակին եւ ապագա երեխայի անունը
  • Ռոզի Ավետիսովան՝ «Եթե գտնեմ քեզ» նոր հեռուստասերիալի և ապագա ծրագրերի մասին
  • Իրինա Հարությունյան.«Տղաս անտրամադիր էր ու լալիս էր»
  • Լիլի Էլբակյան.«Չեմ վախենա ասել, որ…»
  • Հենրիխ Մխիթարյանը հայկական կերակուրներ է ըմբոշխնում Մանչեսթերի հայկական ռեստորանում
  • Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը՝ զբոսնելիս
  • Սեյրան Օհանյանի ծառուկյանական դիլեման
  • Ռուսաստանը նոր գերհզոր համակարգ է բերել Գյումրի. որո՞նք են թիրախները
Comments

Name: