Latest 10 episodes

Ինչպես նիհարել, ընտրել օծանելիք, սելֆի անել. 5 խորհուրդ Ադրիանա Լիմայից

Բրազիլուհի սուպերմոդելը կիսվել է իր գաղտնիքներով:

«Ես չեմ ցանկանում ձևացնել իբրև չեմ օգտվում դիմահարդարումից և լավ արտաքին ունեմ գենետիկայի շնորհիվ: Իմ շատ գործընկերներ, մոդելներ, դերասանուհիներ և երգչուհիներ հարցազրույցների ժամանակ ասում են, որ լվացվում են մաքուր ջրով, մաշկին ձիթապտղի յուղ են քսում, քնում են 8 ժամ, և դա նրանց գեղեցկության գաղտնիքն է: Վերջացրեք, ո՞վ կհավատա դրան: Ես չգիտեմ ինչից են նրանք ամաչում, բայց ես որոշել եմ անկեղծորեն պատմել ինչպես է «կազմված» իմ արտաքինը և ինչ եմ ես անում այն պահպանելու համար»,- ասում է Ադրիանան:

Մաշկի խնամք

Ես օգտվում եմ հայտնի դիմահարդար Էրվե Էրոյի ծառայություններից: Նա ֆրանսիացի է և կոսմետիկ միջոցների համար ես ստիպված մեկնում եմ նրա մոտ` Փարիզ: Էրվեն ուսումնասիրում է իմ մաշկի վիճակը և տալիս բաղադրատոմս, որից ես ոչինչ չեմ հասկանում: Այն տալիս եմ լաբորատորիա, որտեղ ինձ համար ամեն ինչ պարաստում են: Ես փոխում եմ խնամքը ամիսը մեկ անգամ, որովհետև իմ մաշկի վիճակը փոխվում է կլիմայից, նկարահանման գործընթացից: Ճիշտն ասած ես չեմ հավատում, որ խանութից գնված կրեմը կարող է ինչ-որ բան անել բացի փափկացումից և խոնավեցումից, որովհետև այն մնասնագետի կողմից «հավաքված» չէ: Սակայն անպայման պեք է գնել արևապաշտպան կրեմ SPF 50 պաշտպանությամբ: Ես օգտագործում եմ Sun Bum բրենդը, այն օրգանիկ է, հարստացված վիտամին E-ով և թանկ չէ:

Պայքար բշտիկների դեմ

Ես ունեմ բավականին լայն ծակոտիներ: Եթե նկատում եմ, որ բշտիկ է հասունանում, սակայն նկարահանում չունեմ առաջիկա օրերին, ես ոչինչ չեմ անում: Սպասում եմ, մինչև այն ինքնուրույն հասունանա, անցնի: Իմ դիմահարդարը խորհուրդ է տալիս ձեռք չտալ: Միակ խնամքը հակաբակտերիալ օճառով լվացվելն է: Սակայն եթե նկարահանում ունեմ, ապա քսում եմ թեյի ծառի յուղ, ինչը արագացնում է լավացման ընթացքը:

Ամենօրյա դիմահարդարում

Ավաղ, ես չեմ կարող ինձ թույլ տալ ընդհանրապես չքսվել: Փրայմեր, մի քիչ բբ-կրեմ, սևաներկ և պարտադիր հոնքերի նկարում: Իմ սեփական հոնքերը կարճ են, այդ պատճառով ես պարտադիր «պոչիկ» եմ նկարում: Դա նվազագույնն է, իսկ եթե ցանկանում եմ մի քիչ ավելի վառ երևալ, ապա ավելացնում եմ կարմիր շրթներկ․ ունեմ կարմիրի տարբեր երանգների մի մեծ հավաքածու:

Մազերի խնամք

Իմ տատիկը ինձ ասում էր ամեն օր վարվել այսպես, սակայն ես միշտ ալարում եմ և անում եմ շաբաթը 1-2 անգամ: Յուրաքանչյուր բրազիլուհի գիտի այս գաղտնիքը, օգտվում է դրանից և սովորեցնում երեխաներին: Քնելուց առաջ քսեք մազերին սնուցող յուղ՝ ժոժոբա, ձիթապտղի, կոկոսի յուղեր, այն ինչ ունեք, այնուհետև փաթաթեք գլուխը սրբիչով, ամրացրեք այն և քնեք: Դրանից լավ բան դեռ մազերի համար չեն հորինել:

Ֆիթնես

Ես կարողանում եմ զբաղվել միայն ակտիվ ֆիթնեսով: Մարզասրահը, որտեղ ամեն ինչ բավականին դանդաղ է՝ ինձ համար չէ, այդ պատճառով ես զբաղվում եմ բռնցքամարտով և վազքով: Պարապում եմ 45 րոպեից ոչ ավել և ոչ ամեն օր: Իմ չափաբաժինն է՝ մեկ օր բռնցքամարտ, մեկ օր վազք, այնուհետև հանգիստ: Ստացվում է ես 4 օր պարապում եմ, 3 օր հանգստանում: Եթե ինձ պետք է լինում նիհարել, ապա պարապում եմ ամեն օր: Այսքան տարիների ընթացքում ես համոզվել եմ, որ կարևորը ոչ թե պարապմունքների տևողությունն է, այլ կանոնավորությունը: Դուք ավելի շուտ կնիհարեք, եթե պարապեք ամեն օր 30 րոպե, քան 1,5 ժամ շաբաթը 2 անգամ:

Սննդակարգ

Այս հարցին ես շատ ուշադիր եմ: Բանջարեղեն, մրգեր, սպիտակուցներ, ճարպեր, ածխաթթուներ՝ ամեն ինչ պետք է լինի հաշվեկշռված, հաստտաված դիետոլոգների կողմից և ըստ ժամերի: Իհարկե երբեմն ես գայլի նման ցանկանում եմ ոռնալ, որովհետև բոլոր նորմալ մարդիկ ուտում են պիցցա և խորոված, իսկ ինձ չի կարելի: Բայց այդ ժամանակ ասում եմ. «Ադրիանա, դու ես ընտրել մոդելի մասնագիտությունը, քեզ ոչ մեկ չի ստիպել: Դու ցանկանու՞մ ես թողնել աշխատանքը մի կտոր պիցցայի համար: Ո՞չ: Ուրեմն գնա և ծամի քո բրոկոլին, առանց նվնվալու»:

Սելֆի

Երևի մեծամասնությունը կարդում էր իմ հարցազրույցը հենց այս կետի համար: Եվ այսպես, պատմում եմ: Ես բավականին երկար էի պարապում սելֆի անելու համար և չէի կարողանում գտնել ունիվերսալ ռակուրս, որպեսզի և դիմահարդարմամբ և առանց դրա, յուրաքանչյուր լուսավորության տակ լավ ստացվեի: Այնուհետև գտա՝ պետք է նստել, բարձրացնել գլուխը վերև և այն մի քիչ խոնարհել ու նկարել ձգված ձեռքի հեռավորությամբ: Դա ամենալավ տարբերակն է:

Բուրմունք

Բուրմունքը պետք է հիշողություններ առաջացնի: Իմ տատիկի այգում ծաղկում էին հիասքանչ գարդենիաներ, և իմ համար այդ հոտը երջանկության, անհոգ մանկության, ազատության և սիրո հոտ է: Այդ պատճառով իմ բոլոր բույրերը հիմնված են այդ ծաղիկի վրա: Ես համոզված եմ, որ ամեն մեկի մոտ գոյություն ունի հոտ, որը ծնում է ամենաջերմ հիշողությունները: Հենց այդ հոտը պետք է փնտրել օծանելիքում:

Today's most read news !
  • «Սպոն շատ ավելի տպավորիչ էր, ավելի մնայուն դարձավ». Դավիթ Թադևոսյան
  • Նաիրա Մովսիսյան.«Երկուսի դեպքում էլ մեծ պատասխանատվություն եմ զգում»
  • Արտակարգ դեպք Կապանի ԲԿ-ում. բժիշկը փորձել է բռնաբարել հիվանդ աղջկան
  • 61-ամյա Քրիս Ջենները պատրաստվում է ամուսնանալ 36-ամյա ընկերոջ հետ
  • Նա ժամանակին չթողեց ինձ սխալ քայլեր անել. Մարտա
  • Մխիթարյանի մանչեսթերյան կյանքի մասին
  • Ընկերական հավաքույթներ․ Քիմ Քարդաշյանն ու Նաոմի Քեմփբելը հանդիպել են Նյու Յորքում
  • Մանվել Գրիգորյանի ճակատագիրն անհայտ է. Սերժ Սարգսյանը նրա հետ կապված այլ պլաններ ունի
Comments

Name: