Latest 10 episodes

11 առավելություն միակ երեխան լինելու պարագայում

Քույրեր և եղբայրներ դա հիանալի է, սակայն եթե դուք ձեր ծնողների միակ դուստրն եք, դա ունի իր հաճելի կողմերը: Եվ խնդիրը միայն այն չէ, որ ձեզ հասել է ծնողների ողջ ուշադրությունը և սերը: Կան նաև այլ դրական հանգամանքներ, որոնք արտահայտվել են ձեր բնավորության մեջ:

Դուք երբեք չեք ձանձրանում մենակությունից, միշտ գտնում եք, ինչով զբազեցնեք ձեզ

Դուք ընդհանրապես չեք հասկանում ինչ է ձանձրույթից տեղը չգտնելը: Միշտ կարելի է ընտրել հետաքրքիր ֆիլմ, գիրք, լուծել խաչբառ: Ավելի ձանձրալի է գտնվել անհետաքրքիր մարդկանց շրջապատում, կամ նրանց հետ, ովքեր կառչել են հեռախոսների մեջ:

Դուք չեք վախենում մենակ ապրելուց

Դուք սովոր եք լինել անկախ և ինքնուրույն: Դեռ մանուկ հասակում, երբ դպրոցից տուն էիք վերադառնում ձեր ծնողները աշխատանքի էին և դուք զգացել եք այն հաճույքը, երբ տունը լրիվ ձեր տիրապետության տակ էր:

Դուք կարողանում եք նվերներ ընտրել և ձեզ իրեր գնել առանց որևէ մեկի խորհրդի

Ձեզ պարտադիր չէ ընկերուհուն կամ տանջված ընկերոջը քարշ տալ ձեր հետ, որովհետև դուք սովոր եք ինքներդ ընտրություն կատարել:

Ձեզ անհրաժեշտ չէր որևէ մեկի հետ կիսել սիրած իրերը կամ տնային կենդանիներին

Դուք ինքներդ էիք ընտրում ինչպես անվանել շան ձագուկին, ինչ հագցնել տիկնիկին:

Սակայն դա չի նշանակում, որ դուք ագահ եք

Դուք կիսվում եք քաղցրավենիքով, տալիս եք ձեր իրը, որովհետև ցանկանում եք ուրախացնել ձեր ընկերներին և սիրելիներին և ոչ թե նրա համար, որ ձեզ փոքր ժամանակ ստիպում էին անել դա:

Եթե դուք տեղափոխվում եք այլ քաղաք և սկսում ապրել հանրակացարանում դա ձեզ համար դառնում է նոր և անսովոր փորձություն: Ինչ որ մեկի համար դա սովորական բան է, իսկ ձեր համար արկած:

Ձեր ծնողները այնքան էին վախենում երես տալ իրենց միակ երեխային, որ արդյունքում դուք ուղղակի հնարավորություն չեք ունեցել այդպիսին մեծանալ:

Ձեր լավագույն ընկերուհին քրոջ նման է

Իրականում դուք ինքներդ հնարավորություն ունեք ընտրելու քույրեր և եղբայրներ՝ ոչ արյունով, սակայն հետաքրքրություններով և հոգեպես մոտ:

Դուք պատասխանատու մարդ եք, քանի որ երեխա ժամանակ ոչ մեկի վրա չէիք կարող ինչ-որ բան գցել:
Այսինքն դուք սովորեք պատասխան տալ ձեր արարքների համար:

Դուք սովորություն չունեք արագ ուտել համեղ բաները, քանի դեռ չեն խլել, որովհետև ոչ մեկ չէր պատրաստվում վերցնել այն ձեզանից:

Ձեր մեջ կան և ինտրավերտի և էքստրավերտի հատկանիշները

Դուք ձեզ կարող եք մենակ լավ զգալ, սակայն միաժամանակ կարող եք լինել ընկերական շրջապատի ոգին:

Today's most read news !
  • Սերժ Սարգսյանի արձագանքը Սեյրան Օհանյանի հայտարարությանը
  • Վախեցնող էր միայն այն փաստը, որ պետք է աշխատեի նման ռեժիսորի հետ. Անի Ամիրյանը Մհեր Մկրտչյանի նոր ֆիլմում է նկարահանվում
  • Ընտիր ներդրումային դաշտ. էստի՜ համեցեք
  • Անահիտ Սիմոնյանը` թուրքական սերիալները պրոպագանդելու մասին
  • Քիմ Քարդաշյանի երեխաների նոր լուսանկարները
  • Քիմ Քարդաշյանը շիկահեր է դարձել
  • Լիլիթ Հովհաննիսյանի նոր լուսանկարները Նյու Յորքից
  • Արագածոտնի մարզի Ղաբաղթափա գյուղի բնակիչները գտնվում են շրջափակման մեջ
Comments