Գտնվել է հիանալի և հաճելի միջոց սթրեսը արդյունավետորեն հանելու համար

Հոգեբանները միշտ ասում են՝ եթե զույգը նախընտրում է գրկախառնված քնել, դա ցույց է տալիս իրական ջերմ և վստահելի հարաբերությունները: Պարզվում է այդպիսի քունը բացի այդ նաև շատ օգակար է:

Պիտսբուրգի համալսարանի հետազոտողները եկել են եզրակացության, որ սիրած մարդու հետ գրկախառնված քունը իջեցնում է կորտիզոլի՝ սթրեսի հորմոնի, մակարդակն արյան մեջ:

Ամենայն հավանականությամբ դա տեղի է ունենում այն պատճառով, որ այդպիսի պահերին մարդիկ իրենց առավելագույն ապահով են զգում:

Կորտիզոլի բարձր մակարդակը կարող է նպաստել սրտի հիվանդությունների, դեպրեսիայի առաջացմանը և իմունիտետի թուլացմանը:

Գիտնականները նաև նշել են, որ այդպիսի քունը նպաստում է օքսիտոցինի արտադրմանը՝ «սիրո հորմոնի», որը օգնում է կապվածության մեծացմանը: Բացի այդ, այս հորմոնը խթանում է իմունային համակարգը և նույնիսկ լավացնում նյութափոխանակությունը:

Իհարկե կգտնվեն շատ պատճառներ, որպեսզի ամեն օր քնել մտերիմ մարդու քաղցր գրկում: Սերը ոչ միայն հաճելի, այլ նաև շատ օգտակար է:

Today's most read news !
  • Սերժ Սարգսյանը թիկունքից վտանգ է զգացել
  • Քոչարյան-Սարգսյան կոնսենսուսը ավարտվեց
  • Դժոխք էր՝ընկերուհիներ,առաջին ամուսնություն.Արման Նշանյանը՝ ամուսնալուծության և ներկայիս կնոջ մասին
  • Հիասթափություն, ափսոսանք, անիմաստ հիշողություն. Շուշաննա Թովմասյանը` չստացված հարաբերության մասին
  • Լայնամասշտաբ պատերազմ չի լինի, բայց պետք է աչքերն ու ականջները սրած պահենք. Կոմանդոս
  • Քաղաքական մեյմուններից մինչև ընտրական որսորդներ, ամենամեծ ստերից մինչև ամենակարող դրայվներ
  • Զ. Փոստանջյանը դուրս եկավ "Ժառանգություն" խմբակցությունից
  • Վերջին կոալիցիայի վերջը
Comments
Loading...