Latest 10 episodes

Դափնու տերևի թաքնված հատկությունները

Ամեն տուն իր բույրն ունի: Ինչ-որ մեկի մոտ այն ունի օծանելիքի կամ սուրճի հոտ, ուրիշների մոտ տնային ուտելիքի կամ կաթի: Սակայն կան տներ, որտեղ կա անհավանական թարմության և մաքրության հոտ: Միաժամանակ այնտեղ շատ հարմարավետ է, քանի որ դա արհեստական թարմեցնող միջոցի բույրը չէ:

Շատ հնարավոր է, որ այդ մարդիկ տեղյակ են այն միջոցի մասին, որոնք օգտագործել են հին հույները և հռոմեացիները: Նրանք օգտագործել են դափնու տերևը ոչ միայն խոհարարության մեջ, այլ նաև որպես միջոց՝ մաքրելու տարածքը տհաճ հոտից և խոնավությունից: Այդպիսի արդյունք ստանալու համար, նրանք վառում էին դափնու տերևները:

Ի դեպ, եթե այդ ընթացակարգը հաճախ կրկնել, ապա կարելի է ազատվել ոչ միայն հոտից, այլ նաև կանխարգելել որոշ հիվանդություններ և լավացնել ինքնազգացողությունը: Ապացուցված է, որ դափնու տերևի հոտը հանգստացնող և ցավազրկող հատկություն ունի: Այն ընդունակ է կանխարգելել էպիլեպսիայի բռնկումները, հաղթահարել սթրեսը, հոգնածությունը և անքնությունը: Դա կապված է նրա հետ, որ դափնու տերևի մեջ կա ցինեոլ և հատուկ եթերային յուղեր, որոնք բացում են շնչուղիները և թուլացնում ամբողջ օրգանիզմը:

Որպեսզի զգաք թուլացնող ազդեցությունն արդեն 10 րոպեից, վառեք մի երկու չոր դափնու տերև ինչ-որ հարմար ափսեի վրա: Որոշ ժամանակ անց դուք կզգաք անուշ բույրը, որով կլցվի ամբողջ սենյակով մեկ:

Ի դեպ, դափնու տերևը համարվում է մաքրության, հաջողության և հաղթանակի խորհրդանիշ: Բույսի մոգական հատկությունները նկատվել են դեռ հնում: Դափնու տերևով տարբեր ծիսակատարություններ էին իրականացվում ցանկությունների կատարման համար: Մինչև հիմա որոշ մարդիկ այն պահում են  մուտքի մոտ՝ որպես պահապան:

Կարող եք գրել ձեր ցանկությունը նրա վրա և վառել:

Ցանկությունը անպայման կիրականանա, եթե դրական տրամադրվեք: Մտքի ուժը հրաշքներ է գործում, հավատացեք հրաշքներին և բոլոր ձեր երազանքները կիրականան:

Today's most read news !
  • «Սպոն շատ ավելի տպավորիչ էր, ավելի մնայուն դարձավ». Դավիթ Թադևոսյան
  • Նաիրա Մովսիսյան.«Երկուսի դեպքում էլ մեծ պատասխանատվություն եմ զգում»
  • Արտակարգ դեպք Կապանի ԲԿ-ում. բժիշկը փորձել է բռնաբարել հիվանդ աղջկան
  • 61-ամյա Քրիս Ջենները պատրաստվում է ամուսնանալ 36-ամյա ընկերոջ հետ
  • Նա ժամանակին չթողեց ինձ սխալ քայլեր անել. Մարտա
  • Մխիթարյանի մանչեսթերյան կյանքի մասին
  • Ընկերական հավաքույթներ․ Քիմ Քարդաշյանն ու Նաոմի Քեմփբելը հանդիպել են Նյու Յորքում
  • Մանվել Գրիգորյանի ճակատագիրն անհայտ է. Սերժ Սարգսյանը նրա հետ կապված այլ պլաններ ունի
Comments

Name: