Latest 10 episodes

Հարգել ինքդ քեզ, ինչու է դա կարևոր

Սեփական արժանապատվության զգացողությունը մեզանում գոյություն ունի ի ծնե: Ի՞նչ անել, եթե կյանքի հանգամանքները ստիպել են ձեզ կասկածել, իսկ նախկին զուգընկերները օգնել ցածր ինքնագնահատականի կազմավորման մեջ:

Եկեք նախ և առաջ հասկանանք, թե ի՞նչ է հարգանքը սեփական անձի հանդեպ: Ամենալավը դա բացատրել է հոգեբան Ոիլյամ Ջեյմսը.«Ինքնահարգանքը հաջողությունն է՝ բազմապատկած մեր հավակնություններով»: Այսինքն, հարգանքը մեր սեփական անձի հանդեպ ուղիղ հարաբերական է հաջողությունների քանակին և հետ հարաբերական է հավակնությունների մակարդակին: Որքան դրանք բարձր են, այդքան ավելի շատ պետք է լինեն մարդու ձեռքբերումները, այլապես հարգանքը կտուժի:

Դրա պահպանման համար կա երկու տարբերակ՝ առավելագույնս ջանքեր գործել և հաջողության հասնել կամ իջեցնել հավակնությունների մակարդակը: Այդ պարագայում նույնիսկ ամենահամեստ հաջողությունների դեպքում դուք չեք կորցնի ինքներդ ձեր հանդեպ հարգանքը:

Ահա մի քանի նշան, որ դուք այդքան էլ ձեզ չեք սիրում կամ ընդհանրապես չեք սիրում.

- Դուք խուսափում եք տեսողական կոնտակտից զրուցակցի հետ։

- Վախենում եք արտահայտել ձեր կարծիքը։

- Սիրում եք քննադատել ձեզ։

- Չեք կարողանում հաճոյախոսություններ ընդունել։

- Չափազանց համեստ եք։

- Չեք սիրում գովալ ինքներդ ձեզ։

- Գրեթե միշտ կուչ եկած եք քայլում և աչքերը իջացնում եք։

- Անհարմարություն եք զգում, երբ մարդկանց շրջապատում եք

Ինչպե՞ս օգնել ինքներդ ձեզ: Օգտվեք հետևյալ հասարակ խորհուրդներից․

Թույլ տվեք ձեզ լինել ոչ կատարյալ: Ի՞նչ է դա նշանակում: Այն, որ դուք իրավունք ունեք սխալվելու, հիմարություն անելու ու հայտնվելու ոչ այդքան հաճելի իրավիճակներում:

Ներեք ձեզ բոլոր անցած անհաջողությունների համար: Մեկընդմիշտ դադարեք բացասականը քչփորելուց և երևան հանելուց:

Հասկացեք ինչ եք ցանկանում: Հոգ տարեք ձեր մասին, փոքր ուրախություններ պարգևեք ձեզ և նվերներ արեք ինքներդ ձեզ:

Ընդունեք ձեզ՝ ձեր անկատարելության մեջ: Սիրեք ձեզ ձեր յուրահատկությամբ, շեշտը դրեք ձեր առավելությունների վրա:

Պաշտպանեք ձեր սահմանները: Մի հանդուրժեք ձեր հանդեպ անարդար վերաբերմունք: Պատասխանեք ձեզ նեղացնողին:

Երբեք ձեզ մի համեմատեք ուրիշների հետ: Ինչը լավ է մեկի համար, կարող է մյուսի համար անընդունելի լինել:
Անպայման նշեք ձեր հաջողությունները: Նույնիսկ ամենաաննշան հաջողությունները պետք է նշել և հպարտանալ դրանցով:

Սպորտով զբաղվեք: Անկախ նրանից, թե որքան կիլոգրամներ դուք կկորցնեք մարզասրահում՝ հարգանքը սեփական անձի հանդեպ կմեծանա: Առնվազն նրա համար, որ դուք չեք ծուլանում և կանոնավոր հաճախում եք մարզասրահ: Իսկ լավ կազմվածքը, որը դուք կունենաք ձեր ջանքերի շնորհիվ՝ մեկ այլ առիթ է ինքներդ ձեզ սիրելու համար:

Կանոնները շատ հեշտ են և հասկանալի: Սակայն շատերը կասեն. «Ամեն ինչ հասկանում եմ, բայց ինչպե՞ս օգնեմ ինքս ինձ՝ չգիտեմ»: Խնդիր չէ: Դրան պետք է սովորել: Եթե դուք երեք շաբաթ իրար հետևից հետևեք այս խորհուրդներին, 4-րդում դուք լրիվ այլ կերպ ձեզ կընկալեք:

Today's most read news !
  • «Սպոն շատ ավելի տպավորիչ էր, ավելի մնայուն դարձավ». Դավիթ Թադևոսյան
  • Արտակարգ դեպք Կապանի ԲԿ-ում. բժիշկը փորձել է բռնաբարել հիվանդ աղջկան
  • Նաիրա Մովսիսյան.«Երկուսի դեպքում էլ մեծ պատասխանատվություն եմ զգում»
  • 61-ամյա Քրիս Ջենները պատրաստվում է ամուսնանալ 36-ամյա ընկերոջ հետ
  • Նա ժամանակին չթողեց ինձ սխալ քայլեր անել. Մարտա
  • Մխիթարյանի մանչեսթերյան կյանքի մասին
  • Ընկերական հավաքույթներ․ Քիմ Քարդաշյանն ու Նաոմի Քեմփբելը հանդիպել են Նյու Յորքում
  • Մանվել Գրիգորյանի ճակատագիրն անհայտ է. Սերժ Սարգսյանը նրա հետ կապված այլ պլաններ ունի
Comments

Name: