Գլխավոր սխալները հարաբերություններում

Կանանց մեծամասնությունը, ըստ վիճակագրության, իրենց ավելի երջանիկ են զգում, եթե գտնվում են հարաբերությունների մեջ: Սակայն այս փաստը ոչ մի կերպ չի խանգարում փչացնել հարաբերությունները՝ դրանք լավացնելու փոխարեն:

Մարդկանց բնորոշ սխալները հարաբերություններում պարզվում է այդքան էլ շատ չեն: Եվ այսպես, ինչը կարող է փչացնել համատեղ կյանքը:

Կորցնելու վախը և կասկածները

Երբեմն մենք այնքան ենք կապվում մեր զուգընկերոջ հետ, որ սկսում ենք գրեթե խեղդել նրան մեր սիրով: Մեր միակ մտածմունքն է՝ «արդյոք նա ինձ սիրում է»: Մենք կարող ենք այնքան կախվածության մեջ լինել հարաբերություններից կամ այլ մարդու ուշադրությունից, որ անգիտակցաբար սկսում ենք մեզ այնպես պահել, որ հեռվացնում ենք մեր սիրելիին:

Հարաբերությունները փչացնող մեկ այլ գործոնը մշտական կասկածներն են ապագայի հանդեպ: Ձեր զույգը վտանգի տակ է, եթե դուք հաճախ անհանգստություն եք զգում ձեր համատեղ ապագայի համար, վախենում եք աչքով տալ և ինչ-որ բան սխալ ասել կամ անել: Վաղ թե ուշ այդպիսի անհագնստությունը դառնում է ձեր համատեղ տարածքի մասը և ձեր զույգին սկսում է օդը չհերիքել: Բացի այդ այդպիսի մտքերը նվազեցնում են ինքնագնահատականը և խանգարում ներդաշնակ հարաբերությունների զարգացմանը:

Կորցնելու վախի բացակայությունը

Երբ մենք երկար ժամանակ հարաբերությունների մեջ ենք, մոռանում ենք, որ եղել է ժամանակ, երբ այդ մարդը մեր կողքին չէր: Նա դառնում է մեր կյանքի բնական մասը: Այս կերպ զույգերը ընկնում են առօրեականության գիրկը և դադարում հոգ տանել միմյանց մասին, ուշադրության նշաններ ցուցաբերել:

Երբեմն, զգացմունքները վերակենդանացնելու համար բավարար է մեկ ռոմանտիկ ընթրիք: Լինում է, որ մենք դադարում ենք գնահատել մեր կողքիններին, միայն նրա համար, որ սովորել ենք նրանց: Սակայն մտածելով, որ մոտ մարդը ոչ մի տեղ չի կորի, մենք կամա-ակամա դառնում ենք անտարբեր նրա հանդեպ, իսկ բոլորը գիտեն, որ անտարբերությունը բերում է բաժանումների, անբավարարվածության:

Երբեմն օգտակար է հարց տալ, թե ո՞ր տեղում է գտնվում սիրելի մարդը մեր կյանքում: Ժամանակը գնում է, այն այլևս հետ չեք բերի: Առաջնահերթությունները կարող են փոխվել, իսկ մարդիկ, ովքեր իրենց չեն զգում սիրված և գնահատված վաղ թե ուշ հեռանում են։

Երրորդն ավելորդ է

Այն, որ երջանկությունը լռություն է սիրում՝ շատ է ասվել: Երկուսի միջև միշտ կան գաղտնիքներ, որոնք ունեն յուրահատուկ արժեք: Այդ արժեքները երկուսին միացնող տարածքի մասն են, որը միացնում է միայն նրանց և ոչ մեկ այնտեղ տեղ չունի: Եթե մենք կիսվում ենք ուրիշների հետ անձնական կյանքի մանրամասներով, մենք վտանգի ենք ենթարկում մեր հարաբերությունների հիմնաքարը՝ վստահությունը: Ինչ խոսք, այդպիսի անփույթ վերաբերմունքը հարաբերությունների հանդեպ կարող է մեծ հարված հասցնել ձեր սիրելիին:

Նույնը վերաբերում է ոչ այդքան երջանիկ պահերին: Խնդիրը ծնվում է այն ժամանակ, երբ մենք դուրս ենք հանում մեր դժգոհությունը ընկերուհիների, բարեկաների դատին: Ի դեպ, շատ հաճախ լինում է այնպես, որ սիրելին դեռ երկար ժամանակ տեղյակ չի լինում, որ ձեզ ինչ-որ բան դուր չի գալիս:

Բացի երրորդ մարդկանց խառնելուց, գոյություն ունի նաև ամենավտանգավոր տարբերակը՝ բացասականից ազատվելուց ներսը կուտակել՝ ձևացնելով, թե ոչինչ չի եղել: Այդպես մենք ստեղծում ենք հիանալի հիմք «դատարկ տեղը» մեծ վեճեր սարքելու համար:

Արժե նաև նշել, որ դրականը տեսնելը լավ բան է, սակայն խելամիտ չափով: Եթե դուք ձեր սիրելիի մեջ տեսնում եք միայն այն, ինչ ձեր դուրը չի գալիս, մի օր դուք կարող է ոչ մի լավ բան չտեսնել նրա մոտ: Դրա հետ մեկտեղ անցանկալի գծերը կամ սովորությունները իրենք իրենցով ոչ մի տեղ չեն կորչում ձեր ուշադրությունից: Այս կերպ ձեր սիրելին կարող է ձեզ անընդհատ նյարդայնացնել, իսկ դրա հետևանքները ակնհայտ են:

Today's most read news !
  • Գագիկ Ծառուկյանի պատասխանը Սամվել Կարապետյանին
  • Սիրուշոն 12-րդ անգամ ճանաչվել է լավագույն երգչուհի
  • Քիմ Քարդաշյանն Instagram-ում ցուցադրում է մարզված մարմինը
  • Ինձ համար իսկապես անսպասելի էր այս միցանակը. Տաթեւ Հովակիմյանը՝ «Արտավազդ 2017»-ում «Լավագույն երիտասարդ դերասանուհի» կոչման մասին
  • Պատկերը ապրիլի 2-ից հետո
  • Անաստասիա Բրուխտին՝ Սուպեր Սաքոյի հետ զուգերգի և հայկական արմատների մասին
  • Ռազմական ինստիտուտի 2 կուրսանտ դանակով հարձակվել են տաքսու վարորդի վրա, թալանել են ու խլել մեքենան
  • Քենդալ Ջենները Love պարբերականի համար նկարահանվել է Մերիլին Մոնրոյի կերպարով
Comments

Name: