Առողջ սնունդ՝ 18:00-ից հետո

Առողջ սնունդի կանոններն իրենց մեջ ներառում են երեկոյան ժամը 6-ից հետո չուտելը, սակայն ժամանակակից աշխատող կանանց համար դա գրեթե անհնար է: Եվ պետք էլ չէ: Քանի որ գլխավոր պայմանը քնելուց երկու-երեք ժամ շուտ ուտելն է: Այդ պատճառով ամեն մեկը ինքն է որոշում, թե երբ կարող է ընթրել:

Իսկ, ահա, թե ի՞նչ է պատք ուտել ընթրիքին՝ ամենակարևոր խնդիրն է:

Ազնվամորի

Իր մեջ պարունակում է այնպիսի նյութեր, որոնք բարձրացնում են մաշկի առաձգականությունը, լավացնում գույնը: Այս հատապտուղը հարուստ է վիտամին C-ով և դրական է ազդում նյութափոխանակության վրա: Այն նաև շատ համեղ է:

Կաղամբ

Ցանկացած տեսակի՝ ծաղկակաղամբ, բրուսելյան, կարմիր: Այն կարող եք ուտել և եփած վիճակում, և աղցանների մեջ:

Ձողաձուկ

Այս ձուկը պատկանում է անյուղ սպիտակ ձկնատեսակներին և թունդ ճարպեր  չի պարունակում: Սպիտակուցի պարունակմամբ այն կարող է մրցակցել մսի հետ, սակայն ավելի դյուրամարս է: Իսկ Օմեգա յուղաթթուների պարունակմամբ այն մրցակից չունի:

Նեխուր

Ամենաօգտակար մթերքներից մեկը նեխուրն է: Ինչպես ցանկանաք, այնպես էլ կարող եք պատրաստել:

Տափակաձուկ

Այն իր մեջ պարունակում է մետիենին նյութը, որը օգնում է տրոհել ճարպերը:

Կաթնաշոռ

Անյուղ կաթնաշոռը հիանալի ընթրիք է, որի մեջ կա շատ սպիտակուց և քիչ յուղ: Այն թույլ կտա ձեզ քնել առանց սովի զգացումի և միաժամանակ առանց ստամոքսի մեջ ծանրություն զգալու: Կաթնաշոռը կարելի է ուտել սամիթի և մաղադանոսի հետ:

Լոլիկ

Մեծ աման աղցանը լոլիկով, վարունգով և կանաչիով նույնպես գերազանց ընթրիք է: Մեծ քանակությամբ բջջանյութը կկշտացնի օրգանիզմը, իսկ քիչ կալորեականությունը թույլ կտա չսահմանափակել չափաբաժինը:

Ձու

Խաշած ձուն կամ ձվածեղը՝ անյուղ կաթով, հիանալի ընթրիք է: Կարելի է ավելացնել կանաչ սոխ կամ լոլիկ:

Հավ

Հավի կրծքամիսը կուշտ և ցածր կալորեական ընթրիքի համար է: Այն լավ մարսվում է, յուղ չի պարունակում և հիանալի օգնում է մկաններին վերականգնվել մարզումից հետո:

Լյարդ

Հավի կամ տավարի լյարդը քիչ չափաբաժնով նույնպես համարվում է ճիշտ ընթրիք: Բանջարեղենի հետ միասին այն հիանալի կշտացնում է:

Հիշեղ այս մթերքները և օգտագործեք դրանք, եթե ցանկանում եք նիհարել:

Today's most read news !
  • Եղբորս մահը երբեք չեմ օգտագործել ինձ PR անելու համար. Գուրգեն Դաբաղյան
  • Իմ և ամուսնուս խոսակցություններն երբեմն այնքան բուռն են լինում, որ ասում եմ` վերջ. Զառա Սահակյան
  • Ռոբսոն, Դոն Պիպո․Ռուսաստանի հանցագործ աշխարհի հայ ներկայացուցիչներն աջակցում են Կարեն Կարապետյանին
  • Գագիկ Ծառուկյանի պատասխանը Սամվել Կարապետյանին
  • «Չեյնջ 2»-ը «Արմենիա Պրեմիում»-ի եթերում կցուցադրվի ապրիլի 4-ից
  • Շառլ Ազնավուրը բացահայտել է իր բնավորության գլխավոր հայկական գիծը
  • Վաչե Թովմասյանը` իր և Կարեն Բաբաջյանյանի միջև եղած խնդիրների և չշփվելու մասին
  • Քիմ Քարդաշյանը ցանկանում է ևս մեկ երեխա ունենալ
Comments

Name: