Մթերքներ, որոնք օգնում են ազատվել ավելորդ ճարպից

Բոլորն էլ ցանկանում են ունենալ գեղեցիկ մարմին, բայց դրա համար անհրաժեշտ է ֆիզիկական ծանրաբեռնվածություն և ճիշտ սննդակարգ։ Այս 20 մթերքները կօգնեն ձեզ կազմել ճիշտ սննդակարգ նիհարելու համար։

Կաթնաշոռ, կեֆիր, յոգուրտ

Կալցիտրիոլ՝ հորմոն, որը օգնում է ազատվել ավելորդ ճարպից։ Այս հորմոնի մեծ քանակությունը պարունակվում է կաթնամթերքում։ Սակայն պետք է ուշադրություն դարձնել, որպեսզի կաթնամթերքը ունենա ցածր յուղայնություն։  Կաթնամթերքը պարունակում է մեծ քանակությամբ սպիտակուց, ինչը պարտադիր բաղադրիչ է բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են նվազեցնել քաշը։

Կոճապղպեղ

Եթերային յուղերը, որոնք պարունակվում են կոճապղպեղում լավացնում են մարսողությունը և նպաստում են ստամոքսահյութի արտադրմանը։

Կաղամբ

Սննդակարգի մեջ ներառեք ցանկացած տեսակի կաղամբ, դա շատ օգտակար է նիհարելու համար։ Կաղամբը պարունակում է  մեծ քանակությամբ մանրաթելեր, ինչը օգնում է օրգանիզմից դուրս հանել ավելորդ ճարպը։  Կաղամբը պարունակվում է նաև ինդոլ-3-կարբին, որը կանանց մոտ լավացնում է էստրոգենների նյութափոխանակությունը։

Վարունգ

Քիչ կալորիաներ, շատ ջուր՝ վարունգի ամենաարժեքավոր հատկությունը։ Այն  խոնավեցնում է  օրգանիզմը ներսից և շատ օգտակար են նրանց համար, ովքեր ակտիվ մարզվում են։

Դարչին

Դարչինը իջեցնում է շաքարի պարունակությունը արյան մեջ, ինչը իր հերթին օրգանիզմից հանում է ճարպը։

Թուրինջ

Թուրինը պարունակում է մեծ քանակությամբ վիտամին C և իր հատկությունների շնորհիվ իջեցնում է արյան մեջ ինսուլինի մակարդակը։

Կանաչ թեյ

Կանաչ թեյը տաքացնում է օրգանիզմը, թարմեցնում այն և նպաստում է մարսողության լավացմանը։ Կանաչ թեյի մեջ պարունակվող թիամինը օգնում է այրել ոչ միայն մաշկի տակ կուտակված ճարպը, այլ նաև ներքին օրգանների վրա կուտակված ճարպը:

Ջուր

Ջուրը օգնում է սնվել ավելի քիչ և օրգանիզմից հանում է ավելորդ աղերը։ Որքան շատ ջուր եք օգտագործում, այնքան ավելի արագ կիջնի ձեր քաշը։

Մանանեխ

Սուր համ ունեցող համեմունքները նպաստում են ստամոքսահյութի արտադրմանը։ Միսն ու ձուկը ցանկալի է ուտել մանանեխով։

Նարինջ

Նարինջը պարունակում է մեծ քանակությամբ մանրաթել, ինչը օգնում է արագ հագենալ։ Նարինջը լավագույն տարբերակն է սնվելուց առաջ ընդմիջելու համար։ 

Today's most read news !
  • Սիրուշոն 12-րդ անգամ ճանաչվել է լավագույն երգչուհի
  • Քիմ Քարդաշյանն Instagram-ում ցուցադրում է մարզված մարմինը
  • Ինձ համար իսկապես անսպասելի էր այս միցանակը. Տաթեւ Հովակիմյանը՝ «Արտավազդ 2017»-ում «Լավագույն երիտասարդ դերասանուհի» կոչման մասին
  • Անաստասիա Բրուխտին՝ Սուպեր Սաքոյի հետ զուգերգի և հայկական արմատների մասին
  • Պատկերը ապրիլի 2-ից հետո
  • Կարեն Բաբաջանյանը՝ երկրից ընդմիշտ հեռանալու մտքերի մասին
  • Ռազմական ինստիտուտի 2 կուրսանտ դանակով հարձակվել են տաքսու վարորդի վրա, թալանել են ու խլել մեքենան
  • Քենդալ Ջենները Love պարբերականի համար նկարահանվել է Մերիլին Մոնրոյի կերպարով
Comments

Name: