Latest 10 episodes

Խանդը սիրո նշան է, թե՞ ինքնավստահության պակաս. հոգեբանների կարծիքը

Խանդը զգացողոթյուն է, որը մեծամասամբ իր մեջ բացասական երանգ է պարունակում և այն զգացող մարդուն պատճառում շատ խնդիրներ: Իր բնույթով խանդը քայքայիչ զգացողություն է, չնայած հարաբերությունների սկզբում հաճելի կծվություն է հաղորդում դրանց:

Սակայն ժամանակի ընթացքում այդ կպչուն զգացողությունը կարող է վերածվել մշտական վերահսկողության, որը բերում է միջանձնային լարման, վեճերի և վերջում՝ հարաբերությունների ավարտին: Եվ այսպես ի՞նչ է խանդը սիրո նշա՞ն, թե՞ ինքնավստահության պակաս: Հոգեբանները օգնում են պատասխանել այդ հարցին:

Նա, ով խանդում է, առաջին հերթին ինքնավստահության պակաս ունի, նա դյուրագրգիռ է, բարկանում է զույգընկերոջ վրա: Խանդողն ավելի շատ կախված է զուընկերոջ զգացմունքներից: Խանդոտներից ավելի շատ ցանկանում են բաժանվել, հեռանալ՝ կպչուն մտքերից, հարաբերություններ պարզելուց, մշտական հետապնդումներից, որոնք խախտում են մարդու անձնական ազատությունը: Խանդը կարող է կործանել նույնիսկ ամենաամուր հարաբերությունները: Այն կախվածության զգացողություն է:

Հոգեբան Եվգենիա Վոսկրեսենսկայան գտնում է, որ խանդը սեփական զգացմունքերի մրցակցություն է: Խանդողը զգում է իր թուլությունը և հաղթանակի անհնարինությունը, ինչի հետևանքով այդ զգացողությունը զուգորդվում է անվստահությամբ, բերում հիվանդոտ վիճակների: Խանդը ոչ համարժեք՝ կամ բարձր կամ ցածր ինքնագնահատականի դրսևորում է:

Ցածր ինքնագնահատականով մարդն այսպես է մտածում. «Իմ բախտը երբեք չի բերում, ես լքված եմ լինելու, ես մենակ ոչինչի չեմ հասնի, ամեն ինչ կորած է»: Դա թույլ բնավորության դրսևորում է: Բարձր ինքնագնահատականով խանդողը բարկանում է՝  իր սեփականությունը կորցնելու վախից, նա մտածում է այսպես. «Դու իմն ես և ուրիշ ոչ մեկինը, ես քեզ ոչ մեկի չեմ տա, դու իմ սեփականությունն ես»: Այս կերպ խանդողը ցանկանում է պահել իրավիճակի վերահսկողությունը, քանի որ համարում է իրեն զույգի միակ սեփականատերը: Այսպիսի խանդը հաճախ զուգակցվում է ագրեսիայով, բարկությամբ:

Խանդի հաղթահարման տարբերակներ

Այդուհանդերձ, հստակ չի կարելի սահմանել, թե ինչ է խանդը, սիրո նշան, թե ինքնավստահության պակաս: Դա անհատականության զգացմունքների զգացում է: Սակայն միակ բանը, որը միացնում է բոլոր խանդողներին՝ հոգեկան ցավն է: Խանդողը ձևականություն չի անում, նա, իրոք, զգում է ցավ, վախ, տխրություն, բարկություն, նրա զգացմունքները բաց են և կարիք ունեն հանգստացնելու: Խանդող մարդուն կարելի է «բուժել» միայն վստահելի հարաբերությունների միջոցով: Վերջիններս կարգավորելու համար պետք է փորձել ստեղծել ներդաշնակ, վստահելի, ջերմ, մտերիմ մթնոլորտ: Եվ եթե խանդը անհիմն է, խանդողը պետք է ըմբռնող, համբերատար լինի:

Ամուր և երկարակյաց հարաբերություններում կարևորն առաջնահերթությունը հարգանքին, վստահությանը, հավատարմությանը տալն է, այլ ոչ թե հարաբերություններ պարզելը:

Today's most read news !
  • Ամուսնու անակնկալը Հռիփսիմե Ելինյանի 33-ամյակին եւ ապագա երեխայի անունը
  • Ռոզի Ավետիսովան՝ «Եթե գտնեմ քեզ» նոր հեռուստասերիալի և ապագա ծրագրերի մասին
  • Լիլի Էլբակյան.«Չեմ վախենա ասել, որ…»
  • Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը՝ զբոսնելիս
  • Իրինա Հարությունյան.«Տղաս անտրամադիր էր ու լալիս էր»
  • Հենրիխ Մխիթարյանը հայկական կերակուրներ է ըմբոշխնում Մանչեսթերի հայկական ռեստորանում
  • Սեյրան Օհանյանի ծառուկյանական դիլեման
  • Ռուսաստանը նոր գերհզոր համակարգ է բերել Գյումրի. որո՞նք են թիրախները
Comments

Name: