Latest 10 episodes

Երբ նա ցանկանում է բաժանվել, անում է հետևյալ 8 քայլերը

Ամեն ինչ լավ էր և հանկարծ ամենը փոխվում է ու դուք լսում եք՝ «կներես ես գնում եմ»:

Իսկապես ամեն ինչ լա՞վ էր, թե ուղղակի դուք չեք նկատել, որ նա արդեն պատրաստվում է լքել ձեզ: Ահա այն քայլերը, որոնք մոտեցնում են բաժանումը:

Նա դադարում է համատեղ պլաններ կառուցել: Առաջ դուք միշտ ինչ-որ տեղ էիք գնում միասին, սակայն այժմ նա 1000 պատճառ ունի չտեսնվելու համար:

Միգուցե նա իրականո՞ւմ շատ զբաղված է, իսկ գուցե՝ նա պարզապես հետաձգում է վերջնական խոսակցությունը:

Նա սկսում է մշտապես հաղորդագրություններ փոխանակել ինչ-որ մեկի հետ:Միգուցե դա նրա գործընկերուհի՞ն է կամ նախկին ընկերուհին, ում հետ նա վերսկսել է ընկերական հարաբերությունները:

Իսկ եթե մեկ այլ գեղեցկուհի է, ապա պարտադիր չէ, որ նա արդեն ձեզ դավաճանում է, ուղղակի ապագայի համար է մտածում:

Նա սկսում է երկար խոսակցություններ վարել ձեր հարաբերությունների մասին և անընդհատ նշում խնդիրներ, որոնք տեսնում է: Եվ պարզվում է, այն բաները, որոնք նրան առաջ չէին հուզում, դարձել են մեծ խնդիր, որը կարող է ձեզ բաժանել:

Նա դադարում է կիսվել ձեր հետ իր համար կարևոր բաներով: Օրինակ, դուք տեղեկանում եք նրա պաշտոնի բարձրացման մասին նրա ընկերներից, դուք այլևս այն մարդը չեք, ում նա ցանկանում է ամեն ինչ պատմել:

Նա մշտապես դժգոհ է ձեր ներկայությունից: Չի կատակում, չի ծիծաղում ձեր կատակների վրա:

Նրան սկսում է վրդովվեցնել ձեր ամեն քայլը: Դուք այնպես չեք կանգնում, այնպես չեք պահում ձեզ: Նա ներքուստ համոզում է իրեն, որ իրավունք ունի ձեր հետ այդպես վարվել և փնտրում է թերություններ ձեր մոտ:

Նա վեճ է սկսում առանց պատճառի: Նույն պատճառով՝ ո՞վ է այստեղ դրել այս ծաղկամանը, ինչպե՞ս կարելի է ապրել այդպիսի մարդու հետ:

Դուք դադարել եք սեքսով զբաղվել: Եթե առաջ ձեր մոտ ամեն ինչ լավ էր այդ հարցում, ապա այժմ ոչինչ չկա: Նա ուրիշ զբաղմունք է գտել կամ այդ կերպ փորձում է զգացապես հեռանալ ձեզանից և սկսում է ֆիզիկապես չկապվել:

Today's most read news !
  • Հայ հայտնիներ, ովքեր հարսանեկան զգեստ կրել են առայժմ միայն նկարահանումների ժամանակ
  • Քիմ Քարդաշյանը՝ Դուբայում
  • Սկանդալային «Գլենդել լայֆ» հեռուստանախագծից հայտնի մոդելի սեքսուալ լուսանկարները
  • Վերջին վանդակը փակվեց, և խաղաքարտերը խառնվեցին
  • Դավթաշենում հարբած վարորդը «Մերսեդեսով» վրաերթի է ենթարկել երիտասարդ հայտնի երաժիշտներին, որոնցից մեկը մահացել է
  • Այն, ինչ չի կարելի Կարեն Կարապետյանին
  • Սեյրան Օհանյանի շուրջ համախմբվածները կհայտարարեն Ծառուկյանին միանալու մասին
  • Վլադիմիր Գասպարյանը նախագահին զեկուցում է անելիքների մասին
Comments

Name: