Latest 10 episodes

Ի՞նչ տեղի կունենա Ձեր օրգանիզմի հետ, եթե ամեն օր 1 ձու ուտեք

Մենք սովոր ենք լսել, որ ձուն խոլեստերինով հարուստ սնունդ է, որը ծանր է լյարդի համար։ Շատ մարդիկ նույնիսկ ամբողջովին բացառում են դրա օգտագործումը սննդակարգից՝ անհանգստանալով առողջության համար։

Այսօր, դիետոլոգների հետազոտության համաձայն, ձուն անհրաժեշտ ու պարտադիր սնունդ է մարդու սննդակարգում։

Միայն շաքարախտով ու ալերգիայով տառապող մարդիկ պետք է սահմանափակեն դրա օգտագործումն իրենց սննդակարգից։

Իսկ մյուսների համար այս սննդամթերքն անգին է և ահա թե ինչու.

Ի՞նչ տեղի կունենա օրգանիզմիդ հետ, եթե ամեն օր 1 ձու ուտես

1.

 Ձուն հեշտամարս սննդամթերք է։ Ձվի սպիտակուցն օրգանիզմը մարսում է 98 տոկոսով։ Սա նոր բջիջների կազմավորման համար հրաշալի կառուցող նյութ է։ Ձվի օգտագործումը կարևոր է մկանային աճի և առողջ մակարդակում դրա պահպանման համար։

Օրական մեկ ձվի օգտագործումը կօգնի նիհարել։ Սնուցող սպիտակուցային այս սննդամթերքը նպաստում է արագ հագեցմանը, ախորժակի նվազեցմանը և նյութափոխության լավացմանը։ Ձուն հատկապես օգտակար է նախաճաշին։ Սա կօգնի օրգանիզմում կարգավորել սովի հորմոնը (գրելին), չչարաշահել սնունդն ու հրաշալի ինքնազգացողություն ունենալ։

2. Ձուն հարուստ է վիտամիններով։ Ձուն վիտամինների մի ամբողջ համալիր է։ Մեկ ձվի մեջ կարելի է գտնել վիտամին А-ի օրական չափաբաժնի 5 տոկոսը և վիտամին D-ի 10 տոկոսը, ինչպես նաև այնպիսի միկրոէլեմենտներ, ինչպիսիք են ֆոսֆորը, երկաթը, ցինկը, յոդը, ռետինոլը և ռիբոֆլավինը։

Օրական մեկ ձու ուտելու դեպքում կարելի է չանհանգստանալ աչքերի առողջության համար։ Լյուտեին կոչվող հակաօքսիդանտը պաշտպանում է աչքերի մկանները տարիքային դեգեներացիայից, իսկ վիտամին A-ն կանխում օրվա մութ ժամերին «հավի կուրությունից»։

3. Ձուն պաշտպանում է օստեոպորոզից։ Պինդ եփած ձուն ամուր ոսկրեր կերաշխավորի օրգանիզմի համար։ Թույլ ոսկրերի խնդիրը ցավոտ է շատ մարդկանց՝ հատկապես 40-ն անց կանանց համար։ Հարկ է դիմել կանխարգելիչ այս միջոցին առողջության հետ կապված հետագա խնդիրներից խուսափելու համար։

Today's most read news !
  • «Սպոն շատ ավելի տպավորիչ էր, ավելի մնայուն դարձավ». Դավիթ Թադևոսյան
  • Արտակարգ դեպք Կապանի ԲԿ-ում. բժիշկը փորձել է բռնաբարել հիվանդ աղջկան
  • Նաիրա Մովսիսյան.«Երկուսի դեպքում էլ մեծ պատասխանատվություն եմ զգում»
  • 61-ամյա Քրիս Ջենները պատրաստվում է ամուսնանալ 36-ամյա ընկերոջ հետ
  • Սերժ Սարգսյանի անվստահությունը ՀՀԿ-ին
  • Նա ժամանակին չթողեց ինձ սխալ քայլեր անել. Մարտա
  • Մխիթարյանի մանչեսթերյան կյանքի մասին
  • Ընկերական հավաքույթներ․ Քիմ Քարդաշյանն ու Նաոմի Քեմփբելը հանդիպել են Նյու Յորքում
Comments

Name: