Բժիշկներն առանձնացրել են հղիներին «արգելված» մթերքները


Բժիշկները պնդում են, որ գոյություն ունեն մթերքներ, որոնք կարող են լուրջ վնաս հասցնել հղի կնոջն ու պտղին, ուստի հղիության շրջանում պետք է շատ զգույշ լինել դրանք օգտագործելիս:

Ֆրանսիայի կլինիկական կենտրոններից մեկի բժիշկները հղի կանանց խորհուրդ են տալիս զգույշ լինել հատկապես ձկնամսի և ծովամթերքի օգտագործումից, քանի որ այն կարող է ալերգիայի առաջացման պատճառ դառնալ՝ լուրջ վնաս հասցնելով պտղին ու կնոջը: Հղիության վրա բացասաբար է ազդում նաև պապայան, որի կեղևն ու սերմերը մեծ քանակությամբ լատեքս են պարունակում, ինչը արգանդի կրճատումներ է առաջացնում: Լաբորատոր հետազոտությունների արդյունքում բժիշկները պարզել են նաև, որ հղիներին խիստ հակացուցված է բորբոսասնկեր պարունակող որոշ տեսակի պանիրների օգտագործումը, որոնք բակտերիաների առաջացման համար նպաստավոր միջավայր են ստեղծում:

Բժիշկները խորհուրդ են տալիս չափավորել նաև կանաչ թեյի մասնաբաժինը սննդակարգում, քանի որ այս մթերքը մեծ քանակությամբ կոֆեին է պարունակում, ինչը ևս կարող է հղիության ընթացքում բարդությունների առաջացման պատճառ հանդիսանալ:

Today's most read news !
  • Որ փոփոխությունը չլինեն միայն ազգանունները
  • Ինչպես չսպանվել սահմանին
  • Իրան՝ ճակատ, որը մնում է հետին պլանում. Milliyet, Թուրքիա
  • Ընդառաջ գնալը անհրաժեշտություն է
  • Սպասել երրորդի՞ն… երկրորդ պատերազմն ընդհատվե՞լ է
Comments
Loading...