10 արժեքավոր միտք սիրո մասին

Ինչ կլինի, եթե ձեզանից մեկը փոխվի և դառնա բոլորովին այլ մարդ: Ու՞մ խարհուրդներn արժե լսել, ումը՝ ոչ: Ինչպե՞ս ավելի մտերիմ դառնալ և ճիշտ հասկանալ միմյանց: Երջանկության և սիրո մասին այս 10 միտքը կօգնեն ձեզ գտնել պատասխանները:

1. Հիշեք, հարաբերություններում ոչ ամեն ինչ է հարթ ընթանում: Նրանց մոտ, ովքեր նշում են ոսկե և ադամանդե հարսանիքները միշտ չէ ամեն ինչ լավ եղել: Այս զույգերը հաղթահարել են մեծ թվով դժվարություններ՝ վիճել են, հաշտվել և ներել: Հավանական է, նրանք նաև ոչ մեկ անգամ էին պատրաստվում բաժանվել: Սակայն բարեհաջող անցել են փորձությունները, որովհետև ամուր սատարում էին միմյանցից:

2. Ցույց տվեք ձեր սիրելի մարդուն, որ եթե մի բան կարևոր է նրա համար, ուրեմն ձեր համար՝ նույնպես: Դա թող կանոն լինի:

3. Սեքսը կարևոր է: Դա ֆիզիկական միջոց է արտահայտելու սերը և հոգատարությունը: Միշտ չէ, որ այն պետք է լինի առաջին տեղում, սակայն վերջինը՝ նույնպես:

4. Երբեմն մարդու մոտ տեղի է ունենում արժեքների վերագնահատում, երբ նրա կյանքը կտրուկ փոխվում է՝ կարիերա է ստեղծում, տեղափոխվում այլ քաղաք, կորցնում է ծնողներին: Այս ամենը կարող է փոխել նրա հայացքները կյանքի նկատմամբ: Եթե ձեր կեսն արմատապես փոխվել է, և դուք դարձել եք բոլորովին տարբեր, պետք է մտածել կարո՞ղ եք արդյոք շարունակել միասին, եթե նա լրիվ այլ մարդ է, թե՞ ժամանակն է փնտրել նրան, ով ձեր նման հայացքներ ունի:

5. Մի հետևեք: Եթե կարծում եք, որ առիթ ունեք չվստահելու՝ խոսեք նրա հետ:

6. Եթե փնտրում եք մեկին, ով նման լինի ձեր նախորդ սիրուն, դուք իզուր ժամանակ եք վատնում: Ռիսկ եք անում գտնել խղճուկ կրկնօրինակ՝ արժանի օրիգինալի փոխարեն:

7. Մի համեմատեք ձեր հարաբերությունները ուրիշների հարաբերությունների հետ, քանի որ բոլոր զույգերը տարբեր են: Եթե ձեր ծնողները վերապրել են տհաճ բաժանում, դա չի նշանակաում որ ձեր ամուսնությունն էլ է դատապարտված: Եթե ձեզ թվում է, որ մեկ ուրիշ զույգն ավելի երջանիկ է ընտանեկան կյանքում, ապա հնարավոր է, որ նրանք ուղղակի լավ թաքցնում են, և դուք ուղղակի չգիտեք, թե ինչ վեճեր են նրանց միջև լինում, երբ գնում են տուն:

8. Ոչ մեկը չի կարդում ձեր մտքերը: Ցանկանու՞մ եք գեղեցիկ, ռոմանտիկ ընթրիք ձեր ամուսնական տարեդարձի օրը: «Ոչ, մի անհանգստացի, ինձ ոչինչ պետք չէ», իսկ չստանալով՝ նեղանում եք: Եթե ցանկանում եք որևէ բան, խնդրեք:

9. Հարաբերություններին բավարար ժամանակ և ուշադրություն հատկացրեք: Հետո, հետ նայելով, չեք զղջա, և կհիշեք, թե ինչ հիանալի ժամանակ եք անցկացրել սիրելիի հետ: Այդ պատճառով հիմա պետք է ստեղծել այդ հիշողությունները:

10. Լսեք խորհուրդներ: Եթե չգիտեք, թե ինչպես վարվել, խորհուրդ հարցրեք ձեր հարազատներից և ընկերներից: Սակայն, եթե դրանք հակասում են ձեր սրտի ձայնին, ապա լսեք վերջինին:

Today's most read news !
  • Քիմ Քարդաշյանն Instagram-ում ցուցադրում է մարզված մարմինը
  • Անաստասիա Բրուխտին՝ Սուպեր Սաքոյի հետ զուգերգի և հայկական արմատների մասին
  • Ինձ համար իսկապես անսպասելի էր այս միցանակը. Տաթեւ Հովակիմյանը՝ «Արտավազդ 2017»-ում «Լավագույն երիտասարդ դերասանուհի» կոչման մասին
  • Կարեն Բաբաջանյանը՝ երկրից ընդմիշտ հեռանալու մտքերի մասին
  • Պատժամիջոցների ենթակա պաշտոնյաներն ու ֆունկցիոներները
  • Միլիարդակռիվ. Ի՞նչ դեր է ունենալու Մոսկվան այդ կռվում
  • Ողբերգական ավտովթար Արարատի մարզում. բախվել են 06-ը , ГАЗель-ն ու Opel-ը
  • «Եվրատեսիլ»-ում Հայաստանի ներկայացուցիչը 2-րդ տեղում է լավագույն կին կատարողների մրցույթում
Comments

Name: