Շոկոլադի օգտակար հատկությունները

Շոկոլադը ոչ միայն շատ համեղ է, այն նաև լավացնում է մեր օրգանիզմի ընդհանուր վիճակը: Կակաոյի հատիկները մաքրագույն սուպեր մթերք են, որոնք պարունակում են օգտակար բուսական նյութեր և հակաօքսիդանտներ:

Սև շոկոլադի պարբերական օգտագործումը կապահովի ձեզ ուժի և էներգիայի մշտական հոսքով: Կարևոր է հիշել, որ կակաոյի քանակը սև շոկոլադի մեջ պետք է գերազանցի 70%:

Շոկոլադի օգտակար հատկությունները.

Շոկոլադը օգնում է նիհարել: Սև շոկոլադը ոչ միայն հագեցածության զգացողություն է հաղորդում, այն նաև քչացնում է քաղցր, աղի և տապակած սննդի պահանջը:

Շոկոլադը օգտակար է սրտի համար: Երկարատև հետազոտությունները ցույց են տվել, որ սև շոկոլադի ամենօրյա օգտագործումն իջեցնում է սրտային անբավարարության ռիսկը: Մի փոքր կտոր ամեն օր՝ և ձեր արյան ճնշումը իջնում է:

Շոկոլադն անհրաժեշտ է ֆիզիկական ծանրաբեռնվածության և մարզումների ժամանակ: Շոկոլադի օգտագործումը և ինտենսիվ սպորտով զբաղվելը հիանալի համադրություն է: Մարզումների ժամանալ կակաոյի բուսական նյութերը օգնում են ցածր պահել արյան ճնշման մակարդակը՝ ստեղծելով ավելի լավ պայմաններ ճարպերի վերացման համար:

Բոլորին արդեն հայտնի է, որ շոկոլադը մեզ երջանիկ է դարձնում: Կանայք, ովքեր ամեն օր շոկոլադ են օգտագործել ավելի կենսուրախ երեխաներ են ունեցել, քան նրանք, ովքեր հրաժարվել են այդ մթերքից: Ավելին, փոքրիկներին դաստիարակելու ժամանակ այն օգտագործող մայրիկներն ավելի հեշտ են հաղթահարում սթրեսը:

Շոկոլադը կանխում է դիաբետը: Այստեղ որչևէ հակասություն չկա: Հետազոտությունները ցույց են տվել, որ շոկոլադի ամենօրյա օգտագործումը իջեցնում է ինսուլինային պաշտպանության հակումը: Կակաոյի բուսական բաղադրիչների շնորհիվ այն նաև քչացնում է դիաբետի հավանականությունը:

Շոկոլադը փափկացնում է հազը: Անգլիական հետազոտությունների համաձայն, շոկոլադը դրական է ազդում հազի ժամանակ:

Հրահրելով արյան հոսքը դեպի ուղեղ, շոկոլադը նպաստում է մտավոր գործունեության լավացմանը:

Շոկոլադը պաշտպանում է արևային այրվածքներից: Ըստ հետազոտության, այն մարդկանց մոտ, ովքեր 3 ամիս շարունակ օգտագործել են շոկոլադ, մաշկը դարձել է ավելի կայուն ուլտրամանուշակագույն ճառագայթների բացասական ազդեցության նկատմամբ:

Շոկոլադը բարձրացնում է օրգանիզմի սթրեսակայունության մակարդակը:Սթրեսային իրավիճակներում մենք հաճույքով դիմում ենք այս քաղցրավենիքի օգնությանը: Շվեցարացի գիտնականները ապացուցել են, որ 40 գր սև շոկոլադի օգտագործումը երկու շաբաթվա ընթացքում՝ իջեցնում է սթրեսի հորմոնի մակարդակը:

Շոկոլադը օգնում է դիարեայի ժամանակ: Դեռ հին ժամանակներից Հարավային Ամերիկայի՝ կակաոյի հայրենիքի, բնակչությունը  շոկոլադը օգտագործում էր այս հիվանդությունը բուժելու համար:

Շոկոլադը լի է հակաօքսիդանտներով, որոնք պաշտպանում են մեր օրգանիզմը վնասակար նյութերից: Մեկ շոկոլադե սալիկը պարունակոմ է ավելի շատ հակաօքսիդանտներ, քան 5 խնձորը:

Today's most read news !
  • Դժոխք էր՝ընկերուհիներ,առաջին ամուսնություն.Արման Նշանյանը՝ ամուսնալուծության և ներկայիս կնոջ մասին
  • Հիասթափություն, ափսոսանք, անիմաստ հիշողություն. Շուշաննա Թովմասյանը` չստացված հարաբերության մասին
  • Էվա Խաչատրյանի ամերիկյան արկածներն ու ճանապարհի ամենալավ ընկերը
  • Հմայիչ Անժելա Սարաֆյանը՝ Օսկարին հաջորդող երեկույթին
  • Վանո Սիրադեղյանի գլխարկը՝ Աստղիկ Սաֆարյանի հավաքածուի յուրահատուկ նմուշ
  • Հայկ Պետրոսյանի սիրային հումորները եւ Սոնայի, Սեւակի հետ զուգերգերը
  • Լայնամասշտաբ պատերազմ չի լինի, բայց պետք է աչքերն ու ականջները սրած պահենք. Կոմանդոս
  • Խոշոր ավտովթար Արագածոտնի մարզում. Opel-ը, բախվելով արգելապատնեշներին, գլխիվայր շրջվել է
Comments
Loading...