Latest 10 episodes

5 նշան, որ ձեր կյանքը շուտով կփոխվի

Պատրա՞ստ եք արդյոք փոփոխությունների: Եթե նույնիսկ մեկ վայրկյան մտորեցիք՝ ուրեմն չեք կիսում այդ կարծիքը։

Պատրաստ լինել փոփոխությունների

Ուշացել եք ինքնաթիռից, բաժանվել եք ընկերոջից: Առաջին հայացքից դա խնդիր է, սակայն ո՞վ գիտե՝ միգուցե ուշացումը ձեզ փրկել է ինչ-որ անհաջողությունից, իսկ բաժանումն այդ մարդուց ճանապարհ է բացում նրա համար, ում տեղը զբաղված էր: Կարևորը չվախենալ և հավատալ, որ ամեն ինչ կլինի այնպես, ինչպես որ պետք է:

Դուք սովորել եք ազատ արձակել

Առաջ դուք տարիներով հիշում էիք ընկերուհու դավաճանությունը, տնօրենի անարդար վերաբերմունքը, մտածում էիք, թե ինչպե՞ս վրեժ լուծել և միաժամանակ նկատում, որ կանգնած եք տեղում: Իհարկե, որովհետև ձեր էներգիան գնում էր չարության վրա: Խնայեք ձեզ, բաց թողեք մարդուն կամ իրավիճակը, որը ձեզ ցավ է պատճառել: Ուղղակի ապրեք առանց հիշելու այն: Հավատացեք, երբ դուք ազատեք ուժերը և ուղղուրդեք դրանք՝ ձեր համար անպայման լավ բան տեղի կունենա, ինչը կպահանջի ձեր էներգետիկ ռեսուրսները:

Դուք ազատվել եք զոհի բարդույթից

Դուք դադարել եք խղճալ ձեզ: Այլևս չեք փորձում խղճահարություն առաջացնել պատմելով շրջապատին ցածր աշխատավարձի և դժվար մանկության մասին: Հպարտությունը, արժանապատվությունը և ինքնավստահությունը ձեր կերպարի լավագույն թաղանթն է: Բոլոր ուսմունքների հասարակ ճշմարտությունը հնչում է այսպես՝ դու ստանում ես այն, ինչ ուղարկում ես աշխարհ:

Դուք սկսել եք վստահել աշխարհին

Վստահությունը միամտությո՞ւն է, թե՞ հիմարություն: Իհարկե ոչ: Միայն բաց, հանգիստ մարդը կարող է իրական հաճույք ստանալ կյանքից: Եթե ամեն անգամ սպասել, որ կվառվեք՝ կկորցնեք ամեն ինչ: Փորձեք դադարել բացասականը սպասել և կյանքը նոր գույներ կստանա:

Դուք հաղթահարել եք վախերը

Վախը իռացիոնալ զգացողություն է: Դրա դրսևորումներից մեկը պաթոլոգիական վիճակներն են, որոնք իրական իրավիճակի հետ ոչ մի առնչություն չունեն: Վախենում եք թռնել ինքնաթիռով, սակայն գիտեք, որ ավիաաղետից զոհվելու հավանականությունը շատ քիչ է: Խուճապի եք մատնվում հրապարակային ելույթներից: Մշտապես վախենում եք, որ աշխատանքից կազատեն ձեզ: Սակայն իրականում այդպիսի վախերի հիմք չկա: փորձեք վատագույնը պատկերացնել՝ ի՞նչ տեղի կունենա ամենավատի դեպքում: Իրոք դա այդքան ահավոր է: Իսկ այժմ փորձեք գիտակցել, որ անհանգստության պատճառներն այնքան էլ շատ չեն, և չարժե կյանքի որակը փչացնել մշտական անիմաստ անհանգստություններով:

Today's most read news !
  • Ելենա Արշակյան.«Գեւորգը լուրջ վնասվածք ունի, որը սերիալում ցույց չենք տալիս»
  • Տղամարդը «Օդնոկլասնիկի»-ով էջմիածինցի ամուսնացած կնոջից պահանջել է սեքս անել իր հետ կամ նրա նկարները պոռնոնկար դարձրած կտարածի
  • Ուրիշի ընտանիքը քանդելիս Աննա Հարությունյանը չէր էլ պատկերացնում, որ այդ տղամարդը այլ կնոջ հետ կամուսնանա
  • Երկար դադարից հետո Սոնան Միշոյի հետ լուսանկար է հրապարակել
  • Ժանտախտ խրախճանքի հետևանքով
  • Պատգամավորը «արհեստական» է համարում Կրթության և գիտության նախարարության որոշումը
  • Ո՞ւմ է պետք այսպիսի պետությունը
  • ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանին հայկական պատվիրակության կողմից անդրադարձ կլինի դիվերսիոն ներթափանցմանը և Լապշինի գործին
Comments

Name: