Սկսեք հենց հիմա. ինչպես 35-ում ունենալ 20-ի արտաքին

Երիտասարդ մաշկի խնամքի հիմնական կանոնները

Ճիշտ մաքրում

Վերանայեք դեմքի մաքրման ձեր պարագանները: Չոր և զգայուն մաշկի համար օգտագործեք կաթիկ, այն կմաքրի դիմահարդարումը և աղտոտվածությունը՝ առանց չորացնելու և վնասելու մաշկը: Յուղոտ մաշկի համար օգտագործեք ածուխի բաղադրությամբ միջոց, այն ծակոտիներից կհանի աեղտովածությունը:

Մի մոռացեք խոնավեցման մասին

Խոնավեցումն անհրաժեշտ է յուրաքանչյուր մաշկի համար: Լվացվելուց հետո պարտադիր դեմքին քսեք տոնիկ: Այն կօգնի պահպանել խոնավեցումը, կքչացնի բորբոքումների հավանականությունը և կմաքրի մաշկը բակտերիաներից: Ավարտեք խնամքը խոնավեցնող կրեմով:

Մաշկի խոր մաքրում

Մի օգտագործեք կոպիտ սկրաբեր, դրանք կարող են վնասել մաշկը: Փափուկ մաքրման համար օգտագործեք կաթնային բաղադրությամբ մաքրող միջոցներ:

Բորբոքումների բուժում

Բշտիկները կարող են անհանգստացնել ոչ միայն դեռահասության ժամանակ: Մի ծուլացեք, դիմեք բժշկի: Եթե խնդիրը հորմոնալ հախտված հավասարակշռության մեջ չէ, այլ արտաքին գործոնների հետ է կապված, ապա գիշերային խնամքի պարագաներին ավելացրեք ռետինոլոմ պարունակող միջոց: Իսկ չորոցնող միջոցը տեղային օգտագործեք և մի քսեք ամբողջ դեմքը:

Մի մոռացեք արևից պաշտպանվելու մասին

Դա ներդրում է ապագայի համար: Քսեք արևապաշտպան միջոց հիմա և չեք տանջվի պիգմենտային հետքերից ապագայում:

Խնամք աչքերի տակի հատվածի համար

Սմարթֆոնի, նոտբուքի դիմաց նստելու ժամերն անդրադառնում են աչքերի տակի նուրբ մաշկի վրա: Ձեզ մոտ ունեցեք կրեմներ և գելեր՝ դեմքի այդ հատվածի համար: Ընտրեք թեթև նյութակազմվածքով միջոցներ․ դրանք սառեցնում են մաշկը և չեն փակում ծակոտիները:

Հակաօքսիդանտներ

Փնտրեք վիտամին C, E և այլ հակաօքսիդանտներ պարունակող միջոցներ: Դրանք պայքարում են մաշկի հոգնածության դեմ: Բացի այդ սննդակարգ մցրեք կանաչ թեյ:

Today's most read news !
  • Սոֆի Դեւոյան.«Թոռնիկս մյուսների նախանձը չի առաջացնում»
  • Դերասանուհի Էթերի Ոսկանյանի նոր ֆոտոշարք ունի
  • Ես գեղեցիկ եմ, եւ իմ սիրտը զբաղված է. երիտասարդ դերասանուհի Եվա Զոհրաբյանը՝ կարիերայի և անձնական կյանքի մասին
  • Իսկ դուք գիտեք՝ քանի տարեկան են հայ հայտնիները
  • Զառան՝ «Քարե դարդ»-ի և ամերիկյան շրջագայության մասին
  • Զույգերը կարող են վիճել, բայց չդադարել սիրել. Արծրուն Չոբանյանը՝ «Փշրված պատրաքների մի գիշեր» ներկայացման մասին
  • Մերկել-Էրդողան «հակամարտությունն» ու Հայոց ցեղասպանությունը
  • Վերջին հրաժեշտը «Հաց բերողին»
Comments

Name: