Latest 10 episodes

Երբ դուք անում եք հետևյալները, նա լսում է. «Ես քեզ սիրում եմ»

Խոստովանություն առանց խոսքերի. տղամարդիկ սիրում են դա, որովհետև երբեմն այդպես ավելի հեշտ է, քան ասելը, և նույն կերպ սիրում են ստանալ:

Ո՞վ կհրաժարվի հոգատարության և ըմբռնման դրսևորություններից: Ահա, թե ինչպես կարելի է խոստովանել սերը, չասելով այդ բառը:

1. Դժվար աշխատանքային օրից հետո նա գալիս է տուն, իսկ նրան սպասում է սիրած տնային ուտեստը, որովհետև դուք շատ էիք ցանկանում նրան ուրախացնել:

2. Դուք մտնում եք լոգարան, որտեղ ձեր սիրեցյալը նոր սափրվել է և անկեղծորեն չեք փորձում նրան սպանել ամբողջ լվացարանը կեղտոտելու համար:

3. Դուք մոտենում եք նրան մեջքի կողմից, գրկում և համբուրում, հենց այնպես: Իրականում հենց այնպես չէ, այլ որովհետև սիրում եք:

4. Եթե դուք չեք կիսում նրա հետաքրքրությունները, ապա գոնե փորձում եք հասկանալ կամ ըմբռնումով վերաբերվել դրանց: Դիտում եք նրա սիրած ֆիլմերը, լսում երաժշտություն:

5. Դուք ներողություն եք խնդրում, եթե սխալ էիք: Մենք բոլորս սխալներ ենք գործում, սակայն պետք է ընդունել դրանք: Դա ոչ միայն ներքին հասունության նշան է, այլ նաև սիրո արտահայտման ձև:

6. Դուք վստահում եք նրան: Մեզանից շատերը, թե տղամարդիկ, թե կանայք բախվում են այնպիսի իրավիճակների, որից հետո դժվար է լինում կրկին վսահել մարդկանց: Սակայն, եթե դուք սիրում եք միմյանց, փորձեք միշտ վստահել:

7. Դուք ըմբռնումով եք մոտենում, որ նա ոչ մի կերպ դեն չի նետում ծակված վերնաշապիկը, որի հետ նրան ջերմ հիշողություններ են կապում:

8. Դուք նստած եք հյուրերի մոտ սենյակի տարբեր ծայրերում, շփվում եք ընկերների հետ, և հանկարծ նա բռնացնում է ձեր հայացքը և ժպիտը, որը շատ բան է նշանակում, սկսած. «Ինձ դուր է գալիս քեզ կողքից նայելը» մինչև «Անհանբեր սպասում եմ, երբ ենք մենակ լինելու»:

Today's most read news !
  • Սերժ Սարգսյանի արձագանքը Սեյրան Օհանյանի հայտարարությանը
  • Վախեցնող էր միայն այն փաստը, որ պետք է աշխատեի նման ռեժիսորի հետ. Անի Ամիրյանը Մհեր Մկրտչյանի նոր ֆիլմում է նկարահանվում
  • Ընտիր ներդրումային դաշտ. էստի՜ համեցեք
  • Անահիտ Սիմոնյանը` թուրքական սերիալները պրոպագանդելու մասին
  • Քիմ Քարդաշյանի երեխաների նոր լուսանկարները
  • Քիմ Քարդաշյանը շիկահեր է դարձել
  • Լիլիթ Հովհաննիսյանի նոր լուսանկարները Նյու Յորքից
  • Արագածոտնի մարզի Ղաբաղթափա գյուղի բնակիչները գտնվում են շրջափակման մեջ
Comments