Latest 10 episodes

Մազերի նորաձև գույնը․ աշուն 2016

Որքան մոտենում է ձմեռը, այնքան ավելի զուսպ են դառնում մազերի ներկերի երանգները:

Մասնավորապես, խոսքը գնում է մի երանգից մյուսին անցմանը, որոնց սահմանը պետք է լինի աննշան: Այս սեզոնում, ինչպես առաջ, պահպանվում է բնականի թրենդը, այդ պատճառով կրկին նորաձև է շատուշը:

Ներկման այս տեխնիկայի առանձնահատկությունը բնական արևից վառված մազերի տպավորությունն է: Սակայն աշնանային շատուշը տարբերվում է ամառայինից առաջին հերթին ավելի ջերմ երանգներով և վառ մանրուքների բացակայությամբ: Բաց խարտյաշ, մեղրագույն, ոսկեգույն՝ ձեր շատուշը նույնքան ազդեցիկ կնայվի ցանկացած «տաքացնող» գունապնակում:

Սեզոնի մեկ այլ նորաձև գույն է բնական խարտյաշը կամ ցորենագույնը՝ փոքր-ինչ բացացված ծայրերով: Կարևորը, ճիշտ ներկ ընտրելն է:

Ինչ վերաբերվում է մազերի հարդարմանը, ապա ամենարդյունավետը նորաձև գույնի հետ կլինի բոլորի կողմից սիրված ալիքները և բնական խոպոպները՝ առանց ծավալի արմատների մոտ: Նորաձև են առավելագույն թեթև մազերը, «հարդարման երկրորդ օրը» տպավորությամբ, ինչպես նաև ցածր պոչիկները և կիսով չափ հավաքած մազերը: Այս եղանակը լավ լուծում է նրանց համար, ովքեր ցանկանում են անմիջական աշնանային կերպար ստանալ:

Վառ արտահայտված խոպոպները և մեծ ծավալն արմատների մոտ արդեն արդիական չեն: Առանց հարդարման սանրվածքները և բնական ալիքներն առանց ծավալի՝ այսօր նորաձևության առաջարկն է:

Միաժամանակ նորաձև են երկար ուղիղ մազերը կամ կառե կտրվածքը: Կարևորը գծերի հստակությունն է:

Today's most read news !
  • Վախեցնող էր միայն այն փաստը, որ պետք է աշխատեի նման ռեժիսորի հետ. Անի Ամիրյանը Մհեր Մկրտչյանի նոր ֆիլմում է նկարահանվում
  • Անահիտ Սիմոնյանը` թուրքական սերիալները պրոպագանդելու մասին
  • Քիմ Քարդաշյանի երեխաների նոր լուսանկարները
  • Սերժ Սարգսյանի արձագանքը Սեյրան Օհանյանի հայտարարությանը
  • Լիլիթ Հովհաննիսյանի նոր լուսանկարները Նյու Յորքից
  • Քիմ Քարդաշյանը շիկահեր է դարձել
  • Ընտիր ներդրումային դաշտ. էստի՜ համեցեք
  • Այսօր Արթուր Աբրահամի ծննդյան օրն է
Comments