Մրգերի ու բանջարեղենի 5 տեսակ, որոնք պետք է ուտել կեղևով

Newsyou.info-ի փոխանցմամբ՝ շատերը կեղևազրկում են մրգերի ու բանջարեղենի մեծ մասը և դրանով իսկ իրենց զրկում բավական օգտակար սննդարար հատկություններից:

Առողջ սննդի ոլորտի փորձագետներն առանձնացրել են մրգերի ու բանջարեղենի 5 տեսակ, որոնք խորհուրդ է տրվում ուտել առանց կեղևազրկման: Դա առաջին հերթին վերաբերում է խնձորին, որի կեղևն օգնում է նվազեցնել խոլեստերինի «վատ» մակարդակը և արյան մեջ կայուն մակարդակի պահել շաքարի ցուցանիշը:

Փորձագետները խորհուրդ չեն տալիս խաղողը ուտել կեղևազրկելով և խորհուրդ են տալիս գնել օրգանական խաղող:

Կարտոֆիլի կեղևի մեջ առկա է ավելի շատ երկաթ, մանրաթել ու ֆոլաթթու, քան միջուկում: Իրականում կարտոֆիլի կեղևում հակաօքսիդանտները 5-10 անգամ ավելի շատ են, քան միջուկում:

Վարունգը կեղևով ուտելով՝ դուք կարող եք մեծացնել կալցիումի, ֆոսֆորի, մագնիումի, կալիումի, A և K վիտամինների ընդունումը օրգանիզմում:

Սմբուկի կեղևը պարունակում է նասունին ուժեղագույն հակաօքսիդանտ, որը չափազանց կարևոր է ուղեղի առողջ հյուսվածքի պահպանման համար: Այն նաև նպաստում է ավելորդ քաշ չհավաքելուն:

Today's most read news !
  • Սիրուշոն 12-րդ անգամ ճանաչվել է լավագույն երգչուհի
  • Քիմ Քարդաշյանն Instagram-ում ցուցադրում է մարզված մարմինը
  • Անաստասիա Բրուխտին՝ Սուպեր Սաքոյի հետ զուգերգի և հայկական արմատների մասին
  • Ինձ համար իսկապես անսպասելի էր այս միցանակը. Տաթեւ Հովակիմյանը՝ «Արտավազդ 2017»-ում «Լավագույն երիտասարդ դերասանուհի» կոչման մասին
  • Կարեն Բաբաջանյանը՝ երկրից ընդմիշտ հեռանալու մտքերի մասին
  • Պատկերը ապրիլի 2-ից հետո
  • Քենդալ Ջենները Love պարբերականի համար նկարահանվել է Մերիլին Մոնրոյի կերպարով
  • Ռազմական ինստիտուտի 2 կուրսանտ դանակով հարձակվել են տաքսու վարորդի վրա, թալանել են ու խլել մեքենան
Comments

Name: