Latest 10 episodes

Ինչպես վերադարձնել կենսուրախությունը

Գործեր, հոգսեր, կենցաղային խնդիրներ...Մենք միշտ ձգտում ենք կատարյալին՝ լինել կատարյալ մայր, կատարյալ կին, կատարյալ աշխատակից, փորձում ենք արդարացնել ինչ-որ մեկի սպասումները՝ մոռանալով սակայն ուրախանալ կյանքով: Աստիճանաբար զգացողությունը, որ կյանքը հիասքանչ է՝ կորում է, վառ գույները մարում և մնում են անգույն ձանձրալի օրերը:

Հիշում եք արդյոք վերջին անգամ ե՞րբ էիք առավոտյան քայլում և ուրախանում միայն նրա համար, որ առավոտ է և կապ չուներ արևոտ է, թե անձրևոտ։ Ե՞րբ էիք ժպտում հայելու մեջ նայելով և ունեիք բարձր տրամադրություն:

Վերադարձնել կենսուրախությունը հնարավոր է, հետևելով այս հասարակ 7 կանոններին: Եվ այսպես.

Թույլ տվեք ինքներդ ձեզ լավ զգալ, թույլ տվեք ձեզ հանգստանալ, առանց խղճի խայթի: Օրական կես ժամ ինքներդ ձեզ տրամադրելը չի նշանակում, որ դուք եսասեր եք, վատ մայր կամ վատ տնային տնտեսուհի: Մի հետաձգեք հաճույքը, երբ «ամեն ինչ արված կլինի»: «Ամեն ինչ»-ը երբեք չի վերջանում:

Հետազոտեք ինքներդ ձեզ: Պարզեք, թե ինչն է այս կյանքում ձեզ հաճույք պատճառում և դրական լիցքեր հաղորդում: Եթե սիրում եք երաժշտություն, միացրեք այն բարձր, երգեք: Եթե սիրում եք մարմնական հաճույքներ, այցելեք մերսումների, դիմակներ քսեք, լոգանքներ ընդունեք՝ բազմաթիվ բուրավետ փրփուրներով: Զբաղվեք յոգայով, հեծանիվ վարեք: Եթե պարզվի, որ դուք ստեղծագործել եք սիրում, սկսեք իրագործել ձեր գաղափարները: Այս ցուցակը կարելի է անդադար շարունակել, պարզեք ձեր համար, ինչն է հենց ձեզ ուրախացնում և գործեք:

Այդ ժամանակ ձեզ ամբողջությամբ տրամադրեք ընտրված գործին, առանց մտածելու խնդիրների մասին: Դրանց մասին դուք կմտածեք հետո:

Դարձեք հետաքրքրասեր: Մի ամաչեք կոտրել գործերի սովորական ընթացքը և թույլ տվեք ձեզ այն, ինչի մասին վաղուց էիք երազում, սակայն մինչև այժմ ամաչում էիք անել: Փոփոխությունները ձեր կյանքը ավելի հետաքրքիր կդարձնեն:

Քնելուց առաջ հիշեք անցած օրվա լավ պահերը և շնորհակալություն հայտնեք ձեզ դրանց համար:

Փորձեք դրական մտածել: Կրկնեք ձեր համար, որ դուք լավն եք այնպիսին, ինչպիսին որ կաք և ձեզ շրջապատող մարդիկ նույնպես հաճելի են ու լավն են:

Հիշեք՝ կենսուրախությունն այն զգացողությունը չէ, որ կարելի է պահեստավորել և այն ընդմիշտ կմնա: Այն անկախ է արտաքին դրսևորումներց և նրանից, թե ինչ է կատարվում ձեր կողքին: Կյանքով ուրախանալու համար պարտադիր չէ ունենալ փողերով լի ճամպրուկ կամ ադամանդներ, այլ նյութական իրեր: Դուք ունեք անվերապահելի իրավունք՝ ուրախացնել ինքներդ ձեզ և ուրախանալ այս կյանքով՝ անկախ որևէ բանից, իսկ երբեմն, նույնիսկ, ի հեճուկս:

Today's most read news !
  • Վախեցնող էր միայն այն փաստը, որ պետք է աշխատեի նման ռեժիսորի հետ. Անի Ամիրյանը Մհեր Մկրտչյանի նոր ֆիլմում է նկարահանվում
  • Անահիտ Սիմոնյանը` թուրքական սերիալները պրոպագանդելու մասին
  • Լիլիթ Հովհաննիսյանի նոր լուսանկարները Նյու Յորքից
  • Քիմ Քարդաշյանի երեխաների նոր լուսանկարները
  • Քիմ Քարդաշյանը շիկահեր է դարձել
  • Կարեն Կարապետյանի պատասխանը Սերժ Սարգսյանին
  • Այսօր Արթուր Աբրահամի ծննդյան օրն է
  • Արտակարգ դեպք Աբովյան քաղաքում. 4 երիտասարդներ դանակահարված տեղափոխվել են հիվանդանոց
Comments