Latest 10 episodes

Ինչպիսին է իրական սերը. սերը և դրա անխուսափելի և ամենակարևոր 5 փուլերը

«Երևի նա իմ իրական երկրորդ կեսը չէր»․ սա ամենատարածված պատճառաբանությունն է, որը մենք լսում ենք այն մարդկանցից, ովքեր բաժանվել են իրենց զույգից։ Շատ հաճախ մենք ինքներս էլ օգտագործում ենք այս արտահայտությունը մեր բաժանումը հիմնավորելու կամ արդարացնելու համար։ Մեծ է նաև այն հավանականությունը, որ ես և դուք ոչ միայն այս արտահայտությամբ ենք բացատրում չստացված հարաբերությունները, այլև իսկապես հասկանում ենք այս արտահայության լիիրավությունը։ Սակայն մի փոքր երկար մտածելուց հետո մեզ մոտ կասկածներ են առաջանում, քանի որ կարող է այնպես լինել, որ մեր բոլոր ընկերները/ընկերուհիները չհամապատասխանեն մեզ։

BlogNews–ը որոշել է բացահայտել այս ֆենոմենի սկզբնաղբյուրը, ինչում մեզ շատ են օգնել հանրահայտ հոգեբան Ջեդ Դայմոնդը և նրա՝ 40 տարի տևած կլինիկական հետազոտությունը։ 
Հետազոտության արդյունքում Դայմոնդը եկել է այն եզրակացությանը, որ մարդկանց մեծամասնությունը իրականում գտնում է իր «իրական երկրորդ կեսին», սակայն նրանցից քչերն են կարողանում հաղթահարել իրական սիրո 5 անխուսափելի և ամենակարևոր փուլերը՝ կանգ առնելով 3-րդ փուլի վրա։ Այժմ Ձեզ ենք ներկայացնում այն 5 փուլերը, որոնք հաղթահարելու դեպքում միայն դուք կկարողանաք երջանիկ ընտանեկան կյանքի բարիքները վայելել։

Փուլ #1

Սիրահարվածությունն այն հոգեվիճակն է, երբ Դուք հրապուրված եք երջանկության հորմոնների ազդեցությամբ. այս փուլում Ձեր բոլոր ցանկությունները և երազանքները պրոյեկտվում են Ձեր ընտրյալի վրա։ Իսկ ընտրյալը այս փուլում անթերի մարդ է, ով չունի նույնիսկ մեկ թերություն։ Դուք մտածում եք, որ նա միշտ կկատարի Ձեր յուրաքանչյոր ցանկությունը, հավատում եք նրա ասած ցանկացած խոսքին և հերքում եք Ձեր ընտրյալի հասցեին հնչած ցանկացած տեսակի քննադատություն և կասկածանք՝ անկախ նրանից, թե ով է այդ կարծիքի հեղինակը։

Փուլ #2

Հարաբերությունների այս փուլում սերն ավելի ամուր է դառնում և պարբերական հանդիպումները փոխարինվում են միևնույն վայրում բնակությամբ կամ, ինչպես ավելի թույլատրելի է հայկական հասարակության նորմերով, նշանադրությամբ։ Այս փուլում Դուք շատ ավելի լավ եք ճանաչում միմյանց և սկսում եք ազդել Ձեր ընտրյալի կյանքի վրա հնարավոր բոլոր ասպարեզներում։ Այս փուլն անցնում է չափազանց ուրախ և անհոգ. Դուք Ձեզ պաշտպանված և ցանկալի եք զգում և մտածում եք, որ գտել եք Ձեր «երկրորդ կեսին» և բացառում եք այն հավանականությունը, որ կյանքի որևէ շրջանում կասկածի տակ կդնեք այդ փաստը։

Փուլ #3

Հենց այս փուլում փլուզվում են Ձեր բոլոր հույսերը։ Այս փուլում թուլանում է սիրո զգացմունքը և Ձեզ սկսում է թվալ, որ Ձեր ընտրյալը չափազանց կանխատեսելի և անհետաքրքիր է։ Նրա պահվածքը սկսում է նյարդայնացնել Ձեզ, և այն բաները, որոնք Ձեզ զվարճացրել են, սկսում են ամոթ առաջացնել Ձեզ մոտ։ Այս փուլում Դուք ցանկանում եք դադար վերցնել կամ էլ ուղղակի հանձնվում եք և ասում․ «Երևի նա իմ իրական երկրորդ կեսը չէր»։

Փուլ #4

Եթե Դուք, փակելով աչքերը և համոզելով սրտին, որ կրկին սիրի նրան, հաղթահարում եք նախորդ փուլը, ապա Ձեր համատեղ կյանքում սկսվում է իրական փորձության շրջանը։ Ձեզ մոտ անհետանում են այն բոլոր իլյուզիաները և երևակայական հատկանիշները, որոնք Դուք մեխանիկորեն պրոյեկտել եք Ձեր սիրելիի վրա։ Այդ ժամանակ Ձեր դիմաց կանգնում է ոչ թե այն մարդը, ում Դուք պատկերացնում էիք Ձեր կողքին, այլ այն մարդը, ով իրական է և ունի շատ թերություններ։ Եթե Դուք կարողանում եք ընդունել նրա բոլոր թերությունները և սկսում եք լրացնել միմյանց, ապա անցնում եք հաջորդ՝ իրական սիրո փուլին։

Փուլ #5

Հասկանալով այն, որ Դուք արդեն կարողանում եք հաղթահարել Ձեր տարաձայնությունները և հասկանալով, թե ինչ ամուր կապ է Ձեզ միացնում, Դուք սկսում էք գիտակցել, որ Ձեր ընտրյալը հենց այն մարդն է, ում հետ Դուք կցանկանայիք անցկացնել ողջ կյանքը։ Դուք ոչ միայն կարողանում եք համատեղ ապրել, այլ նաև ապրում եք՝ համատեղ գործի համար։ Դուք ամեն ինչ միասին եք անում՝ կարծես թե լավագույն ընկերներ եք։ Եվ երբ որ Դուք սկսեք ապրել, աշխատել և մտածել մեկ մարդու պես, ապա կարող եք անհորդորելի համոզմունքով պնդել, որ գտել եք «Ձեր իրական երկրորդ կեսին»։

Today's most read news !
  • Ինչպես Սոս Ջանիբեկյանը Գոռ Բարսեղյանի քթի տակից տարավ ընկերուհուն և նրան ԿՈՏՈՇԱՎՈՐ դարձրեց
  • Երբեք չեմ դադարի սիրել… Անահիտ Կիրակոսյանը` ճակատագրական որոշման, ամենամեծ հիասթափության մասին և ոչ միայն
  • Գնելի եւ Աննայի թաիլանդական հանգիստը
  • Շուշան Երիցյանը պատասխանում է աղանդավորական լինելու լուրերին
  • Որտեղ և ինչ պայմաններում է ապրում Լիլի Հովերը
  • Դավթաշենում հարբած վարորդը «Մերսեդեսով» վրաերթի է ենթարկել երիտասարդ հայտնի երաժիշտներին, որոնցից մեկը մահացել է
  • Քիմ Քարդաշյանը, Քայլի Ջեններն ու Քենդալ Ջենները՝ «Օուշենի ութ ընկերուհիները» ֆիլմի նկարահանումներին
  • Սեյրան Օհանյանի շուրջ համախմբվածները կհայտարարեն Ծառուկյանին միանալու մասին
Comments

Name: