Ցանկանու՞մ եք առատության մեջ ապրել` դեն նետեք հին իրերը

Որքան հաճախ ենք մենք պահում հին իրերը՝ մտածելով, որ կարող է պետք գան ինչ-որ առիթով: Այսպես մտածելով տանը հավաքվում են անպիտան իրեր, որոնք ոչ միայն անիմաստ տեղ են զբաղեցնում, այլև խլում են մեր էներգիան՝ քաշելով անցյալ:

Ցանկանու՞մ եք աճել և զարգանալ: Ահա 5 պատճառ հին իրերից ազատվելու համար:

Գոյություն ունի առատության կանոն՝ որպեսզի նորը գա, պետք է ազատվել հնից: Այլապես Մոլորակը չի տեսնում տեղ, որտեղ ձեզ ուղարկի նորը:

Չինաստանում ասում են՝ հինը չգնա, նորը չի գա:

Ֆեն-շույի օրենքով հին իրերը չեն թողնում ազատ Ցի էներգիային անկաշկանդ հոսալ, այդ պատճառով ոչ մի փոփոխությունների և նոր իրերի մասին խոսք գնալ չի կարող:

Մեկ այլ եզրահանգում. երբ մենք հին բան ենք հագնում, կամ հին օծանելիք ցանում ,կամ լսում ենք երաժշտություն անցյալից՝ այն մեզ տանում է դեպի հին օրեր: Հին իրերի հետ հիշողություններ են վերադառնում: Սակայն բանն այն է, որ ոչ միայն զգացմունքներն են հայտնվում, այլև հին մտքերը, ինչը շատ վտանգավոր է, քանի որ հենց մտքերն են ձևավորում կյանքը: Այդ կերպ մենք ձևավորում ենք կյանքը հին մտքերով և չենք ստանում այն, ինչ ուզում ենք:

Կառչելով հին իրերից այն մտքով, որ հանկարծ հնարավորություն չի լինի գնել նորը, մենք ինքներս մեզ աղքատության ենք ծրագրավորում: Եթե մենք հանգիստ նետում ենք հին իրերը, մտածելով, որ կգնեք նորը, կամ կունենաք ավելի լավը, մենք մեզ լավին ենք ծրագրավորում:

Յուրաքանչյուրիս մոտ կան իրեր, որոնք կարելի է գցել կամ տալ չունևորներին: Վերանայեք ձեր իրերը և ազատվեք նրանցից, որոնք դուք 2 տարի չեք օգտագործել: Փորձեք և հետևեք, թե ինչպես եք դուք ձեզ զգում այդ ընթացքում: Թեթևության զգացողությունն ապահովված է:

Today's most read news !
  • Դավիթ Աղաջանյանը, Մարինկա Խաչատրյանը, եւ Սիսիան Ստեփանյանը՝ սիրային եռանկյունում
  • Սպասել երրորդի՞ն… երկրորդ պատերազմն ընդհատվե՞լ է
  • Սոս Ջանիբեկյանն ու Արման Նշանյանը՝ մեկ հարկի տակ եւ ամուսնալուծված
  • Ովքեր են դուրս եկել «Դոմինո»-ից
  • Ալիևը երկու պատճառ ուներ այս գիշերվա հարձակման փորձի համար
  • Ինչպես չսպանվել սահմանին
  • Որ փոփոխությունը չլինեն միայն ազգանունները
  • Իրան՝ ճակատ, որը մնում է հետին պլանում. Milliyet, Թուրքիա
Comments
Loading...