Երբ խմել ջուր

Նույնիսկ դպրացականը գիտե, որ օրական պետք է խմել առնվազն 8 բաժակ ջուր: Այն կարգավորում է մեր օրգանիզմում կատարվող բոլոր ընթացակարգերը: Սակայն այն հարցին, թե ե՞րբ է պետք խմել, ոչ բոլորը ճիշտ կպատասխանեն: Դիետոլոգները պնդում են, որ ջուրը կարելի է խմել հստակ ժամերի:

Ջուրը՝ ուտելուց առաջ

Ջուրը ուտելուց 40 րոպե առաջ խմելը կշտացնում է օրգանիզմը և փակում մեծ ախորժակը:

Ուտելուց անմիջապես առաջ մեկ բաժակ ջուրը մաքրում է օրգանիզմը տոքսիններից, նորմայի մեջ է պահում լիմֆատիկ համակարգը և արագացնում նյութափոխանակությունը, ինչպես նաև պահպանում մաշկի երիտասարդ տեսքը:

Առավել օգտակար է խմել ջուրը նախաճաշից առաջ, քանի որ քնի ժամանակ մեր օրգանիզմը ջրազրկվում է:

Ջուրը ուտելու ժամանակ

Եթե դուք չոր սնունդ եք ուտում, վրայից կարելի է խմել ոչ մեծ քանակությամբ գոլ ջուր: Այդ դեպքում ավելի հեշտ է կուլ տալ և մարսել սնունդը: Պետք է նշել, որ ստամոքսահյութը շատ արագ ներծծվում է չոր սննդով: Այդ ժամանակ ստամոքսում ձևավորվում է գունդ, որը չի յուրացվում այլ փտում է: Այդ պատճառով ավելի լավ է չուտել չոր-չոր:

Եթե սնունդը յուղոտ է, վրայից չի կարելի ջուր խմել, առավել ևս սառը: Որոշ դեպքերում թույլատրվում է չոր գինի:

Ջուրը ուտելուց հետո

Դիետոլոգ Հերբերտ Շելտոնն ապացուցել է, որ հեղուկի օգտագործոմը սնունդից հետո վատ է անդրադառնում առողջության վրա և վնասում նրանց, ովքեր ցանկանում են նիհարել: Առաջ բժիշկները խորհուրդ էին տալիս ջուր խմել ուտելուց 40 րոպե անց, սակայն իրականում դա կախված է նրանից, թե ինչ եք դուք կերել: Օրինակ, բանջարեղեն ուտելուց հետո ջուր չի կարելի խմել 60 րոպե, մրգերից հետո՝ 30, կաթից հետո՝ 2,5 ժամ, ածխաջրերով հարուստ սնունդից հետո՝ 2 ժամ:

Ջուր խմելն անհրաժեշտ է: Որպեսզի օրգանիզմը ժամացույցի նման աշխատի ձեր համար՝ կազմեք հեղուկի ընդունման ժամանակացույց: Երբ մարմինը սովորի, դուք արդեն ինքնըստինքյան կխմեք ժամանակացույցով:

Today's most read news !
  • Շուշանի եւ Մերիի ճոխ նվերը Տաթեւ Սարգսյանի 25-ամյակին
  • Ինչի մասին է «Շանթ»-ի նոր սիթքոմը եւ ովքեր են դերակատարները
  • Րաֆֆի Օհանյանի հարսանեկան հոլովակն ու ֆոտոշարքը
  • Խանությում հետևիցս գոռաց` «տականք, դու ստեղ ի՞նչ գործ ունես». Հակոբ Հակոբյան
  • Անի Քրիստին անճանաչելիորեն փոխվել է
  • Քիմ Քարդաշյանը նիհարելու նոր տարբերակ է առաջարկում
  • Երևանում ռազմագիտության դասատուն ընտանիքի 10 անդամներով հնարավոր է՝ հայտնվի փողոցում
  • Նոր պատերազմի ուրվականը
Comments
Loading...