Ինչպես ընտրել եղունգների համապատասխան ձևը. մասնագետի խորհուրդներ

Եղունգների ձևի ընտրության ժամանակ կողմնորոշվեք ոչ միայն նորաձև միտումներով, այլև ձեր բնական ձևից ելնելով:

Մասնագետներն առանձնացնում են 4 բազային ձև՝ օվալաձև, լայն մակերեսով, կլոր և սեղանատիպ: Գեղեցկության սրահներում դասական ձևերն են՝ հստակ քառակուսի, փափուկ քառակուսի, օվալ-քառակուսի, օվալ, նշաձև, ստիպետ, սուր, թեք:

Օվալաձև եղունգներ

Բնական օվալաձև եղունգների պարագայում կարող եք ընտրել ցանկացած ձև: Սակայն մասնագետները խորհուրդ են տալիս այդ դեպքում կանգնել օվալաձևի կամ նշաձևի վրա, քանի որ դրանք շատ գեղեցիկ կնայվեն այս պարագայում:

Քառակուսի կամ լայն եղունգներ

Այս դեպքում կսազի և հստակ քառակուսին, և փափուկը, սակայն կարևոր է հաշվի առնել անհատական առանձնահատկությունները: Կապված մատների ձևից և երկարությունից գեղեցիկ կարող է դիտվել նաև օվալաձը:

Սեղանատիպ եղունգներ

Այսպիսի եղունգների համար ձև ընտրելիս պետք է ավելի ուշադիր լինել: Այս դեպքում կարելի է ընտրել օվալաձևը կամ փորձարկել փափուկ քառակուսին: Սա ավելի շատ աշխատանք պահանջող ձև է և գեղեցիկ է լինում երկար եղունգների պարագայում:

Կլոր եղունգներ

Ինչ վերաբերվում է կլոր եղունգներին, ապա այս դեպքում ընտրությունն ավելի մեծ է․ կարելի է փորձել և քառակուսին, և օվալաձևը և սուրը:

Today's most read news !
  • Սերժ Սարգսյանը ելքը գտել է. նախընտրական թոհուբոհի ձնծաղիկները
  • «Օտարը». Նոր սիրային եռանկյունի` հայկական եթերում
  • Լարված իրադրություն շփման գծում. հակառակորդը ձեռնարկել է հարձակման փորձ. ԱՀ ՊԲ
  • Ջրվեժ գյուղում «ճակատ-ճակատի» բախվել են Nissan Teana-ն ու «06»-ը
  • Թրամփը հայտարարում է երկրի միջուկային զինանոցը հզորացնելու մտադրության մասին
  • Իշխանության ներսում սպասվում են արմատական փոփոխություններ և փոխատեղումներ
  • Փրկարարները հեռացնում են շենքերի տանիքների վտանգավոր սառցալեզվակները
  • Խոշոր ավտովթար ու հրդեհ Ծովագյուղում. բախվել են վիսկիով բարձված բեռնատարը, Opel-ն ու 09-ը
Comments
Loading...