Բացասականը շփման մեջ

Հաճախ լինում է, որ երկու իրար սիրող մարդիկ մեկ օր սկսում են վիճել այնպիսի մանրուքների պատճառով, որոնց առաջ ուշադրություն չէին դարձնի: Ամենահետաքրքիրն այն է, որ այդ պահին նրանք զգում են միայն իրենց ճշմարտացիությունը և դիմացինի խորը սխալմունքը ու ոչ մեկը չի ցանկանում հրաժարվել իր տեսակետից:

Հաճախ հաջորդ օրը նրանք ամբողջությամբ գիտակցում են, որ կոնֆլիկտը առաջացել է առանց հիմնավոր պատճառների և արդյունքում զղջում իրար ավելորդ խոսքեր ասելու համար: Ինչու՞ է այդպես լինում: Որտեղի՞ց է հայտնվում այդքան բացասականը: Ինչպե՞ս կանխել այդպիսի տհաճ պահերը մեր կյանքում:

Ընտանիքում տարբեր կոնֆլիկտների առաջացման հիմնական պատճառներն այն են, որ շատ մարդիկ չեն կարողանում հանգցնել իրենց մեջ կուտակված բացասականը և փոքր սխալը կարող է բերել նրան, որ այդ ամբողջը թափվի առաջին պատահած մարդու վրա: Մարդկանց մոտ ուղղակի ուժ չի հերիքում այդ պահերին պարզել դժգոհության պատճառը, նրանք համարում են, որ ավելի հեշտ է ասել այն, ինչ նրանց դուր չի գալիս: Շատ կարևոր է, որպեսզի իրար հետ ապրող մարդիկ կարողանան դիմանալ քննադատությանը: Պակաս կարևոր չէ իմանալ, թե ինչպես պետք է մարդուն ասել նրա սխալների մասին, որպեսզի չնեղացնել:

Ինչպե՞ս եք դուք սովոր ասել այն, ինչը ձեզ դուր չի գալիս: Իհարկե՝ դժգոհությամբ և նեղվածությամբ, փորձելով մատնանշել սխալը: Սակայն այդպես ճիշտ չէ: Որքան էլ նեղված լինեք, պետք է վերահսկեք ձեր զայրույթը, հակառակ դեպքում հարաբերությունների յուրաքանչյուր պարզում վերաճում է վեճի: Հարաբերությունների ինչպիսի՞ կառուցման մասին կարող է խոսքը գնալ: Ինչպե՞ս է ընկալվում քննադատությունը: Իհարկե ծանր: Մարդը չի հասկանում ինչու դուք չեք կարողանում հասկանալ հասարակ ճշմարտությունը և դեռ փորձում եք ամեն ինչ ձեր օգտին փոխել: Եվ ի՞նչ է ստացվում արդյունքում: Մեկը քննադատում է, առանց նկատելու, թե ինչպես է վիրավորում և նեղացնում սիրած մարդու զգացմունքները, իսկ մյուսը, նեղանալով, չի ցանկանում լսել մյուսի քննադատությունը՝ համարելով այն անիմաստ բծախնդրություն:

Բացասականը շփման մեջ՝ խոսակցության արդյունք

Առաջին հերթին, հանգստացեք: Պատրաստեք ձեզ լուրջ խոսակցության: Խոսեք հանգիստ, բարյացակամ տոնով: Հաջորդ քայլը՝ խոսակցությունը սկսելիս տրամաբանորեն անցեք խոսակցության գլխավոր թեմային, այլ ոչ թե ամեն ինչ միանգամից ասեք:

Մեկ այլ կարևոր քայլ՝ խոսակցության մեջ անպայման ցույց տվեք զրուցակցին ձեր համոզվածությունը, որ նա կարող է հասկանալ իր սխալը և ուղղել այն: Որքան հնարավոր է հստակ ներկայացրեք ձեր դժգոհության պատճառը: Հարցրեք ինչ է զրուցակիցը կարծում դրա մասին: Եթե ցանկանում եք, որպեսզի մարդը ինչ-որ բան անի կամ հակառակը չանի, դուք պետք է խնդրեք այդ մասին, այլ ոչ թե հրամայեք կամ կշտամբեք:
Խնդրանքը սուր չի ընկալվի և խոսակցությունն արդյունավետ կլինի:

Today's most read news !
  • Դավիթ Աղաջանյանը, Մարինկա Խաչատրյանը, եւ Սիսիան Ստեփանյանը՝ սիրային եռանկյունում
  • Սպասել երրորդի՞ն… երկրորդ պատերազմն ընդհատվե՞լ է
  • Սոս Ջանիբեկյանն ու Արման Նշանյանը՝ մեկ հարկի տակ եւ ամուսնալուծված
  • Ովքեր են դուրս եկել «Դոմինո»-ից
  • Ալիևը երկու պատճառ ուներ այս գիշերվա հարձակման փորձի համար
  • Ինչպես չսպանվել սահմանին
  • Որ փոփոխությունը չլինեն միայն ազգանունները
  • Իրան՝ ճակատ, որը մնում է հետին պլանում. Milliyet, Թուրքիա
Comments
Loading...