Latest 10 episodes

Բնավորություն և խառնվածք. ճի՞շտ է, որ հակապատկերները ձգում են միմյանց

Մտածեք ինքներդ, կարո՞ղ են երկու կրակի նման, գերակտիվ, փոթորքի պես մարդիկ իրար հետ լինեն օրը 24 ժամ, շաբաթը 7 օր կամ հակառակը՝ երկու դանդաղկոտ, քիչ հետաքրքրություններով մարդիկ: Միգուցե իրականում կան այդպիսի զույգեր, բայց ինչպիսի՞ն կլինի նրանց համատեղ կյանքը:

Եթե ուշադիր նայենք զույգերին, որոնք երկար հարաբերությունների մեջ են, կարելի է եզրակացնել, որ նրանք տարբերվում են բնավորությամբ և խառնվածքով: Սովորաբար նրանց մոտ ընդհանուր հետաքրքրություններ են, նույն ճաշակը, կյանքի առաջնահերթությունները համընկնում են: Ձգտումները նույնպես ընդհանուր են՝ ընտանիքի բարեկեցություն և երջանկություն՝ մեկը երկուսի համար: Սակայն խառնվածքը և բնավորությունը նրանց տարբեր է: Եթե ամուսիններից մեկը ակտիվ և գործող է, շփվող ու զգացմունքային, ապա մյուսը սովորաբար հանգիստ է, հավասարակշռված և փոքր-ինչ փակ: Եթե զույգի մեջ մեկը ոչ թե ուղղակի ապրում է, այլ սրընթաց առաջ շաժվում կյանքով, ապա «երկրորդ կեսը» սովորաբար դանդաղկոտ է և զուսպ: Առաջին խառնվածքովը կարող է լինել կինը: Այդ դեպքում նրա ընտրյալը սովորաբար դառնում է հանգիստ, զուսպ, մելանխոլիկ տղամարդ, ով կյանքի հանդեպ ունի փիլիսոփայական հայացքներ:

Ինչու՞ է այդպես կատարվում: Որովհետև մեզանից յուրաքանչյուրը մյուսի մեջ փնտրում է այն, ինչ իր մոտ  պակասում  է: Կտրուկ մարդուն պակասում է փափկություն, այդ պատճառով նա կընտրի փափուկ, բարի մարդու: Եվ հակառակը, բարի մարդիկ փնտրում են այնպիսի մեկին, ով նրանց համար քարե պատ կլինի անբարյացակամ աշխարհից: Ակտիվ և գործող մարդը ընտրում է այնպիսի մարդու, ով հանգիստ և կշռադատված քայլեր է անում, իսկ դանդաղկոտը հմայվում է այնպիսինով, ով աջ և ձախ սխալներ է անում, սակայն ոչ մի դեպքում դրանք սխալներ չի համարում այլ միայն կյանքի փորձ, որի շնորհիվ իմաստություն է ձեռք բերում:

Երբ ինչ-որ մեկը ասում է սիրահարների մասին, որ նրանք միմյանց համար չեն, դա շատ սուբյեկտիվ կարծիք է: Հակապատկերները ձգում են միմյանց, դա փաստ է: Երևի թե այդպես է մտածված հենց սկիզբից, որ մարդիկ ոչ թե ուղղակի զույգ կազմեն, այլ մեկ ամբողջություն: Միայն այդ դեպքում կարելի է ներդաշնակության հասնել և՛ հարաբերություններում, և՛ սեփական հոգում:

Today's most read news !
  • Սերժ Սարգսյանի արձագանքը Սեյրան Օհանյանի հայտարարությանը
  • Վախեցնող էր միայն այն փաստը, որ պետք է աշխատեի նման ռեժիսորի հետ. Անի Ամիրյանը Մհեր Մկրտչյանի նոր ֆիլմում է նկարահանվում
  • Ընտիր ներդրումային դաշտ. էստի՜ համեցեք
  • Անահիտ Սիմոնյանը` թուրքական սերիալները պրոպագանդելու մասին
  • Քիմ Քարդաշյանի երեխաների նոր լուսանկարները
  • Քիմ Քարդաշյանը շիկահեր է դարձել
  • Լիլիթ Հովհաննիսյանի նոր լուսանկարները Նյու Յորքից
  • Արագածոտնի մարզի Ղաբաղթափա գյուղի բնակիչները գտնվում են շրջափակման մեջ
Comments