10 խորամանկ հոգեբանական հնարք, որ պետք է իմանա ցանկացած մարդ

Անկախ մասնագիտությունից, յուրաքանչյուր մարդ պետք է ինչ –որ չափով տեղյակ լինի հոգեբանության հիմունքներից, քանի որ դրանք շատ հաճախ կարող են օգնել Ձեզ դուրս գալ բարդ իրադրություններից։ Սակայն իրականության մեջ՝ հաշվի առնելով կյանքի արագությունը, չափազանց բարդ է ժամանակ գտնել՝ զանազան, ոչ մասնագիտական գրքեր կարդալու համար։

BlogNews –ը որոշել է լուծել այս խնդիրը. մենք մեր սեփական հետազոտությունն ենք անցկացրել և մշակել են ամենակարևոր 10 հոգեբանական հնարքների ցանկը, որոնք պետք է իմանա ցանկացած մարդ։

1.Երբ մի խումբ մարդիկ սկսում են ծիծաղել, ապա խմբից ամեն մեկը բնազդաբար նայում է այն մարդուն, ում առավել մոտ է համարում իրեն կամ ում հետ ցանկանում է մտերմանալ։

2. Ծամոն ծամեք կամ որևէ բան կերեք Ձեզ համար տհաճ կամ նյարդային աշխատանք կատարելիս։ Այդ կերպով դուք կստիպեք Ձեր ուղեղին մտածել, որ ոչ մի վտանգավոր բան չկան, քանի որ դուք կարողանում էք սնվել

3. Եթե որևէ մեկը զայրանում և բղավում է Ձեզ վրա, հանգիստ մնացեք և մի տաքացեք։ Ձեր այս պահվածքը ավելի կզայրացնի դիմացինին, սակայն կարճ ժամանակ անց նա իրենց մեղավոր կզգա Ձեր հանդեպ։

4. Եթե դուք որևէ մեկին հարց էք տվել և ստացել էք մասնակի, չբավարարող պատասխան, ապա նայեք նրա աչքերի մեջ և լուռ մնացեք։ Դիմացինը կկարծի, որ նրա սկզբնական պատասխանը բավականաչափ լավը չէր և կշարունակի խոսել։

5. Էմոցիոնալ արտահայտումները իրական էմոցիաներ առաջացնոլու հնարավոր ձևերից մեկն են։ Եթե ցանկանում էք ուրախ լինել, ապա հնարավորին շատ ժպտացեք։

6. Երբեք մի ասեք կամ գրեք «Ես կարծում եմ» կամ «ես հավատում են, որ»արտահայտությունները։ Ձեր գրած տեքստը արդեն իսկ դա ասում է, իսկ հավելյալ նշելը կաող է նշանակել, որ դուք բավականաչափ ինքնավստահ չէք։



7. Հարցազրույցի գնալուց առաջ պատկերացրեք, որ այնտեղ Ձեզ սպասող մարդը Ձերվաղեմի ընկերն է։ Հիշեք, որ դուք էք պատասխանատո Ձեր ինքնազգացողության համար։

8. Եթե դուք ուրախանաք որևէ մարդու տեսնելիս, ապա հաջորդ անգամ հանդիպելու ժամանակ նրանք նույնքան ուրախ կլինեն։ (Շները մշտապես օգտագործում են այս հնարքը)

9. Մեծ է հավանականությունը, որ մարդիկ կհամաձայնվեն փոքրիկ լավություն անել՝ մեկ կամ երկու մեծ լավության խնդրանք մերժելուց հետո։ Սա կարելի է նպատակային օգտագործել։

10. Մարդկանց մեծամասնությունը չի կարողանում տարբերել հանճարեղությունը ինքնավստահությունից։ Եթե դուք բավականաչափ ինքնավստահ լինեք, ապա մարդիկ կսկսեն պտտվել Ձեր շուրջը՝ կարծելով, որ դուք իսկական հանճար էք։

Today's most read news !
  • Քիմ Քարդաշյանն Instagram-ում ցուցադրում է մարզված մարմինը
  • Անաստասիա Բրուխտին՝ Սուպեր Սաքոյի հետ զուգերգի և հայկական արմատների մասին
  • Ինձ համար իսկապես անսպասելի էր այս միցանակը. Տաթեւ Հովակիմյանը՝ «Արտավազդ 2017»-ում «Լավագույն երիտասարդ դերասանուհի» կոչման մասին
  • Կարեն Բաբաջանյանը՝ երկրից ընդմիշտ հեռանալու մտքերի մասին
  • Պատժամիջոցների ենթակա պաշտոնյաներն ու ֆունկցիոներները
  • Միլիարդակռիվ. Ի՞նչ դեր է ունենալու Մոսկվան այդ կռվում
  • Ողբերգական ավտովթար Արարատի մարզում. բախվել են 06-ը , ГАЗель-ն ու Opel-ը
  • «Եվրատեսիլ»-ում Հայաստանի ներկայացուցիչը 2-րդ տեղում է լավագույն կին կատարողների մրցույթում
Comments

Name: