Ինչու երջանիկ զույգերը չեն պատմում իրենց մասին սոցկայքերում

Ներկայիս ժամանակներում մարդիկ հաճախ են գրառումներ կատարում սոցկայքերում իրենց հարաբերությունների, կյանքի մասին: Համարվում է, որ եթե այդ մասին չկա սոցկայքում, ապա չկա ապացույց, որ դա տեղի է ունեցել:

Սոցիալական մեդիան հաճախ հավելում են դառնում մեր անձի, կապերի և ինքնագնահատականի: Սոցկայքերում մենք կարող ենք ստեղծել մեր կերպարը, որոշել մեզ սիրող ու տեսնող մարդկանց թիվը և գնահատել ու համեմատել մեր տեղը սոցիումում:

Արդյունքում մենք կախվածության մեջ ենք ընկնում քլիքերից և լայքերից: Անհատականությունը, շփումները, արժեքները, որոնք իրենցից ներկայացնում է սոցիալական մեդիան, դարձել է պայքար՝ խորանալով հասարակության մեջ:

Իմանալու համար, թե ինչպե՞ս է մարդը ցանկանում իրեն ներկայացնել աշխարհին, բավական է ուղղակի նայել նրա էջը սոցկայքում:

Իհարկե բնական է, երբ հպարտանում ես և չես թաքցնում ում հետ ես հարաբերությունների մեջ, սակայն, միևնույն ժամանակ, գոյություն ունի հստակ կապ ձեր համար հարաբերությունների նշանակության և գրառումներ կատարելու հաճախականության միջև: Դրա համար կան մի քանի պատճառներ:

Դուք լավ եք զգում միայն այն մտքից, որ ուրիշ մարդիկ անպայման կտեսնեն դա:

Այլ կերպ ասած, եթե մեզ որևէ բան պակասում է կյանքի որևէ ոլորտում, մենք փնտրում ենք դա այլ տեղում:

Ստացվում է, որ եթե մենք համոզենք մեզ, որ ուրիշները տեսնում են մեր երջանիկ հարաբերությունները, մենք դրանից ավելի երջանիկ կլինենք, ենթագիտակցաբար փոխելով մեր տեսակետը:

Երբ դուք երջանիկ եք կյանքում կամ հարաբերություններում, դուք ավելի շատ եք ներկա այնտեղ:

Երբ դուք ավելի քիչ եք գցում ձեր նկարները ու հաճախ չեք ստուգում ձեր սոցկայքերը՝ դա դեռ չի նշանակում, որ դուք ընդհանրապես չեք մտնում Facebook, ուղղակի երբ երջանիկ եք իրական կյանքում, ցանկություն չի լինում ավելորդ անգամ շեղվել այդ իրականությունից:

Ամուր հարաբերությունները նրանք են, որտեղ խնդիրները դուրս չեն հանում:

Չարժե անհարկի անկեղծություն ցուցաբերել և պատմել հանրությանը ձեր դժգոհությունների մասին:

Եթե ձեր մոտ իսկական հարաբերություններ են, ձեզ պետք չէ փնտրել դրանց հաստատումը:

Այլ խոսքերով, հարաբերությունների մասին մշտական թարմացումները փոքր-ինչ խնդրանքի են նման: Երջանկությունը միասին լինելու մեջ է, այլ ոչ խնդրել միասին լինելու:

Երջանիկ զույգերին կարիք չկա որևէ մեկին որևէ բան ապացուցել:

Նրանք չեն օգտագործում միմյանց, որպեսզի աշխարհին ապացուցեն, որ իրենք երջանիկ են: Նրանք միասին են, որովհետև այդպես են ցանկանում:

Ի դեպ, հետազոտությունները ցույց են տվել, որ մարդիկ, ովքեր քիչ են օգտվում սոցիալական կայքերից, իրենց ավելի երջանիկ են զգում:

Today's most read news !
  • Մարդը միշտ սիրո կարիք ունի, ու բնավ կարևոր չէ՝ սիրահարվել ես քեզնից շատ մեծի, թե փոքրի. Նարինե Պետրոսյան
  • Ստիպված եղա 35-ամյակս նշել բեմում. Գոհար Հովհաննիսյանը՝ ծննդյան օրն ընտանիքից հեռու լինելու մասին
  • Լինելու է անակնկալներով համերգ. Պրոդյուսերը՝ Ձախ Հարութի մենահամերգի մասին
  • Մաշա Մնջոյան.«Կտեղափոխվեմ, թե՝ ոչ, ապագան ցույց կտա»
  • Անկեղծ ու հետաքրքիր շփումներ հայտնիների հետ. Կայացավ «Step by Step with successful people» ֆորումը
  • Սարգիս Ավետիսյանը տեսահոլովակ է նվիրել արցախյան քառօրյա պատերազմի հերոսներին
  • Բոլորը արգելափակվել են նախընտրական սենյակում
  • Դուք էլ մարդկանց օգտակար եղեք, թող Ձեզ էլ դիմեն․ Սամվել Ալեքսանյան
Comments

Name: