Latest 10 episodes

10 նշան, որ նա սիրում է քեզ

Ուզում ես իմանալ` սիրու՞մ է, թե՞ չէ: Հերիք է տանջես խեղճ երիցուկներին. օգտվի՛ր ողջամտությունից և մեր հուշումներից: Եվ այսպես՝ իսկական սիրո 10 նշան...

1. Նա ուշադիր լսում է քեզ, չի ընդհատում: Որոշ ժամանակ անց նա, իհարկե, չի ցիտում քեզ, բայց հիշում է, թե ինչ եք քննարկել: Չէ՞ որ դու իսկապես հետաքրքիր ես նրան:

2. Նա զանգահարում է, եթե խոսք է տվել: Եթե խոսք չի տվել, էլի զանգում է: Ոչ թե որովհետև ձանձրանում է կամ ցանկանում է կառավարել քեզ: Պարզապես սիրում է և կարոտում:

3. Հիվանդ պառկա՞ծ ես: Սիրելիդ դեղեր է գնում, բժիշկ կանչում և հավի արգանակ պատրաստում: Եթե նրա համբերությունը հերիքի մեկ օրից ավել հոգ տանել քո մասին, ուրեմն՝ հաստատ անտարբեր չէ քո հանդեպ: Իսկ եթե նա մնա այդ ռեժիմով մի շաբաթ, ապա դա հաստատ սեր է...

4. Նա չի պնդում, որ ավելի մտերիմ դառնաք: Նա չի ստիպում քեզ քնել իր հետ, քո առաջ պայման չի դնում, որ եթե չքնեք, ապա կբաժանվեք:

5. Նա դուր է գալիս հարազատներիդ և ընկերներիդ և հաճույքով շփվում է նրանց հետ: Նրա հարազատներն ու ընկերները նույնպես քեզ հեշտ են ընդունել իրենց շրջապատ: Դա լավ նշան է, քանի որ սովորաբար պատահական աղջիկներին չեն ծանոթացնում իրենց ծնողների հետ:

6. Նա վճարում է սրճարանի հաշիվը, կինոյի տոմսերի և տաքսու գինը: Նա չի ցանկանում գնել քեզ, պարզապես պատրաստ է պատասխանատվություն կրել երկուսիդ համար:

7. Նա սիրում է նայել քեզ վրա: Նա թերություններ չի փնտրում, չի պահանջում, որ փոխես սանրվածքդ կամ հանես մինի կիսաշրջազգեստդ: Նա պարզապես անկեղծորեն հիանում է քեզնով:

8. Երբ տխրում ես, նա պատրաստ է քեզ ժամերով սփոփել զայրանալու և հոգեբանին դիմելու առաջարկ անելու փոխարեն: Տղամարդիկ, որպես կանոն, վատ են տանում կնոջ հիստերիաները, բայց եթե նա հանդուրժում է դրանք, ուրեմն՝ իսկապես հավանում է քեզ:

9. Նա երբեք չի համեմատում քեզ իր նախկինների հետ: Դու եզակի ես, և վերջ:

10. Երբ ասում ես, որ ոչինչ չես կարող խոստանալ իրեն, նա տեսարան չի սարքում: Նա պատրաստ է սպասել որքան անհրաժեշտ է, քանի որ սիրում է:

Կասես, որ տղամարդիկ սիրել չգիտե՞ն: Գիտեն: Պարզապես սերը տաղանդ է, որը, ցավոք, ամեն մեկի մոտ չէ, որ կա: Եվ եթե ձեր զույգում կան վերոնշյալ կետերից գոնե վեցը, ապա կան շանսեր, որ դուք երջանիկ կլինեք:

Today's most read news !
  • Ինչպես Սոս Ջանիբեկյանը Գոռ Բարսեղյանի քթի տակից տարավ ընկերուհուն և նրան ԿՈՏՈՇԱՎՈՐ դարձրեց
  • Երբեք չեմ դադարի սիրել… Անահիտ Կիրակոսյանը` ճակատագրական որոշման, ամենամեծ հիասթափության մասին և ոչ միայն
  • Գնելի եւ Աննայի թաիլանդական հանգիստը
  • Շուշան Երիցյանը պատասխանում է աղանդավորական լինելու լուրերին
  • Որտեղ և ինչ պայմաններում է ապրում Լիլի Հովերը
  • Դավթաշենում հարբած վարորդը «Մերսեդեսով» վրաերթի է ենթարկել երիտասարդ հայտնի երաժիշտներին, որոնցից մեկը մահացել է
  • Քիմ Քարդաշյանը, Քայլի Ջեններն ու Քենդալ Ջենները՝ «Օուշենի ութ ընկերուհիները» ֆիլմի նկարահանումներին
  • Սերժ Սարգսյանի անվստահությունը ՀՀԿ-ին
Comments

Name: