Latest 10 episodes

10 զարմանալի ծառայություն, որոնք իրենց թույլ տալ կարող են միայն շատ հարուստ մարդիկ

Novate-ը ներկայացնում է 10 զարմանալի ծառայություն, որոնք իրենց թույլ տալ կարող են միայն շատ հարուստ մարդիկ:

Պանորամային դռնակներ ինքնաթիռում՝ 53 մլն դոլար
Lineage 1000E ինքնաթիռներից մեկը 53 մլն դոլարով գնողները կարող են պատվիրել թափանցիկ պատուհաններ ինքնաթիռի սրահի ողջ պարագծով:

Uber ինքնաթիռ՝ 190 դոլար
Գովազդային գները սկսվում են մեկ տեղի համար 190 դոլարից:

Մտացածին հիվանդություններ՝ մինչև անվերջություն
Քլեյ Քոքրելը շատ հարուստ մարդկանց թերապևտ է: Նրա խոսքով՝ հարուստներից շատերը կարծում են, որ իրենց առողջական խնդիրները նշանակություն չունեն, որ դրանց կարելի է ուշադրություն չդարձնել: Նրա աշխատանքն է մտափոխել այդ մարդկանց:

Ամանորյա եղևնիների ոճաբան՝ 80 000 դոլար
Բոբ Փրանգան ամանորյա եղևնիների ոճաբան է, նրա ծառայություններն արժեն 2 500-80 000 դոլար:

Իրերի հավաքում՝ 250 դոլար մեկ ժամվա համար
Իրերի պրոֆեսիոնալ հավաքող Բարբարա Ռայխի ծառայություններն արժեն 250 դոլար մեկ ժամվա համար:

Անամպ եղանակ՝ 100 000 դոլար
Oliver’s Travels զբոսաշրջային կազմակերպությունն առաջարկում է «հարսանիքի իդեալական օր» փաթեթ՝ պնդելով, որ իր փորձառու օդերևութաբանները և օդաչուները կարող են վերահսկել եղանակը 100 000 դոլարի դիմաց՝ հարսանիքի նախօրեին ինքնաթիռներից յոդացված արծաթ շաղ տալով անձրևի ամպերի վրա, ինչի արդյունքում եղանակը պարզվում է:

Luxy հավելված՝ տարեկան 200 000 դոլարից սկսած
Luxy ծանոթությունների համար հավելվածը նախատեսված է բացառապես էլիտայի համար:

Ուղղաթիռ, Rolls-Royce, 10 000 վարդ, նվագախումբ ընթրիքի համար՝ 2 մլն դոլար
Աշխարհի ամենաթանկարժեք ընթրիքը պատվիրել է սինգապուրցի մի զույգ:

Secret Solstice Festival-ի տոմս՝ 1 մլն դոլար
2015 թ. Secret Solstice Festival փառատոնն Իսլանդիայում հայտնի է դարձել նրանով, որ 200 000 դոլարով փառատոնին մասնակցության տոմս է վաճառվել երկու հոգու համար: Այս տարի կազմակերպիչները նշաձողը բարձրացրել են մինչև 1 մլն դոլար:

Մատնահարդարում՝ 51 000 դոլար
Cherish … ME ընկերությունն առաջարկում է մատնահարդարում «10 կառատ ալմաստով» 51 000 դոլարի դիմաց:

Today's most read news !
  • Ամուսնու անակնկալը Հռիփսիմե Ելինյանի 33-ամյակին եւ ապագա երեխայի անունը
  • Ռոզի Ավետիսովան՝ «Եթե գտնեմ քեզ» նոր հեռուստասերիալի և ապագա ծրագրերի մասին
  • Հենրիխ Մխիթարյանը հայկական կերակուրներ է ըմբոշխնում Մանչեսթերի հայկական ռեստորանում
  • Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը՝ զբոսնելիս
  • Իրինա Հարությունյան.«Տղաս անտրամադիր էր ու լալիս էր»
  • Լիլի Էլբակյան.«Չեմ վախենա ասել, որ…»
  • Սեյրան Օհանյանի ծառուկյանական դիլեման
  • Ռուսաստանը նոր գերհզոր համակարգ է բերել Գյումրի. որո՞նք են թիրախները
Comments

Name: