Latest 10 episodes

Հետաքրքիր փաստեր Հելոուինի մասին

Halloween տոնի պատմությունը գալիս է հնագույն կելտերի ավանդույթից: 1800-ական թթ. Իռլանդիայից և Շոտլանդիայից ներգաղթյալները սկսել են Ամերիկայի տարածքում տոնել այն ժամանակ դեռ իրենց ազգային տոնը: Ավելի ուշ Հայիթիից և Աֆրիկայից ներգաղթածներն  իրենց ներդրումն են ունեցել այդ տոնում: Նրանց շնորհիվ Հելոուինի ավանդական խորհրդանիշներից են համարվում կատուն, կրակը և մոմերը, ինչպես նաև՝ վհուկները:

Հելոուինն ԱՄՆ-ում ամեն տարի նշվում է բոլոր Սրբերի օրվա նախօրեին, որն ամերիկյան անգլերենով կոչվում է All Hallow’s Eve, իսկ ժողովուրդն ուղղակի կրճատել է այդ անվանումը:

ԱՄՆ-ում կոնֆետներ և քաղցրավենիք արտադրող ընկերություններն այս տոնի կապակցությամբ ամեն տարի ավելի քան 2 միլիարդ դոլար են աշխատում, իսկ «Հելոուինի արդյունաբերությունը» գնահատվում է շուրջ 7 միլիարդ դոլար:

Ջեք Օ’Լենթենը` դդումը, որից սարսափելի դեմքեր են պատրաստում և մեջն այրվող մոմեր դնում, ունի իր պատմությունը: Որոշ տվյալների համաձայն՝ դդումներն ամերիկացիները սկսել են օգտագործել 1900-ական թթ. սկզբին: Նրանք դա արել են մի քանի տեսակի բանջարեղեններ գնելուց խուսափելու համար և նախընտրել են ձեռք բերել մեկ, սակայն մեծ դդում: Հելոուինի ավանդույթների մեծ մասն ունի կաթոլիկ ծագում։ Օրինակ մարդկային գլխի ձևով կտրած դդումը խորհրդանշում է հոգին քավարանում, իսկ հարևաններից ու անցորդներից քաղցրավենիք խնդրելու ավանդույթը ծագում է միջին դարերից:

Շոտլանդիայի աղջիկները կարծում և հավատում են, որ կարող են տեսնել իրենց ապագա ամուսնու դեմքը, եթե այդ գիշեր թաց սավաններ կախեն կրակի առաջ: Բացի այդ, նրանք հավատում են, որ սիրեցյալի պատկերը կարող են տեսնել հայելում աստիճաններից իջնելիս: Դա պետք է արվի կեսգիշերին:

Ամբողջ աշխարհում չէ, որ Հելոուինի գիշերն ուրախանում են: Մեքսիկայում հենց այդ օրը նշվում է մահացածների օրը:

Today's most read news !
  • Ես պատրաստ եմ անգամ «стерва» խաղալ, բայց ոչ մամա. Յուլյա Ֆինկ
  • «Սուրբ Վալենտինը, մնացած օրերիս նման, ես անց եմ կացնում իմ միակ սիրո հետ». Սոֆի Մխեյան
  • Մխիթարյանը վատառողջ է
  • Քլոե Քարդաշյանն ու Տրիստան Թոմփսոնը նախատեսում են 2 մլն դոլար արժեցող հարսանիք
  • Ձերբակալվել են Վարդան Օսկանյանի որդին և ազգականը
  • Նորաձևության քննադատները Քանյե Ուեսթի նոր հավաքածուն «աղբ» են կոչել
  • Խորեն Լևոնյանը «Երգ երգոց»–ի 7-ամյակի մասին
  • «Հոպարնե՛ր, կոչ եմ անում վառոդը չոր պահել». Սերժ Սարգսյանը՝ երկրապահներին
Comments