Latest 10 episodes

Ինչ իրեր «չի կարելի» նվիրել


Էքստրասենսները հորդորում են, որ կան նվերների տեսակներ, որոնք ընդունել չի կարելի: Միգուցե և սնահավատություն է... Այնուամենայնիվ, դիտարկենք նրանց կողմից տրված խորհուրդները և պարզապես փորձենք մտապահել: Եվ այսպես ՝

Ձեռնոցներ. յուրաքանչյուրս ձեռնոց ենք կրում՝ մեր ձեռքերը տաքացնելու համար: Բայց մեր ինչին է պետք տաքանալ մեկուրիշի «տաքությամբ»: Հին ժամանակներում ընդունված էր ձեռնոցների միջոցով ներգործություն ունենալ մարդու վրա՝ նրան հնազանդեցնելով:

Գոտի. եթե ձեռնոցների պարագայում մենք վտանգում ենք մեր հոգեվիճակը, ապա գոտին նեգործություն է ունենում մեր վարքագծի վրա: Նվիրողը փորձում է այդպիսով մեզ կաշկանդել և սահմանափակել մեր հնարավորությունները:

Թաշկինակ. համաձայն Վանգայի, թաշկինակն իր հետ արցունք է բերում: Հին ժամանակներում թաշկինակներ նվիրում էին միայն դժվարին և դժբախտ իրավիճակներում, նվիրում էին այդ թվում ծանր հիվանդներին: Այն խորհրդանշում է հիվանդություն և անհաջողություններ:

Խաչ՝ կրելու համար. եթե դուք վստահ չեք, որ այն նվիրողն ազնիվ է և անկեղծ, ապա մի ընդունեք այդ նվերը: Եվ բացի այդ, մտածեք նվիրողի ապրելակերպի մասին. եթե նա հիվանդ է, ունի անհաջողություններ, խնդիրներ, ապա ընդունելով այդ նվերը, դուք ընդունում եք նաև իր խնդիրներն ու անհաջողությունները:

Հուշանվերներ արտերկրից. գրեթե բոլորս ունենք նվերի այս տեսակը. Սակայն նախքան այն ընդունելը, ուսումնասիրեք թե ինչ է խորհրդանշում:

Ժամացույց. այս նվերը կարող է կանգնեցնել ձեր երջանիկ և անհոգ կյանքը:

Հայելի. այն խլում է գեղեցկությունը, երիտասարդ տեսքը և կենսուրախությունը:

Հին մետաղադրամներ. ճակատագրական իրադարձությունները դրոշմված են այդ հին մետաղարամների վրա: Դրանք տեղեկատվություն են պարունակում տիրոջ հույզերի և ապրումների վերաբերյալ:

Մկրատ. Այն կրճատում է կյանքի տևողությունը և կտրում է ձեզ ձեր շրջապատից:

Դանակ. Այս նվերը դրդում է հանցագործության:

Դրամապանակ. եթե նվերն ընդունել եք առանց մետաղադրամի կամ տարադրամի, ապա անմիջապես դեն նետեք: Իսկ եթե հակառակը, ապա՝ չմոռանաք դուք նույնպես նվիրողին մետաղադրամ կամ տարադրամ նվիրել:

Այս խորհուրդները կարող են զարմանք ու ծիծաղ առաջացնել, կարող են անգամ բարկացնել,սակայն հաստատ դրանք մտապահելը ձեզ վնաս չի պատճառի:

Today's most read news !
  • Ունեցա այն, ինչի մասին երազում էի. Լուսին Վարդանյան
  • Դերասան Ալեքսանդր Բաբասյանը հերթական անգամ քննադատությունների թիրախում է հայտնվել
  • Ես ուրախ եմ, որ չկա թուլություն ուժեղ սեռի հանդեպ. Գևորգ Գրիգորյան
  • Սիրուշոյի նոր լուսանկարները
  • 1991թ. ԻՆՉՊԵՍ ԵՂԵԼ Է. Էջմիածնում անփորձ վարձու մարդասպանը չի կարողացել սպանել զոհին, իրերի բերմամբ ինքնասպան է եղել
  • Երկրպագուներն ամբողջ աշխարհից շնորհավորել են Մխիթարյանին
  • Լեոնիդ Ագուտինը և «Էսպերանտո» խումբը հանդես կգան Երևանում
  • Կրասնոդարում վթարի է ենթարկվել Երևան-Սանկտ Պետերբուրգ միկրոավտոբուսը. հայտնի են տուժածների անունները
Comments

Name: