Latest 10 episodes

Հայտնի են երեխաների հոգեբանության վրա բացասաբար ազդող մուլտֆիլմերը


Ռուս հոգեբանները կազմել են երեխաների հոգեբանության վրա ամենից բացասական ազդեցությունն ունեցող մուլտֆիլմերի ցանկը, հաղորդում է Planet today-ը:

Մասնագետների կարծիքով ամենավնասակար մուլտֆիլմ է ճանաչվել ռուսական հայտնի “Маша и медведь”-ը: Հոգեբանները պնդում են, որ գլխավոր հերոսուհու անկարգ և չլսող կերպարը բացասաբար է ազդում երեխաների վրա՝ նրանց մոտ ստեղծելով տպավորություն, որ նման պահվածքը լրիվ նորմալ է:

Երկրորդ հորիզոնականը զբաղեցրել է ամերիկյան “Monster High”-ը, իսկ երրորդը՝ “Spongebob Squarepants”-ը:  

Չորրորդ հորիզոնականում է հայտնվել հայտնի “Tom & Jerry” մուլտֆիլմը, որտեղ մկնիկն անընդհատ ծաղրի է ենթարկում կատվին: Մասնագետների խոսքով, այս մուլտֆիլմի գլխավոր հերոսները երեխաների մոտ ձևավորում են մեծերի հանդեպ անթույլատրելի վարքագծի մոդել:

Ընդհանուր առմամբ, հոգեբանները ծնողներին հորդորում են շատ մեծ զգուշավորությամբ մոտենալ երեխաների համար մուլտեր ընտրելու խնդրին, քանի որ դրանք անմիջականորեն ազդում են փոքրիկների բնավորության, վարքի ու հոգեբանության վրա:

Today's most read news !
  • Որոշ տղամարդիկ ինձնից վախենում են. Ռուզան Ավետիքյան
  • Նելլի.«Մխիթարանքը երկու երեխաներս են»
  • Քորթնի Քարդաշյանը չորրորդ երեխային է սպասում
  • Մենք ու նրանք
  • 19-ամյա երիտասարդին սպանած 21-ամյա երիտասարդը տեղափոխվում է դատարան
  • Խմած վարորդներն իրենց «գոլդ» համարանիշներով ավտոմեքենաներով հայտնվեցին Երևանի «գաի պլաշչադկայում»
  • Ավտովթար Երևանում. փրկարարները վիրավորներին ավտոմեքենաներից դուրս են բերել մեծ դժվարությամբ
  • Արամեի կնոջը հղիությունը շատ է սազում. նոր լուսանկարներ
Comments

Name: