Latest 10 episodes

Հրեա մայրիկների գաղտնիքները. 6 սկզբունք խելացի երեխաներ դաստիարակելու համար

Հրեա ժողովուրդը շատ լուրջ է մոտենում է իրենց երեխաների դաստիարակության հարցում: Որակյալ կրթությունը, բարորությունը և երեխայի երջանիկ մանկությունը գրեթե դարձել է ազգային գաղափար: Այս սկզբունքները, փոքրուց ներդրված, օգնում են հրեաներին մեծանալուն պես դառնալ իմաստուն, նպատակասլաց և ինքնավստահ:

1. Իմ երեխան ոսկի է: Ուղղակի երբեմն հիմարություններ է անում: Հրեա մայրիկը ոչ միայն չի ասի, այլ նույնիսկ չի մտածի, որ իր երեխան վատն է: Նրանից մենք կլսենք. «Ինչպես այսպիսի հրաշալի տղան կարող էր այսպիսի հիմարություն անել»: Չլսելը, անկարգությունը բնական է երեխաների համար: Իսկ մշտական քննադատությունը միայն բարդույթներ է առաջացնում երեխաների մոտ: Երեխան միշտ լավն է, վատը կարող է լինել միայն նրա արարքը: Դաստիարակության նպատակն է գտնել այդ արարքի պատճառները և ազատվել դրանցից:

2. Երեխային կարելի է ամեն ինչ, բացի նրանից ինչ չի կարելի: Հրեա ընտանիքներում շատ բաներ են թույլ տալիս, չեն բարկանում մանրուքների վրա և ուշադրություն չեն դարձնում փոքր արարքներին: Սակայն կան բաներ, որոնք ոչ մի պայմաններում անել չի կարելի: Դրանք վերաբերվում են մեծերի հանդեպ հարգանքին, սովորելուն, առողջությանը և այլ կարևոր բաներին: Այդ արգելքները շատ չեն, սակայն անբեկանելի են:

3. Աշխարհը պետք է իմանա, ինչ հրաշք է իմ փոքրիկը: Պետք է գովալ երեխային և հպարտանալ նրանով ոչ միայն այն ժամանակ, երբ դուք նրա հետ մենակ եք, այլ նաև ընկերների, ծանոթների, մտերիմների հետ խոսակցություններում: Դա այդքան նորմալ է հրեա ծնողների համար, սակայն այդքան ոչ բնորոշ մեզ… Երեխային հնարավորություն տվեք հասկանալ, թե ինչպես եք դուք հպարտանում նրանով, և նա կջանա ձեզ ավելի ուրախացնել:

4. Երջանիկ եղեք ձեր ընտանիքում, որպեսզի երեխան երջանիկ լինի իր ընտանիքում: Հրեա ընտանիքում շատ չեն կրկնում երեխային, նկատողություն չեն անում: Նրան ուղղակի լավ օրինակ են տալիս: Երեխան մշտապես հետևում է ձեր արարքներին և կրկնում: Ցանկանո՞ւմ եք երեխային սովորացնել ուրախանալ կյանքով, ինքներդ ուրախացեք: Ցանկանո՞ւմ եք, որ նա երջանիկ ապրի, եղեք երջանիկ:

5. Ծնող լինելը մի ամբողջ գիտություն է: Հրեա ընտանիքում այնպես են դաստիարակում երեխաներին, որ նրանք մեծանան լավ ծնողներ: Խաղերի միջոցով նրանց մեջ ներդրվում են դաստիարակության մեթոդները, իսկ դպրոցներում և սինագոգներում` ծնող լինելու դասընթացներ են անցկացվում:

6. Երեխան պետք է զբաղված լինի: Այդ դեպքում հիմարություններին ավելի քիչ ժամանակ է մնում: Հրեա երեխաները սովորում են մշտական զբաղված լինելուն վաղ մանկությունից: Դա օգնում է նրանց մեծանալ նպատակասլաց և համառորեն աշխատել երազանքներին հասնելու համար:

Today's most read news !
  • «Սպոն շատ ավելի տպավորիչ էր, ավելի մնայուն դարձավ». Դավիթ Թադևոսյան
  • Նաիրա Մովսիսյան.«Երկուսի դեպքում էլ մեծ պատասխանատվություն եմ զգում»
  • Արտակարգ դեպք Կապանի ԲԿ-ում. բժիշկը փորձել է բռնաբարել հիվանդ աղջկան
  • 61-ամյա Քրիս Ջենները պատրաստվում է ամուսնանալ 36-ամյա ընկերոջ հետ
  • Նա ժամանակին չթողեց ինձ սխալ քայլեր անել. Մարտա
  • Մխիթարյանի մանչեսթերյան կյանքի մասին
  • Ընկերական հավաքույթներ․ Քիմ Քարդաշյանն ու Նաոմի Քեմփբելը հանդիպել են Նյու Յորքում
  • Մանվել Գրիգորյանի ճակատագիրն անհայտ է. Սերժ Սարգսյանը նրա հետ կապված այլ պլաններ ունի
Comments

Name: