Ինչպես հասկանալ, որ տղամարդը ձեզ հավանում է

Շատ հաճախ կանանց դժվար է հասկանալ տղամարդու ուղարկած նշանները և դա այն պատճառով, որ ուժեղ սեռի ներկայացուցիչները ավելի ամաչկոտ են, քան մենք կարծում ենք: Որպես կանոն նրանց ամաչկոտությունը կախված չէ սոցիալական դիրքից կամ ֆիզիկական գրավչությունից:

Եվ այսպես, ինչպե՞ս հասկանալ` դուք դո՞ւր եք գալիս տղամարդուն, թե՞ ոչ:

Նա ժպտում է հանդիպման ժամանակ

Եթե դուք նկատել եք, որ գործընկերը կամ նոր ծանոթը մշտապես ժպտում է ձեզ տեսնելիս, ամենայն հավանականությամբ դա առաջին նշաններից է, որ դուք նրան դուր եք գալիս: Դա շատ հեշտ է ստուգել. ուշադրություն դարձրեք նրա դիմախաղին, երբ նա խոսում է այլ գործընկերների կամ ընկերների հետ:

Նա հիշում է ձեզ հետ կապված մանրուքները

Եթե դուք հանկարծակի խոսակցության մեջ նշում եք, որ սիրում եք սև շոկոլադ, մի զարմացեք, եթե հաջորդ օրը նա կարծես հանկարծակի հյուրասի ձեզ: Համաձայնեք, մարդը, ով ձեր հանդեպ անտարբեր է, դժվար թե հիշի ձեր հետ կապված մանրուքները:

Ձեզ տեսնելիս նա ակամայից սկսում է ուղղել հագուստը

Եթե նա ռեֆլեքսորեն սկսում է ուղղել հագուստը, ուրեմն պատասխանը դրական է՝ անկասկած նա անտարբեր չէ ձեր նկատմամբ: Տեսնելով իր համար հետաքրքրություն ներկայացնող անձին, տղամարդը փորձում է ավելի գեղեցիկ երևալ:

Խոսակցության ժամանակ նա ուսումնասիրում է ձեր դեմքը

Ինչպե՞ս հայացքից հասկանալ՝ դուք դո՞ւր եք գալիս տղամարդուն, թե՞ ոչ: Շատ հեշ․ եթե խոսակցության ընթացքում նա ուսումնասիրում է ձեր դիմագծերը և հատկապես շրթունքները, ամենայն հավանականությամբ, դուք նրան դուր եք գալիս: Դա տեղի է ունենում այն պատճառով, որ նա ցանկանում է որքան հնարավոր է լավ հիշել ձեր կերպարը և հետո վերստեղծել այն հիշողության մեջ:

Նա փորձում է կրճատել ձեր միջև եղած հեռավորությունը

Եթե ձեր գործընկերը փորձում է ձեզ ավելի մոտիկ լինել, ուրեմն նա անտարբեր չէ ձեր հանդեպ:

Նա հետաքրքրվում է ձեր կարծիքով

Մի զարմացեք, եթե նա հանկարծակի հարցնի, թե ի՞նչ թեյ եք դուք նախընտրում, ի՞նչ նոր ֆիլմ եք ցանկանում դիտել: Մի կողմից դուք կարող եք դա ընկալել որպես սովորական քաղաքավարություն, իսկ մեկ այլ կողմից նշան, որ տղամարդը ցանկանում է ձեր մասին ավելին իմանալ:

Նա փորձում է դիպչել ձեզ

Ապացուցված փաստ է, որ հպանցիկ շփման ցանկությունը համակրանքի նշան է:

Today's most read news !
  • Սիրուշոն 12-րդ անգամ ճանաչվել է լավագույն երգչուհի
  • Քիմ Քարդաշյանն Instagram-ում ցուցադրում է մարզված մարմինը
  • Ինձ համար իսկապես անսպասելի էր այս միցանակը. Տաթեւ Հովակիմյանը՝ «Արտավազդ 2017»-ում «Լավագույն երիտասարդ դերասանուհի» կոչման մասին
  • Անաստասիա Բրուխտին՝ Սուպեր Սաքոյի հետ զուգերգի և հայկական արմատների մասին
  • Կարեն Բաբաջանյանը՝ երկրից ընդմիշտ հեռանալու մտքերի մասին
  • Պատկերը ապրիլի 2-ից հետո
  • Քենդալ Ջենները Love պարբերականի համար նկարահանվել է Մերիլին Մոնրոյի կերպարով
  • Ռազմական ինստիտուտի 2 կուրսանտ դանակով հարձակվել են տաքսու վարորդի վրա, թալանել են ու խլել մեքենան
Comments

Name: