Հինգ ամենավտանգավոր մթերքները. դիետոլոգներ

Դիետոլոգները հրապարակել են 5 ամենավտանգավոր մթերքները, որոնք վնասակար են մարդու օրգանիզմի համար և կարող են հոգեբանական կախվածություն առաջացնել: Այս մասին հայտնում է newsyou.info-ն:

Ցուցակի առաջին տեղում շոկոլադե բատոններն են: Այդպիսի մեկ մթերքը պարունակում է մոտ 10 թեյի գդալ շաքար, համի նմանակիչներ և բուրավետիչներ: Ընդհանուր առմամբ, քաղցրավենիքի չարաշահումը հանգեցնում է ճարպակալման, շաքարային դիաբետի, սրտանոթային և վերարտադրողական համակարգերի խնդիրնրի: Բատոնները կախվածություն են առաջացնում և գործնականում օրգանիզմին սննդանյութեր չեն տալիս: Ըստ դիետոլոգների՝ շատ ավելի օգտակար է նման մթերքները փոխարինել չրերով, ընկուզեղենով կամ սև շոկոլադով:

Կարտոֆիլի ֆրին վտանգավոր է կոնսերվանտների և ձեթում ճարպերի մեծ պարունակությամբ, որը արագ սննդի կետերում շատ ուշ-ուշ են փոխում: Տանը պատրաստված կարտոֆիլի ֆրին ավելի անվնաս է:

Երշիկեղենը մսակերներին սպառնում է ոչ որակյալ մսամթերքի օգտագործման պատճառով. այդ մթերքի պատրաստման համար հազվադեպ է վաճառքի համար պիտանի միս օգտագործվում:

Պոպկորնի դեպքում մարդու օրգանիզմի համար առավել վտանգավոր է պատրաստման եղանակը: Պոպկորնի պատրաստման ժամանակ շատ մեծ քանակությամբ ձեթ և համեմունքներ են օգտագործվում, որոնց մեծ քանակը կարող է վնասել օրգանիզմին:

5-րդ տեղում տարատեսակ սոուսներն են, ադ թվում՝ մայոնեզը, կետչուպը և այլն: Սա չի վերաբերում տնային պայմաններում և բնական մթերքներից պատրաստված սոուսներին:

Today's most read news !
  • Սոֆի Դեւոյան.«Թոռնիկս մյուսների նախանձը չի առաջացնում»
  • Դերասանուհի Էթերի Ոսկանյանի նոր ֆոտոշարք ունի
  • Ես գեղեցիկ եմ, եւ իմ սիրտը զբաղված է. երիտասարդ դերասանուհի Եվա Զոհրաբյանը՝ կարիերայի և անձնական կյանքի մասին
  • Իսկ դուք գիտեք՝ քանի տարեկան են հայ հայտնիները
  • Զառան՝ «Քարե դարդ»-ի և ամերիկյան շրջագայության մասին
  • Զույգերը կարող են վիճել, բայց չդադարել սիրել. Արծրուն Չոբանյանը՝ «Փշրված պատրաքների մի գիշեր» ներկայացման մասին
  • Մերկել-Էրդողան «հակամարտությունն» ու Հայոց ցեղասպանությունը
  • Վերջին հրաժեշտը «Հաց բերողին»
Comments

Name: