Ինչպես դառնալ ավելի խելացի

Ինտելեկտը յուրաքանչյուր մարդու ուժն է: Դուք կարող եք հեշտությամբ խոսակցություններ տանել, հաղթել հակառակորդներին վեճերում և ավելի արդյունավետ աշխատել:

Ահա մի քանի փորձված տարբերակ ավելի խելացի դառնալու համար:

Աշխատացրեք ուղեղը

Փոքր-ինչ ջանք գործադրեք, մտածեք ձեր ինտելեկտի զարգացման մասին և դուք արդեն մեկ քայլ առաջ կգնաք այդ երազանքում: Այդ նպատակով դուք պետք է հետաքրքրասիրություն ցուցաբերեք, ուսումնասիրեք նորը, փորփրեք այն, ինչ առաջ ձեզ հետաքրքրել էր, սակայն այդ ժամանակ բարդ է թվացել: Մի խոսքով, զբաղեցրեք ձեր ուղեղը օգտակար աշխատանքով և նոր ունակությունների ձեռքբերմամբ:

Կարդացեք

Ընթերցանությունը ոչ միայն լայնացնում է աշխարհայացքը և բառապաշարը, այլև զարգացնում երևակայությունը: Մտավոր կարողությունները բարձրացնելու համար պետք է որակյալ գրականություն կարդալ: Բարդ բան չէ դա սկսել, կարևորը նպատակ դրեք և ամսական մեկ գիրք կարդացեք:

Զգացմունքներին ազատություն տվեք

Ինտելեկտը կարող է լինել և զգացմունքային և ռացիոնալ: Վերջինիս միշտ ավելի շատ ուշադրություն են դարձնում, սակայն առաջինի մասին էլ չարժի մոռանալ: Զգացմունքներին ազատություն տվեք, ասեք՝ ինչ եք զգում և մտածում, կարևորը, բացասականը ձեր մեջ մի պահեք:

Հակառակն արեք

Առաջին հայացքից այս աբսուրդ խորհուրդն իրականում շատ արդյունավետ է ուղեղը աշխատացնելու համար: Օրինակ, լվացեք ատամները կամ պահեք պատառաքաղը այլ ձեռքով: Մցնելով փոփոխություններ մեր առօրյա կյանքում, ուղեղը մտածում է, թե ինչպես նույն արդյունքին հասնել: Դուք կզարմանաք այն հնարավորություններին, որոնք կբացվեն ձեր առջև:

Մոռացեք որոնող կայքերի մասին

Զարգացած տեխնոլոգիաների դարում դժվար է պատկերացնել, ինչ էինք անելու առանց որոնող կայքերի: Երբեմն մենք նույնիսկ չենք էլ մտածում, թե որտեղ կարելի է փնտրել տեղեկատվությունը: Փորձեք 2-3 օր չօգտագործել համացանցը տեղեկատվություն ստանալու համար, հաշվարկներ անելիս մի օգտագործեք հաշվիչ մեքենան և դուք կհասկանաք, թե ինչ է նշանակում իրականում մտածել:

Today's most read news !
  • Էրոտիկ աղջիկներ եւ շքեղ ավտոմեքենաներ՝ Նորոյի նոր տեսահոլովակում
  • Նաիրա Մովսիսյանի 29-ամյակի խնջույքն ու ամենատպավորիչ նվերը
  • Կապանում խորթ հայրը ոտքով հարվածել է 3-ամյա փոքրիկի հետույքին, երեխան ընկել ու գանգուղեղային փակ տրավմա է ստացել
  • Հետաքրքիր մանրամասներ հայ աստղերի փարիզյան մրցանակաբաշխությունից
  • Քարդաշյանների ընտանիքը անվտանգության ծառայությունից օգտվում է շուրջօրյա
  • 1995 թ. ԻՆՉՊԵՍ ԵՂԵԼ Է. Երևանում հայտնի «շունբազը» ատրճանակի կրակոցներով սպանվել է իր տան շքամուտքում
  • Սիրուշոյի և PicsArt-ի համագործակցությամբ նոր հավելված է ստեղծվել
  • Երկու թևերի որոշակիացող պայքարը. ինչ է սպասվում հանրությանը
Comments

Name: