Ինչպես մնալ երիտասարդ և գեղեցիկ 40-ից հետո

Ամեն ինչ շատ պարզ է: Առողջությունը պահպանելու համար, պարբերաբար պետք է ստուգումներ անցնել: Առավել կարևոր է այցելել ուռուցքաբանին (մամոլոգին), գինեկոլոգին և էնդոկրինոլոգին:

Եթե հորմոնալ հավասարակշռության խախտում է արձանագրվում, ուրեմն ձեզ հորմոնալ կամ հոմեոպոտիկ միջոցներ են դուրս գրում: Էստրոգենի ճիշտ մակարդակի պահպանման դեպքում, ձեր մաշկը ավելի երկար է մնում երիտասարդ և կրծքագեղձի քաղցկեղով հիվանդանալու հավանականությունը փոքրանում է:

Որոշ կանայք այդ տարիքում երեխա են ունենում, դրանով իսկ երկարացնելով իրենց երիտասարդ տարիները: Հղիության ժամանակ և ծննդաբերությունից հետո օրգանիզմը առողջանում է, բոլոր գործընթացները կարգավորվում են:

Քսանհինգ տարեկանից հետո արդեն դանդաղում է նյութափոխանակությունը, այդ պատճառով կարող են ավելորդ կիլոգրամներ ավելանալ: Նյութափոխանակության օրգանների վրա ճնշումը թուլացնելու, ինչպես նաև կազմվածքը պահպանելու համար արժե թեթև դիետա պահպանել: Մի կերեք երեկոյան 6-ից հետո, շաբաթը 2 օր բեռնաթափման օրեր ունեցեք: Փորձեք ամբողջությամբ բացառել վնասակար սնունդը ձեր սննդակարգից: Դրանք ոչ միայն վնասում են կազմվածքին, այլև թունավորում օրգանիզմը, ինչը կարող է հիվանդությունների պատճառ դառնալ:

Հոդերի շարժունակությունը ապահովելու համար վազեք առավոտյան, շատ զբոսնեք:

Քառասուն տարեկանում կյանքը նոր է սկսվում:

Եթե դուք առողջ և ակտիվ կյանք վարեք, ապա կերկարացնեք երիտասարդ տարիները: Ձեր արտաքինն էլ չի բացահայտի ձեր իրական տարիքը: Կարևորը մի մոռացեք հետևել առողջությանը և պարբերաբար զննումների գնալ:

Today's most read news !
  • Տաթևիկի ամուսինը ներկա է եղել նրա ծննդյան խնջույքին. Մենեջերը՝ Տաթևիկ Ադումյանի ամուսնալուծության լուրերի մասին
  • Լիկա Սալմանյանի 21-ամյակի երեկույթն ու սիրելիի անակնկալը
  • Ինչպես է անցել Աննա Դովլաթյանի ծննդյան խնջույքը
  • Արմավիրցի 26-ամյա տղամարդը տանուլ տված 80 հազարը «հետ բերելու» համար օղու շշով հարվածել է գյուղի խանութի վաճառողուհու գլխին
  • Սիլվա Հակոբյանի հայրիկը՝ երգչուհու ամուսնության ու աշխատանքային ծրագրերի մասին
  • Մեր դուստրն իր ներկայությամբ բոլորին հանգստություն է պարգեւում. Գայանե Հովհաննիսյանն՝ իր ու Ռոլանդ Գասպարյանի փոքրիկի մասին
  • «Պաշարվածները». նոր փաստավավերագրական ֆիլմ՝ 91-92թթ. սովի ու հրի մատնված Ստեփանակերտի մասին
  • Արցախը ոչ թե կարող է, այլ պարտավո՛ր է «Իսկանդերով» հարվածել. Նորատ Տեր-Գրիգորյանց
Comments
Loading...