Ի՞նչ անել ցրտահարվելու դեպքում


Ցածր ջերմաստիճանի ազդեցության հետևանքով կարող է առաջանալ մարմնի սահմանափակ հատվածների վնասում՝ ցրտահարում: Դրան նպաստում են քամին, խոնավ կամ սեղմող հագուստը և կոշիկները։ Ցրտահարում կարող է առաջանալ նաև սառը առարկաների, նյութերի հետ շփումից։ Սովորաբար ցրտահարվում են մարմնի բաց հատվածները, որտեղ բարակ է ճարպային և մկանային շերտը՝ ականջները, այտերը, քիթը, կզակը, ձեռքի և ոտքի մատները:

Ցրտահարման արդյունքում ի հայտ են գալիս հետևալ նախանշանները՝

- մաշկի սառնություն,

- այրող ցավ կամ զգայունության բացակայություն,

- մաշկի սպիտակադեղնավուն կամ կապտավուն երանգ,

- մոմանման մաշկ,

- փայտացած հյուսվածքներ։

Բացի այդ, վնասված հատվածի տաքանալուց հետո ի հայտ են գալիս նշաններ, որոնցով կարելի է որոշել ցրտահարման աստիճանը:

Ցրտահարվելու դեպքում, շտապ տեղափոխվեք տաք միջավայր: Տեղափոխվելու անհնարինության դեպքում անմիջապես սկսեք արագ շարժվել, քանի որ  դա արագացնում է արյան շրջանառությունը: Մարմնի ցրտահարված հատվածը տաքացրեք այն դեպքում, եթե համոզված եք, որ կրկին չի սառչելու: Վնասված հատվածներից հեռացրեք խոնավ հագուստը, գուլպաները, ձեռնոցները,  ապա՝ կրեք չոր հագուստ և փաթաթեք վնասված հատվածը  բրդյա գործվածքով:

Եվ միշտ մտապահե՛ք. նախքան տնից դուրս գալը, ձեռքերին և դեմքին քսեք սնուցող և խոնավեցնող կրեմներ: 

Today's most read news !
  • Վաչե Թովմասյանի կինը հղիությունից հետո վերականգնել է գեղեցիկ կազմվածքը
  • Արեւիկ Ուդումյանի հարստանալու բանաձեւը
  • Կցանակնամ, որ մարդիկ հասկանան, թե էս երկրում ո՞վ է իսկապես իրենց ծաղրում. Շուշանիկ Արևշատյանը՝«X-Factor»-ը քննադատողներին
  • Քիմ Քարդաշյանի քույրերը ցուցադրել են իրենց հրապուրիչ կազմվածքը
  • Հենրիխ Մխիթարյան. «Երբեք ոչնչից մի ընկճվեք, լավատես եղեք և պայքարեք ձեր նպատակների համար»
  • Անկախ երգի ընտրությունից՝ երգչի համար շատ կարեւոր է սատարումը. Արամ MP3-ը՝ «Եվրատեսիլ-2017»-ում հայաստանյան երգի մասին
  • Պարոն ոստիկանապետ, ՃՈ աշխատանքը ձեր անձնական կոնտրոլի տակ վերցրեք. Կարեն Կարապետյան
  • Թեժ քննարկում Փարաքարում. ներկա էին ոստիկանապետը, ՃՈ պետի տեղակալը, պատգամավորը
Comments

Name: