Նիհար կանանց 10 ճիշտ սովորություն

Լավ քնում են
Գլխավորը՝ նիհար կանայք քնի քրոնիկ պակաս չեն ունենում և էներգիայի պակասը սննդի միջոցով լրացնելու կարիք չեն ունենում:

Իրենց հաճուքներից չեն զրկում
Գնումներ են անում, ճամփորդում, ընկերների հետ ժամանակ են անցկացնում, հետաքրքիր հոբբի են ունենում:

Երբեք խիստ դիետա չեն պահում
Իրենց չեն սահմանափակում խիստ դիետաներով և պոռթկումներ չեն ունենում, նաև չափից շատ չեն ուտում:

Չեն շտապում
Նիհար կանայք ուտում են դանդաղ, սննդի համը վայելելով, հաճույքով. հայտնի է, որ հագեցածության զգացումը նկատվում է ուտելուց 20 րոպե անց:

Գիտեն իրենց պահանջմունքները

Նիհար կանայք կուրորեն չեն հետևում դիետոլոգների խորհուրդներին, բայց հասկանում են՝ ինչպես սնվել իրեն լավ զգալու համար:

Նրանք ուտում են միայն երբ քաղացած են լինում
Չեն ուտում ընկերուհիներին ընկերակցելու համար: Ընկերների հետ կարող են կիտրոնով ջուր խմել, դա լրիվ բավարար է:

Նրանք «ազնիվ» մթերքներ են ընտրում
Իսկական շաքարավազը, անարատ կաթը, կաթնաշոռը, յոգուրտը շատ ավելի համեղ են, քան այդ մթերքների փոխարինիչները, ինչը նշանակում է՝ մեծ հաճույք կարելի է ստանալ քիչ քանակությամբ ուտելու դեպքում:

Նրանք սիրում են շարժվել
Շատ են քայլում կամ պարում, շարժվում:

Կարողանում են հաղթահարել սթրեսը
Կարողանում են սթրեսը հաղթահարել ոչ թե շոկոլադով, այլ ուրիշ միջոցներով:

Նրանք կարողանում են վերահսկել իրենց
Նրանք կարողանում են ժամանակին իրավիճակը վերահսկողության տակ վերցնել, երբ ավելորդ կիլոգրամներ են նկատում:

Today's most read news !
  • Արմենչիկ.«Երեխաներս ժամանակի ընթացքում կսովորեն դրան»
  • Լիլիթ Մուրադյանի նոր լուսանկարը դստեր հետ եւ էմոցիոնալ գրառումը
  • «OutDance»՝ նոր սիթքոմ «Շանթ»-ի եթերում
  • «Շատ կկարոտեմ». Գայանե Ավետիսյանը պատմել է՝ ինչու այլևս չի նկարահանվելու «Դոմինո»-ում
  • «Հուսամ, լավ արձագանքներ կլսեմ». Արտյոմ Մարկոսյանը նորություն ունի
  • Ինչպես է անցել Դիանա Շատվերյանի ծննդյան խնջույքը
  • Եթե ինձ ձայն չտաք, մեկ է՝ լցնելով իմ ուզած թիվը կգրանցեմ, ավելի լավ է ընտրեք. Շմայսի քարոզարշավը
  • Քոչարյանը նոր պլաններ է մշակում. ինչպես թեժացնել իրավիճակը և ներքաշել Ծառուկյանին
Comments
Loading...