Latest 10 episodes

Պանրի օգտակար հատկությունները

Ընդամենը 100 գրամ պանրում կա այնքան սպիտակուց և վիտամին, որոնք կան 1,5 լիտր կաթում:

 Պանիրը ստանում են կաթից` կաթնաթթվային բակտերիաների և մերվող ֆերմենտների օգնությամբ: Հայտնի են տարբեր տեսակի պանիրներ` պինդ, փափուկ, բորբոսով, կովի, այծի կաթից: Շատ խոհանոցներում պանիրները գրավում են բավականին պատկառելի տեղ, օրինակ, քաջ  հայտնի են ֆրանսիական և շվեցարական պանիրները:

Պանրի արժեքը չի կարող շատ ցածր լինել, քանի որ դրա պատրասման համար շատ կաթ է անհրաժեշտ: Այս մթերքը շատ հաճախ կեղծում են, սակայն մենք կներկայացնենք իսկական պանիրի հատկությունները:

Պանիրն իր մեջ շատ սպիտակուց է պարունակում, դրանով նույնիսկ միսը կարելի է փոխարինել: Դուք միգուցե վախենաք պանրի մեջ պարունակող յուղի քանակից՝ 20-50%, սակայն դա կաթնային յուղ է, որը հիանալի է յուրացվում: Այդուհանդերձ՝ բարձր խոլեստերին ունեցողներին ավելի լավ է ընտրել ոչ յուղալի տեսակները: Բժիշկները պարզել են, որ սպիտակուցային դիետան վեց շաբաթում օգնում է իջեցնել լյարդի ճարպակալումը գրեթե 50%-ով:

Պանիրը հարուստ է նույն օգտակար նյութերով, ինչ կաթը՝ B, A, D խմբի վիտամիններով և այլ օգտակար միկրոտարրերրով: Պանրի մեջ գրեթե չկան ածխաջրեր: Այն համարվում է հիանալի դիետիկ մթերք: Դիետայի համար հարմար են պինդ, ոչ յուղալի պանիրները՝ կանաչիի, բանջարեղենի, հացի և կեֆիրի համադրությամբ:

Պանրի օգտագործման հակացուցումներ գրեթե չկան: Հիմնականում դրանք վերաբերվում են ալերգիկ ռեակցիենրին: Ըստ դիետոլոգների, ամենաօգտակար պանիրների տեսակներն են չեդերը և մոցարելան:

Today's most read news !
  • Վախեցնող էր միայն այն փաստը, որ պետք է աշխատեի նման ռեժիսորի հետ. Անի Ամիրյանը Մհեր Մկրտչյանի նոր ֆիլմում է նկարահանվում
  • Անահիտ Սիմոնյանը` թուրքական սերիալները պրոպագանդելու մասին
  • Լիլիթ Հովհաննիսյանի նոր լուսանկարները Նյու Յորքից
  • Քիմ Քարդաշյանի երեխաների նոր լուսանկարները
  • Քիմ Քարդաշյանը շիկահեր է դարձել
  • Կարեն Կարապետյանի պատասխանը Սերժ Սարգսյանին
  • Այսօր Արթուր Աբրահամի ծննդյան օրն է
  • Արտակարգ դեպք Աբովյան քաղաքում. 4 երիտասարդներ դանակահարված տեղափոխվել են հիվանդանոց
Comments