Latest 10 episodes

Ինչպես 7 օրում մեկընդմիշտ փոխել կյանքը

Նորվեգիայում գոյություն ունի հետաքրքիր մի ծրագիր՝ «դժոխային շաբաթ» անվանվամբ, որով մարզում են զինված ուժերի սպաներին: Այն թույլ է տալիս ընդամենը 7 օրում զգալ կյանքի համը, հասկանալ մանր բաների նշանակությունը և ամբողջովին փոխել վերաբերմունքը սովորական օրվա հանդեպ: Ներկայացնում ենք այդ ծրագիրը՝ ըստ Էրիկ Լարսենի «Վերջնակետում: Շաբաթը առանց խղճալու ինքներդ ձեզ» աշխատության։

«Դժոխային շաբաթվա» 7 հիմնական կանոն

- Արթնացեք առավոտյան ժամը 5-ին և պառկեք քնելու երեկոյան ժամը 10-ին:

- Եղեք կենտրոնացված, ներգրավված և լավ աշխատեք ողջ շաբաթ:

- Հետևեք պլանին:

- Եղեք դրական և վճռական, առույգ և ակտիվ:

- Մոռացեք հեռուստացույցի մասին: Իսկ աշխատանքային ժամերին՝ ոչ մի սոցկայքեր և ոչ աշխատանքային հեռախոսազանգեր:

- Ֆիզիկական ակտիվությունը կյանքի մաս դարձրեք:

- Ամբողջ շաբաթ ճիշտ սնվեք՝ ոչ մի քաղցրավենիք և արագ սնունդ։

Երկուշաբթի․ աշխատանք սովորությունների վրա

«Վնասակար սովորություններն ավելի հեշտ է հաղթահարել այսօր, քան վաղը», - այսպես ասում էր դեռ Կոնֆուցիոսը: Եվ իրոք, աշխատանքը սեփական անձի վրա առաջին հերթին սովորությունների վրա աշխատելն է: Այն սկսվում է շաբաթվա առաջին օրը և կազմված է 3 կետից.

- Կազմել լավ և վատ սովորությունների ցուցակ։

- Որոշել, թե որ սովորություններն եք ցանկանում զարգացնել, իսկ որոնցից՝ ազատվել։

- Ի՞նչ սովորություններ են ձեզ պակասում, ինչ է հարկավոր դրանք զարգացնելու համար:

Երեքշաբթի․ տրամադրվածություն և կենտրոնացվածություն

Շաբաթվա երկրորդ օրվա խնդիրը ճիշտ տրամադրության և կենտրոնացվածության վրա աշխատանքն է: Դրանք հատուկ ազդեցություն են ունենում վերջնական արդյունքի վրա:

Տրամադրվածություն. զգացմունքները ազդում են արդյունքի վրա, այդ պատճառով ժամանակ տրամադրեք ճիշտ տրամադրության ստեղծման վրա: Այն գտնելու համար ձեզ ճիշտ հարցեր տվեք: Օրինակ, եթե դուք ծաղկավաճառ եք, հարցրեք ձեզ. «Որքա՞ն լավ ես գիտեմ ծաղիկների տեսակները», «Ինչպե՞ս ճիշտ խնամել նրանցից ամեն մեկը», «Ի՞նչ հետաքրքիր բան ես կարող եմ առաջարկել հաճախորդներին»:

Կենտրոնացվածություն. ներկա պահին զբաղվեք միայն մեկ գործով և մոռացեք մնացած ամեն ինչի մասին: Այդ կերպ դուք կենտրոնացված կլինեք մեկ խնդրի շուրջ, ինչը նշանակում է, որ դուք կանեք ավելի արագ ու լավ:

 

Չորեքշաբթի․ պլանավորում և նպատակներ

Չորեքշաբթին նվիրված է թայմ մենեջմենթին, պլանավորմանը, առաջնահերթություններին և նպատակներին: Հիշեք՝ դուք բավարար ժամանակ ունեք, կարևորը այն ճիշտ բաժանելն է: Պլանավորումը օգնում է գիտակցել խնդիրների կարևորությունը և առաջնահերթություններ սահմանել:

Դուք պետք է օրվա, շաբաթվա, ամսվա պլան կազմեք՝ ելնելով ձեր առաջնահերթություններից:

Հինգշաբթի․ հարմարավետության զոնայից դուրս

Հինգշաբթին միգուցե լինի «դժոխային շաբաթվա» ամենադժվար օրը, սակայն այն անգնահատելի փորձ կտա ձեզ: Այդ օրը դուք դեմ առ դեմ կառնչվեք ձեր գլխավոր վախերին, իսկ գիշերը՝ չեք քնելու:

Միայն դուք գիտեք ձեր վախերը և միայն դուք կարող եք հաղթահարել դրանք: Սիրո խոստովանություն արեք, համարձակություն գտեք դժվար խոսակցության համար կամ հաղթահարեք բարձրության վախը:

Օրը անսովոր ձևով անցկացրեք: Վազեք կամ ամբողջ օրը հեծանիվի վրա անցկացրեք:

Բացի այդ, բաց թողեք քունը և աշխատեք ամբողջ գիշեր: Դրան դուք պետք է մտովի պատրաստվեք, օրինակ․ տեսողականորեն պատկերացրեք անքուն գիշերը և պլան կազմեք, թե ինչ է պետք անել:

Ուրբաթ․ հանգիստ և վերականգնում

Աշխատելը կարևոր է, սակայն ճիշտ հանգստանալը պակաս կարևոր չէ: Ուրբաթը գիտակցված հանգստի օրն է:
Անքուն գիշերից հետո ընդունեք տաք ցնցուղ և նախաճաշեք առողջ, համեղ ուտելիքով: Որոշեք ուր եք գնալու և ինչ եք անելու: Արեք այն, ինչ վաղուց էիք ցանկանում անել: Դրանք կարող են լինել տնային գործերը կամ ինչ-որ տեղ գնալը: Կարևորը պատասխանատվությամբ մոտեցեք այդ ամենին:

Շաբաթ․ երջանկության օր

Շաբաթը այն օրն է, երբ ձեր գլխում միայն դրական մտքեր պետք է լինեն: Ամբողջ օրը պետք է անցնի ներքին դրական երկխոսություն ստեղծելու վրա: Խնդիրը ցույց տալն է, թե որքան է մտածելակերպը ազդում այն ամենին, ինչ տեղի է ունենում ձեր հետ:

Կարևորը դրական մտածելն է և բացասական մտքերի արգելափակումը: Մտածեք ձեր լավ գծերի մասին, ձեռքբերումների և հետագա հաջողության:

Վերահսկեք ներքին երկխոսությունը: Ճիշտ հարցեր տվեք և ճիշտ բառեր գտեք:

Կիրակի․ պարգև

Այս օրը «դժոխային շաբաթվա» վերջին օրն է և կարևորը կատարած աշխատանքի շուրջ եզրակացություններն են, մտորումները և բավարարվածությունը:

Մտածեք արդյունքների և եզրակացությունների մասին, որոնք ձեզ մոտ թողել է այդ շաբաթը: Ավելի լավ է գրի առեք: Ի՞նչ եք դուք սովորել: Ի՞նչ եք հասկացել: Ի՞նչ դժվարություններ են ի հայտ եկել: Ի՞նչն է ձեր համար իրականում կարևոր:

Ուշադրություն դարձրեք կյանքի այն մանրուքներիին, որոնցից դուք զրկված էիք «դժոխային շաբաթվա» ընթացքում: Այժմ դրանք ձեր համար ամելի մեծ նշանակություն կունենան: Կսկսեք գնահատել, նկատել, զգալ մանրուքները ինչպես երբեք:

Եվ վերջապես՝ ձեզ նվեր արեք: Կարևոր չէ ինչ, այն՝ ինչ ցանկանում եք: Դուք արժանացել եք դրան:

Today's most read news !
  • Սերժ Սարգսյանի անվստահությունը ՀՀԿ-ին
  • Արտակարգ դեպք Կապանի ԲԿ-ում. բժիշկը փորձել է բռնաբարել հիվանդ աղջկան
  • Մանվել Գրիգորյանի ճակատագիրն անհայտ է. Սերժ Սարգսյանը նրա հետ կապված այլ պլաններ ունի
  • «Սպոն շատ ավելի տպավորիչ էր, ավելի մնայուն դարձավ». Դավիթ Թադևոսյան
  • Հրդեհ Երևանում. Սարի Թաղ 26 փողոցում ամբողջությամբ այրվել է Opel-ի առջևի հատվածը
  • Մխիթարյանի մանչեսթերյան կյանքի մասին
  • Թրամփի պաշտոնամուտի նախաշեմին կրքերը չեն հանդարտվում
  • Արտակարգ իրավիճակ «Քանաքեռ ՀԷԿ»-ի ճանապարհին. КамАЗ-ը «ողջագուրվել» է էլեկտրասյանը
Comments

Name: