Latest 10 episodes

Ինչպես ընդմիշտ ազատվել ավելորդ քաշից

ԱՄՆ-ի Պիտսբուրգի համալսարանի գիտական փորձագետները պարզել են, թե ինչպես կարելի է ընդմիշտ ազատվել ավելորդ քաշից։ Գիտնականները նաև նշել են, թե ինչու են ավելորդ կիլոգրամները կրկին վերադառնում դիետաներից հետո նիհարելուց հետո։

Հետազոտությանը մասնակցել է 140 մարդ, որոնց միջին տարիքը եղել է 51-ը։ Մասնակիցները 1 տարվա ընթացքում պետք է դիետայով սնվեին ու նիհարեին։ 1 տարվա ընթացքում մասնակիցները նիհարել են ու անընդհատ կշռվել։ Ինչպես նաև նրանցից յուրաքանչյուրն իր սննդակարգի օրագրում նշումներ էր կատարում գրանցած հաջողությունների կամ ձախողման մասին։ 1 տարվա դիետայից ու նիհարելուց հետո մասնակիցները կրկին վերադարձել են նորմալ սննդակարգի, որից հետո ավելորդ կիլոգրամները կրկին վերադարձել են։

Մասնակիցների 62 տոկոսը ժամանակի ընթացքում դադարել են ուշադրություն դարձնել իրենց սննդային օրագրին, ինչն էլ հանգեցրել է ավելորդքաշի վերականգնմանը։

Փորձագետները եկել են եզրահանգման, որ վերջնականապես նիհարելու ու այլևս չչաղանալու համար անհրաժեշտ է ընդամենը, որ մարդը զսպի իրեն ու գնահատի իր արտաքին տեսքը։ Շատ կարևոր է իմանալ ընդունվող սննդի կալորիաների, ածխաջրերի, ճարպերի ու սպիտակուցների քանակն ու ավելի շատ շարժվել։

Today's most read news !
  • Աննա Դովլաթյանն ու Դավիթ Աղաջանյանը համատեղ բիզնեսներ են հիմնում
  • Ավարտել եմ դիմահարդարման դասընթացները ու սկսել եմ աշխատել նաեւ այդ ոլորտում. Լիկա Սալմանյան
  • Երգչուհի Լիանան՝ 20 կիլոգրամ նիհարելու իր գաղտնիքի մասին
  • «Եթե ես չսպանեի, ինքն էր ինձ սպանելու». Զեյթունում պարտքը չվերադարձնելու համար մոտ ընկերը սպանել է ընկերոջը
  • Քրիստինե Պեպելյան.«Ուզում էի վայելել իմ տարին»
  • 1990 թ. ԻՆՉՊԵՍ ԵՂԵԼ Է. Կամոյի շրջանում փեսան 2 ընկերների հետ մերկացրել և հրկիզել է աներձագին՝ տան նրա բաժնին տիրանալու համար
  • Երբեք չեմ մտածում, որ սա այն կետն է, որին հասել եմ եւ վերջ. Դիանա Շատվերյանը 32 տարեկան է
  • Ինչպես է նկարահանվել Սիրուշոյի «Դեր Զոր» տեսահոլովակը
Comments