Տիբեթյան հայացք երեխաների դաստիարակության վրա

Ոչ մի նվաստացում և մարմնական պատիժ:

Առաջին ժամանակահատվածը` մինչև 5 տարեկան: Այս ընթացքում երեխայի հետ պետք է վարվել թագավորի նման: Արգելել ոչինչ չի կարելի, միայն շեղել: Եթե նա որևէ վտանգավոր բան է անում, ապա վախեցած դեմք ընդունել և վախեցած ձայն հանել: Երեխան այդպիսի լեզուն շատ լավ հասկանում է: Այդ ժամանակահատվածում դրվում են ակտիվության, հետաքրքրասիրության հիմքերը: Երեխան դեռ ունակ չէ կառուցել երկար տրամաբանական շղթաներ: Օրինակ, եթե նա կոտրել է թանկարժեք ծաղկամանը, նա չի հասկանում, որ այն գնելու համար պետք է շատ աշխատել և փող վաստակել: Նա պատիժն ընկալում է որպես  ճնշում ուժի կողմից: Դուք նրան սովորեցնում եք ոչ թե չկոտրել ծաղկամանը, այլ ենթարկվել նրան, ով ուժեղ է:

Երկրորդ ժամանակահատվածը՝ 5-10 տարեկան: Այս շրջանում երեխային պետք է վերաբերվել «ստրուկի» պես` նրա առջև դնել խնդիրներ և պահանջել դրանց իրականացումը: Չիրականացման համար կարելի է պատժել, սակայն ոչ ֆիզիկապես: Այդ ժամանակահատվածում ակտիվորեն զարգանում է մտավոր կարողությունները: Երեխան պետք է սովորի կանխատեսել մարդկանց արձագանքը կատարած արարքներին, իր հանդեպ դրական տրամադրի և խուսափի բացասական դրսևորումներից: Այդ ընթացքում մի վախեցեք ծանրաբեռնել նրան պարաապմունքներով:

Երրորդ ժամանակահատվածը՝ 10-15 տարեկան: Ինչպե՞ս դաստիարակել երեխային այդ ընթացքում: Ինչպե՞ս շփվել նրա հետ: Հավասարը հավասարի պես, ոչ թե հավասար՝ այլ հավասարի պես: Չէ՞ որ, միևնույն է, դուք ավելի մեծ փորձ և շատ գիտելիքներ ունեք: Խորհրդակցեք նրա հետ բոլոր կարևոր հարցերի շուրջ, նրան ինքնագործունեության հնարավորություն տվեք, ոգևորեք: Ձեր ցանկությունը փաթաթեք «թավշյա ձեռնոցներով», հուշումներով, խորհուրդներով: Եթե ձեզ որրէ բան դուր չի գալիս, նրա ուշադրությունը սևեռեք բացասական հետևանքների վրա՝ խուսափելով ուղիղ արգելումներից: Այդ ժամանակ ձևավորվում է ինքնուրույնությունը և անկախ մտածելակերպը:

Վերջին ժամանակահատվածը՝ 15 տարեկանից: Վերաբերվեք հարգանքով: Երեխային դաստիարակել արդեն ուշ է և ձեզ մնում է ընդամենը քաղել ձեր ջանքերի պտուղները:

Ինչպիսի՞ հետևանքներ կարող է ունենալ այս կանոններին չհետևելը:

Եթե երեխային ճնշել մինչև 5 տարեկան, դուք կճնշեք նրա կյանքի ակտիվությունը, կյանքի հանդեպ հետաքրքրությունը, ինտելեկտը: Կսովորեցնեք նրան անմտածված և սովորականի պես ենթարկվել կոպիտ ուժին: Նրան կդարձնեք հեշտ զոհ՝ վատ մարդկանց համար:

Եթե շարունակեք փուշփուշացնել 5տարեկանից հետո, երեխան կմեծանա ինֆանտիլ, անկարող՝ աշխատել և հոգևորապես զարգանալ:

Եթե շարունակեք խնամել փոքրի նման 10 տարեկանից հետո, ապա նա կմեծանա անինքնավստահ, կախված կլինի ավելի ինքնուրույն ընկերներից, որոնք ոչ միշտ կարող են ճիշտ ազդեցություն ունենալ:

Եթե դուք չհարգեք երեխային 15 տարեկանից հետո, նա դա ձեզ չի ների և կլքի առաջին իսկ հնարավորության դեպքում:

Today's most read news !
  • Արեւիկ Ուդումյանի հարստանալու բանաձեւը
  • Վաչե Թովմասյանի կինը հղիությունից հետո վերականգնել է գեղեցիկ կազմվածքը
  • Քիմ Քարդաշյանի քույրերը ցուցադրել են իրենց հրապուրիչ կազմվածքը
  • Կցանակնամ, որ մարդիկ հասկանան, թե էս երկրում ո՞վ է իսկապես իրենց ծաղրում. Շուշանիկ Արևշատյանը՝«X-Factor»-ը քննադատողներին
  • Հենրիխ Մխիթարյան. «Երբեք ոչնչից մի ընկճվեք, լավատես եղեք և պայքարեք ձեր նպատակների համար»
  • Պարոն ոստիկանապետ, ՃՈ աշխատանքը ձեր անձնական կոնտրոլի տակ վերցրեք. Կարեն Կարապետյան
  • Անկախ երգի ընտրությունից՝ երգչի համար շատ կարեւոր է սատարումը. Արամ MP3-ը՝ «Եվրատեսիլ-2017»-ում հայաստանյան երգի մասին
  • Խոշոր ավտովթար Արագածոտնի մարզում. КамАЗ-ը երթևեկելի գոտուց հայտնվել է կիսաքանդ հատվածում
Comments

Name: