Latest 10 episodes

2017 թվականի ամենասպասված ֆիլմերը

Շուտով կգա 2017 թվականը։ AdMe.ru –ն կինոսիրահարների համար կազմել է գալիք տարվա ամենասպասված ֆիլմերի ցանկը։

Գեղեցկուհին և հրեշը
Համաշխարհային պրեմիերան տեղի կունենա մարտի 16-ին։ «Դիսնեյ» ստուդիայի սիրելի հեքիաթը նոր շունչ կստանա։

Թոր. Ռագնարյոկ
Marvel-ը կուրախացնի կոմիքսների տիեզերքից նոր ֆիլմով։ Ամենակարող Թորը Հալկի օգնությամբ պետք է կանխի աշխարհի վերջը՝ Ռագնարյոկը, և պայքարի կրակի հրեշ Սուրտուրի հետ, որը ցանկանում է ոչնչացնել բոլոր 9 աշխարհները։ Պրեմիերան սպասվում է հոկտեմբերի 25-ին։

Արդարության լիգա
Բեթմենն ու Սուպերմենը թիմ են հավաքում. Մոլորակին սպառնում է Դարքսայդը, որի հզորությունն այնքան մեծ է, որ կարող է ոչնչացնել ողջ գալակտիկան։ Պրեմիերան՝ նոյեմբերի 16-ին։

Մութ աշտարակ
Ստիվեն Քինգի հայտնի համանուն գրքի էկրանավորումն է։ Ռոլանդ անունով հերոսն ուղևորվում է փնտրելու Մութ աշտարակը, որը պահում է մեր աշխարհը քաոսում հայտնվելուց։ Պրեմիերան նշանակված է հուլիսի 27-ին։

Կարիբյան ծովահենները. Մեռյալները հեքիաթներ չեն պատմում
Պրեմիերան տեղի կունենա մայիսի 24-ին։

Հրաշք-կինը
Խոսքը Ամազոնի արքայադուստր Դիանայի մասին է, ով մեծացել է մեկուսի կղզում՝ ռազմիկների շրջանում։ Նա որոշում է ուղևորվել արտաքին աշխարհ։ Վթարի ենթարկված օդաչուն պատմում է նրան հակամարտության մասին, որը սպառնում է ողջ մոլորակին։ Միասին նրանք պետք է բացահայտեն բոլոր իրական ուժերը, ինչպես նաև հասկանան, թե ինչի համար են պատրաստ պայքարել մինչև վերջին շունչը։ Պրեմերան տեղի կունենա հունիսի 1-ին։

Today's most read news !
  • Վախեցնող էր միայն այն փաստը, որ պետք է աշխատեի նման ռեժիսորի հետ. Անի Ամիրյանը Մհեր Մկրտչյանի նոր ֆիլմում է նկարահանվում
  • Անահիտ Սիմոնյանը` թուրքական սերիալները պրոպագանդելու մասին
  • Լիլիթ Հովհաննիսյանի նոր լուսանկարները Նյու Յորքից
  • Քիմ Քարդաշյանի երեխաների նոր լուսանկարները
  • Քիմ Քարդաշյանը շիկահեր է դարձել
  • Կարեն Կարապետյանի պատասխանը Սերժ Սարգսյանին
  • Այսօր Արթուր Աբրահամի ծննդյան օրն է
  • Արտակարգ դեպք Աբովյան քաղաքում. 4 երիտասարդներ դանակահարված տեղափոխվել են հիվանդանոց
Comments