5 միջոց` առանց դիմահարդարման գեղեցիկ լինելու համար

Այսօր դիմահարդարման մեջ թրենդային է բնականը, սակայն նույնիսկ այդ դեպքում մեզ հարկավոր են մի շարք կոսմետիկ միջոցներ: Սակայն երբեմն, ինչպես մեր օրգանիզմը, այնպես էլ մաշկը հանգստի կարիք ունի: Ահա 5 միջոց, որոնք կօգնեն դեմքին հաղորդել կատարյալ տեսք՝ առանց կոսմետիկ միջոցների:

Ակտիվ ապրելակերպ

Սպորտով կանոնավոր զբաղմունքը  կարճ ժամանակահավածում կատարյալ մաշկ ունենալու միջոցներից մեկն է: Յոգա, պիլատես, մարզանք, զբոսանք կամ վազք այգում՝ յուրաքանչյուր ֆիզիկական ծանրաբեռնվածություն օգտակար կլինի ոչ միայն օրգանիզմի, այլև մաշկի համար նույնպես: Կարևոր է մարզանքի գնալ մաքուր դեմքով, որպեսզի ծակոտիները չփակվեն: Մարզանքից հետո լավ է սառույց քսել դեմքին, իսկ այնուհետև ցնցուղից հետո՝ մաքրող դիմակ:

Կանոնավոր մերսում

Դեմքի ամենօրյա մաքրումը և խոնավեցումը հաջողության կեսն է: Լրացնելով ավանդական տնային խնամքը երկու րոպեանոց մերսումներով դուք ավելի առողջ և փայլուն մաշկ եք ունենում, ինչպես նաև բարձրացնում եք մաշկի կենսունակությունը և առաձգականությունը: Օրինակ լվացվելուց ավելորդ րոպե ծախսեք, որպեսզի մերսող շարժումներով տեղաբաշխեք մաքրող միջոցը: Մաքրելուց հետո քսեք խոնավեցնող կրեմը:

Սննդակարգ

Մաշկի վիճակն ուղիղ կապի մեջ է մեր ամենօրյա սննդի հետ: Արագ սննդի, ալկոհոլի, տապակած սննդի, կաթնամթերքի չարաշահումը սովորաբար հանգեցնում է ցանի, կարմրությունների, ինչպես նաև յուղոտ փայլի: Բացի այդ կոսմետոլոգները խորհուրդ են տալիս հրաժարվել սուրճից՝ փոխարենը խմել բուսական թեյ:

Ընտրեք ճիշտ կաթնամթերք

Վերջին տարիներին առողջ ապրելակերպի ջատագովները սկսել են իրար հետևից հրաժարվել կենդնական ծագման կաթնամթերքից և առաջին հերթին կաթից: Մի շարք հետազոտություններ ցույց են տվել, որ արդեն մեծ տարիքում այն բացասական ազդեցություն է ունենում օրգանիզմի վրա՝ աստիճանաբար դանդաղեցնելով նյութափոխանակման գործընթացները: Բացի դրանից կոսմետոլոգները նկատել են, որ կաթի կանոնավոր օգտագործումը հանգեցնում է հաճախակի ցանի դեմքի վրա: Այսպես, մարդկանց, ովքեր տառապում են ակնեից կամ այլ ցանից, խորհուրդ է տրվում ընդհանրապես հրաժարվել կաթի կանոնավոր օգտագործումից և անցնել կոկոսի, նուշի, կամ այծի կաթի, որում կալիումի մակարդակն ավելի բարձր է, քան սովորական կովի կաթի:

Կանոնվոր սեքս

Սիրով կանոնավոր զբաղվողների մոտ երջանկության հորմոնի՝ էնդորֆինի շնորհիվ տրամադրությունը բարձրանում է: Այս կերպ դուք ոչ միայն մտերմանում եք ձեր զույգի հետ, այլև  նյարդային հյուսվածքներին օգնում եք վերականգնվել: Ավելին, ինտիմ մտերմությունը բարձրացնում է ազատ հորմոնների մակարդակը, դրանով խոչընդոտելով մաշկի անժամանակ ծերացումը: Ամենօրյա սեքսը բարձրացնում է կնոջ ինքնագնահատականը, օգնելով նրան դադարել ուսումնասիրել չեղած կնճիռները և վայելել կյանքը:

Today's most read news !
  • Արմենչիկ.«Երեխաներս ժամանակի ընթացքում կսովորեն դրան»
  • Լիլիթ Մուրադյանի նոր լուսանկարը դստեր հետ եւ էմոցիոնալ գրառումը
  • «OutDance»՝ նոր սիթքոմ «Շանթ»-ի եթերում
  • «Շատ կկարոտեմ». Գայանե Ավետիսյանը պատմել է՝ ինչու այլևս չի նկարահանվելու «Դոմինո»-ում
  • «Հուսամ, լավ արձագանքներ կլսեմ». Արտյոմ Մարկոսյանը նորություն ունի
  • Ինչպես է անցել Դիանա Շատվերյանի ծննդյան խնջույքը
  • Եթե ինձ ձայն չտաք, մեկ է՝ լցնելով իմ ուզած թիվը կգրանցեմ, ավելի լավ է ընտրեք. Շմայսի քարոզարշավը
  • Քոչարյանը նոր պլաններ է մշակում. ինչպես թեժացնել իրավիճակը և ներքաշել Ծառուկյանին
Comments
Loading...