Երկար մազեր չպահելու 4 պատճառ

Գեղեցիկ խոպոպները, չնայած տարածված մոլորության, ոչ բոլորին են սազում: Ըստ ոճաբանների, գոյություն ունեն 4 խմբի կանայք, ովքեր ավելի լավ է կրեն կարճ սանրվածք: Ահա նրանք.

50-ից բարձր

Ժամանակի ընթացքում մազերի որակը վատանում է, և այդ տարիքում երկար մազերը ոչ բոլորին են գեղեցկացնում: 50-անց կանանց երկար մազերն ավելի են մեծացնում և նրանց կերպարը ոչ կոկիկ դարձնում  ու  ոչ նրբագեղ:

Եթե ցանկանում եք երկար մազեր այդ տարիքում, ուրեմն պետք է կապել մազերը: Սակայն միևնույն է՝ լավագույն տարբերակը կլինի կտրել կառե կամ բոբ՝ բարձր ծոծրակով:

Դուք որոշել եք վերադառնալ «զրոյականի»

Հետևից երկար, իսկ դիմացից կարճ մազերը նորաձև էին մոտավորապես տասը տարի առաջ: Սակայն չնայած դրան շատերը փորձում են այդպես անել: Ոչ մի դեպքում նման սանրվածք ունենալ պետք չէ: Դա խախտում է դեմքի նույնիսկ ամենաներդաշնակ գծերը:

Ընտրեք մեկը՝ կամ երկարացրեք հավասարաչափ կամ «ճղրտած» կառե կտրեք:

Դուք ցածրահասակ եք

Ցավալի է, բայց փաստ է. եթե բարձրահասակ կանանց երկար մազերն ավելի սլացիք են դարձնում, ապա ցածրահասակներին (մինչև 165 սմ) հակառակը, ավելի փոքրացնում:

Եթե կտրականապես չեք ցանկանում կարճ սանրվածք, ապա գոնե պահեք երկարությունը մինչև ուսեր կամ փոքր-ինչ ավելի: Այս կերպ ձեր կառուցվածքի համամասնությունները չեն խախտվի:

Ձեր մազերը վատ որակի են

Այս պարզ ճշմարտությունը բոլորին է հայտնի: Սակայն կանայք շարունակում են անել նույն սխալը, նույնիսկ, եթե նրանց երկար մազերը չոր են, կոտրատվող: Ոմանք կարծում են, որ կօգնեն հատուկ վիտամինները, սակայն պետք է հիշել, որ դրանք ազդում են մազարմատին մոտ մազերին և չեն կարող dրանց վերականգնել ամբողջ երկարությամբ:

Ուրեմն պետք է կամ կտրել մազերը կամ հատուկ ընթացակարգերի գնալ գեղեցկության սրահներում: Տնային միջոցները չեն օգնի, դրանք կարող են պահպանել լավ մազերի տեսքը:

Today's most read news !
  • Արմենչիկ.«Երեխաներս ժամանակի ընթացքում կսովորեն դրան»
  • Լիլիթ Մուրադյանի նոր լուսանկարը դստեր հետ եւ էմոցիոնալ գրառումը
  • «OutDance»՝ նոր սիթքոմ «Շանթ»-ի եթերում
  • «Շատ կկարոտեմ». Գայանե Ավետիսյանը պատմել է՝ ինչու այլևս չի նկարահանվելու «Դոմինո»-ում
  • «Հուսամ, լավ արձագանքներ կլսեմ». Արտյոմ Մարկոսյանը նորություն ունի
  • Ինչպես է անցել Դիանա Շատվերյանի ծննդյան խնջույքը
  • Եթե ինձ ձայն չտաք, մեկ է՝ լցնելով իմ ուզած թիվը կգրանցեմ, ավելի լավ է ընտրեք. Շմայսի քարոզարշավը
  • Քոչարյանը նոր պլաններ է մշակում. ինչպես թեժացնել իրավիճակը և ներքաշել Ծառուկյանին
Comments
Loading...